Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 16 մայիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ Երևան քաղաքի կանաչապատ տարածքների օգտագործման խնդիրների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցում էին տարածքային կառավարման, արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարները, քաղաքաշինության նախարարը, բնապահպանության, ներքին գործերի, առողջապահության, էներգետիկայի նախարարները, ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը, կառավարության համապատասխան վարչությունների ղեկավարները, Երևանի քաղաքապետը, գլխավոր ճարատարապետը, քաղաքաշինության պետական տեսչության պետը: Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է, որ հարցը նոր չի հայտնվել կառավարության ուշադրության կենտրոնում. խնդիրների լուծման ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ կատարվել են, սակայն առկա պատկերը, որն արդյունք է ոչ պատշաճ վերահսկողության պարագայում, նաև չկարգավորված դաշտում տարիներ շարունակ կատարվածի, պահանջում է համակողմանի վերլուծություն, դաշտի կանոնակարգում, խիստ որոշակիացված լուծումներ: Վարչապետն ընդգծել է, որ հասարակական հնչեղություն ստացած այս հարցը միայն Երևանի քաղաքապետի ուսերին չպետք է ծանրանա, և ոլորտի պատասխանատուները՝ յուրաքանչյուրն իր մասով, պետք է նպաստի վիճակի բարելավմանը: Անդրանիկ Մարգարյանը նշել է նաև, որ Երևանի օրինակը հետագայում կտարածվի հանրապետության մյուս քաղաքների վրա, որտեղ ևս կանաչապատ տարածքների հարցը մտահոգիչ է: Խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը ի կատարումն վարչապետ Անդրանիկ Մարգարյաի՝ ապրիլի 25-ի հանձնարարականի, ներկայացրեց Երևան քաղաքի կանաչապատ տարածքների օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն և առաջարկներ: Իսկ Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց վարչապետի նույն հանձնարարականի՝ քաղաքապետարանի մասով կատարողականը: Ներկայացվեց խորհրդակցության համար նախատեսված, կանաչապատ տարածքների գլխավոր հատակագծերը՝ հողհատկացումների տեղաբաշխմամբ: Քաղաքապետը ևս արձանագրված պատկերը համարեց ոլորտում հստակ հայեցակարգի բացակայության արդյունք, որն այսօր չափազանց մտահոգիչ խնդիր է դարձել: Նա նշել է, որ քաղաքապետարանն արդեն, ըստ գոտիականության, մշակել է միասնական սակագներ որը տվյալ գոտում ճշտորեն կարտահայտի հողի ներկայիս կադաստրային արժեքը և կբացառի այս հարցում կամայական մոտեցումը: Ըստ Ռոբերտ Նազարյանի, Երևանի քաղաքապետի ենթակայության տակ գտնվող 1400 հա կանաչ տարածքներից այսօրվա դրությամբ 60 տոկոսը տրված է վարձակալության: քաղաքապետը նշեց նաև, որ մշակվել են մայրաքաղաքի այգիներում բարեկարգման աշխատանքների իրականացման ծրագրեր, որոնցում նշված են հստակ ժամկետներ: Հիշյալ ծրագրերը, ըստ Ռ. Նազարյանի կքննարկվի նաև էկոլոգիական խորհրդում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել և որոշակի խմբագրումներով ընդունվել են ներկայացված առաջարկները: Ըստ այդմ Երևանի քաղաքապետին, Ն նախարարին, կադաստրի վարչությանը, քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել է -երկշաբաթյա ժամկետում հստակեցնել Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածությունները, պարզել այդ նպատակի համար նախատեսված տարածքների ներկայիս ընդհանուր մակերեսը, սահմանները, հստակեցնել դրանց ո՞ր մասն է կանաչապատ, ո՞ր մասը՝ կառուցապատված: - Երևանի նոր գլխավոր հատակագծով առանձնակի ուշադրության արժանացնել կանաչ զանգվածների ընդլայնման խնդիրը՝ հատակագծի կազմում ամրագրելով էկոլոգիական հավասարակշռվածության ապահովմանն ուղղված, այդ թվում՝ առաջնահերթ միջոցառումների իրականացման մեխանիզմները: Սույն նախագիծը թողարկել որպես գլխավոր հատակագծի առաջնային փուլ: -երեքամսյա ժամկետում մշակել ընդլայնվող և գոյություն ունեցող կանաչապատ տարածքների գոտևորման նախագծերը՝ ՀՀ կառավարության վերջերս հաստատված բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգի պահանջներին համապատասխան: Վարչապետը հանձնարարել է սկսել ամենավատ վիճակում գտնվող տարածքներից: -Հանձնարարականներից մեկն էլ հատկապես կանաչապատ տարածքներում, ինքնակամ կառույցների և հողազավթումների կանխարգելման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց հետևանքների վերացման ուղղությամբ առաջարկներ ներկայացնելն էր: Որոշվեց նաև կարճ ժամկետում մշակել Երևանի՝ որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի կառուցապատման կարգը, ինչը սահմանված է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով: Վարչապետը հանձնարարեց Երևանի քաղաքապետին՝ ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ քննարկել և նշված տարածքների ոռոգման համակարգի արդյունավետ շահագործման համալիր ծրագիր ներկայացնել: Մեկ ամիս ժամկետ տրվեց տարածքային կառավարման, քաղաքաշինության նախարարներին՝ հանրապետության մյուս քաղաքներում ևս իրավիճակը պարզել և տեղեկանք ներկայացնել՝ նշելով, թե Երևանի օրինակը երբվանի՞ց հնարավոր կլինի կիրառել նաև մյուս քաղաքներում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն անչափ կարևորեց կանաչ տարածքների օգտագործման, այդ նպատակով հողահատկացումների ժամանակ առավելագույն թափանցիկության և հրապարակայնության ապահովումը, որը հնարավորություն կտա խուսափել անհարկի շահարկումներից:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ