Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 սեպտեմբերի 2005

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Գործադիրը հավանություն է տվել «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը մշակվել է «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006թթ. միջոցառումների ցանկի», «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի» պահանջներին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի N 1922-Ն որոշման: Նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով իրավական ակտերի ընդունման գործընթացում պետության, հասարակության և քաղաքացիների շահերի հավասարակշռվածությունը, սույն օրենքով նպատակ ունի ապահովել իրավաստեղծ գործընթացում անձանց, նրանց առանձին խմբերի մասնակցության հնարավորությունը, օրինականությունը և հրապարակայնությունը: Օրենքի գործողությունն ապահովելու նպատակով կառավարության նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Իրավական ակտերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ, ինչպես նաև «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ:


«Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «ՀՀ-ում ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը», ինչպես նաև ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը: 2005-2009թթ. համար նախատեսված ծրագիրն ուղղված է հասարակության բոլոր խավերում ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ պահանջարկի և ծխելու տարածվածության նվազեցմանը միտված, գիտականորեն հիմնավորված համալիր գործողությունների իրականացմանը (ներառյալ օրենսդրական նախաձեռնությունները), որոնք կնպաստեն հանրային առողջության պահպանմանն ու ամրապնդմանը:


Մեկ այլ որոշմամբ, 2005թ. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, 14 մլն դրամ է հատկացվել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիային տրամադրելու նպատակով, 2005թ. հոկտեմբերի 4-8-ը Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ Եվրոպայում տրանսսահմանային համագործակցության հարցերով համաժողովի Հայաստանում անցկացման հետ կապված ծախսերը համաֆինանսավորելու համար:


«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը որոշել է համաձայն 2005թ. պետական բյուջեով Կաթնաղբյուր-Իրինդ-Շղարշիկ մարզային նշանակության ավտոճանապարհի պահպանման և շահագործման համար նախատեսված 5 մլն դրամ գումարն ուղղվելու է Աշնակ գյուղի՝ հեղեղումներից քայքայված և վթարային դարձած երկու կամուրջների հիմնանորոգմանը:


Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի մասին» N 779 որոշման մեջ, ըստ որի որոշվել է մինչև 1999թ. հունվարի 1-ը նշանակված՝ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների կենսաթոշակները վերահաշվարկել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքին համապատասխան և վերահաշվարկված կենսաթոշակները վճարել 2006թ. հունվարի 1-ից:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է համաձայնել «ԿանԱԶ» ԲԲԸ-ի բաժնետերերի լիազոր ներկայացուցիչների որոշմանը՝ ընկերության ակտիվների կազմից բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Արղության փակուղի N 4 հասցեում գտնվող 195.86 քառ. մետր մակերեսով և 26 հազար 323.58 դրամ հաշվեկշռային արժեքով հանրակացարանային մասնաշենքի տարածքն առանձնացնելու և «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնելու՝ որպես բնակելի տարածք սեփականության իրավունքով այնտեղ բնակվող քաղաքացիներին անհատույց հատկացնելու, ինչպես նաև պաշտոնեական (ծառայողական) հանրակացարանների կացարանները՝ որպես բնակելի տարածություն սեփականության իրավունքով քաղաքացիներին անհատույց հատկացնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի միջնորդություններին: Կառավարությունը համաձայնել է նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, ՀՀ ոստիկանության պետի միջնորդություններին՝ իրենց ենթակայության պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանների կացարանները նվիրաբերելու բնակիչներին՝ դրանք որպես բնակելի տարածք օգտագործելու նպատակով: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ տարածքային կառավարման նախարարին և ՀՀ ոստիկանության պետին:


«Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների (ներառյալ՝ որսի), որսագործիքների և որսի գործիք համարվող այլ միջոցների տնօրինման կարգը: Կարգի ընդունումը պայմանավորված է նաև նրանով, որ վերջին տարիների ընթացքում բնապահպանական տեսչական ստուգումների արդյունքում հայտնաբերված ապօրինի ճանապարհով ձեռք բերված բնական ռեսուրսների առգրավումից հետո դրանք տնօրինվել են առանց համապատասխան իրավական հիմքերի:


Մեկ այլ որոշմամբ, նիստում հավանություն է տրվել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը նպատակ ունի ճշտել օրենքում ներառված ընկերությունների ցանկը, ինչպես նաև այն ընդլայնել նոր ընկերություններով, որոնց գործունեությունը զգալի վնասակար ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի և տվյալ համայնքի բնակչության առողջության վրա:


Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 28-ի «Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրեր» ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ հիմնադրելու մասին» N 799-Ն որոշման մեջ, որոնցով հաստատվել է նշված հիմնադրամի կանոնադրությունը և հիմադրամի հիմնադրի՝ «Հիմնադրամի մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունները վերապահվել են ՀՀ վարչապետին:


Նիստում փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-N որոշման մեջ՝ Շիրակի մարզի մի շարք դպրոցների հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումը 2005թ. երրորդ եռամսյակի ընթացքում ամբողջությամբ ապահովելու նպատակով: ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ կատարված մեկ այլ փոփոխությամբ, հաշվի առնելով Տավուշի մարզպետի դիմումը, ՀՀ 2005թ. պետական բյուջեով Տավուշի մարզի կրթական օբյեկտների հիմնանորոգման համար նախատեսված գումարից մրցույթների արդյունքում տնտեսված գումարը որոշվել է ուղղել մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի դպրոցի հիմնանորոգմանը:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը, 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 5 մլն 692 հազար դրամ է հատկացրել Լոռու մարզպետարանին՝ մարզի Մեդովկայի գյուղական համայնքի սահմաններում գտնվող՝ ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի N 1870-Ն որոշմամբ, որպես օտարման գոտի հաստատված տուֆաավազաքարային հանքավայրի շահագործման նպատակով պետության կարիքների համար հետ վերցվող 8 քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողամասերի արժեքների հատուցման նպատակով:


Մեկ այլ որոշմամբ, 2005թ. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, ՀՀ Ազգային Ժողովին հատկացվել է 98 մլն 715 հազար դրամ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության խորհրդարանի 15-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման (66մլն 166 հազար դրամ) և 2005թ. հոկտեմբերի 6-8-ը ՀՀ-ում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «ՌՈՈՒԶ-ՌՈԹ» սեմինարի անցկացման (32 մլն 549 հազար դրամ) նպատակով:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության, ինչպես նաև ՀՀ կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է կիրառության մեջ դնել ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2006» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշերը: Սահմանվել է, որ «2005» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի առկայության դեպքում ծխախոտի արտադրանք և ալկոհոլային խմիչք ներմուծողներին կարող են տրամադրվել նաև «2005» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշեր:


Փոփոխություններ և լրացում կատարելով ՀՀ կառավարության 2004թ. սեպտեմբերի 9-ի «ՀՀ-ում անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման կարգը և դրանց պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 1335-Ն որոշման մեջ, գործադիրը, մասնավորապես, սահմանել է, որ ՀՀ-ում առնվազն վերջին 3 տարվա ընթացքում օգտագործված անասնաբուժական դեղամիջոցները գրանցվում են առանց փորձաքննության իրականացման, իսկ անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատում է լիազորված պետական կառավարման մարմինը: Որոշման ընդունումը կնպաստի հանրապետությունում տարիներ շարունակ օգտագործվող կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման ժամանակ օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների արտոնյալ գրանցմանը, որոնց արդյունավետության մասին է վկայում կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների նկատմամբ հանրապետությունում ստեղծված կայուն հակահամաճարակային վիճակը: Որոշմամբ անասնաբուժական դեղամիջոցների գրանցման նպատակով սահմանված փորձաքննության վարձի չափերի 50 տոկոսով պակասեցումը հնարավորություն կընձեռնի ինչպես արտադրող, այնպես էլ ներկրող տնտեսվարող սուբյեկտներին այդ ոլորտում իրականացնել մատչելի գներով անասնաբուժական դեղամիջոցների գրանցումը:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲ և «Ավտոտրանսպորտի» պետական ՓԲ ընկերությունները վերակազմակերպել՝ «Ավտոտրանսպորտի» պետական ՓԲԸ-ն միացնելով «Երևանտրանս» ՓԲԸ-ին՝ առաջինի ֆինանսական վիճակի առողջացման նպատակով:


Նիստում գործադիրը որոշում է ընդունել «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Բանկային գաղտնիքի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթը անհետաձգելի համարելու մասին և առաջարկել է ՀՀ ԱԺ-ին դրանք քննարկել ու քվեարկել մեկամսյա ժամկետում:


Այլ որոշումներով կառավարությունը հաստատել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանների մեդալների, ինչպես նաև «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալի նկարագրությունները:


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 16- ի N 111-Ն որոշման մեջ, որով, մասնավորապես, ոստիկանության ծառայողի, ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման հետ մեկտեղ նախատեսվում է նաև ուսումնական փորձաշրջան անցնողների համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը:


«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշում է ընդունել «Հանգրվան» պետական ՓԲԸ-ի (քաղ. Մասիս)՝ հաշվեկշռային մեթոդով գնահատված 14 մլն 494 հազար դրամ արժեքով բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու մասին, այն վերակազմակերպելով «Հանգրվան» ԲԲԸ-ի: Որոշվել է մասնավորեցնել նաև Արթիկի կինոցանցի «Հայաստան» կինոթատրոնի 4 մլն 893 հազար դրամ գնահատված արժեք ունեցող գույքը՝ ուղղակի վաճառքի ձևով նախօրոք հայտնի գնորդ Աշոտ Շահբազյանին, նույն կինոցանցի «Արագած» կինոթատրոնի՝ 3մլն 916 հազար դրամ գնատված արժեք ունեցող գույքը, ինչպես նաև Արարատի կինոցանցի «Մասիս» կինոթատրոնի 13 մլն 917 հազար գնահատված արժեք ունեցող գույքը՝ մրցույթով, «Մետաղագործ» ՓԲԸ-ի կազմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության տնօրինության «Մետաղագործ» ՓԲԸ-ի N 6 արտադրամասը, այդ թվում ՝ 660քմ. մակերեսով շենքը և հիմնական միջոցները՝ ուղղակի վաճառքի ձևով իր աշխատավորական կոլեկտիվին:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, նիստում հաստատվել է նաև ՀՀ առևտրական ներկայացուցիչների և ԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի ֆինանսավորման կարգը:


Նիստում կառավարությունը որոշում է ընդունել նաև ՀՀ Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մի շարք գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:


  


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ