Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 9 սեպտեմբերի 2005

 

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 8 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Երևան քաղաքի ըմբշամարտի մարզադպրոցի սանհանգույցների վերանորոգման աշխատանքների իրականացման, ՀՀ Ստեփանավան քաղաքի Ձախափնյա թաղամասի 4-րդ միկրոշրջանի մի շարք փողոցների և Սուրբ նշան փողոցի կոյուղագծերի վերակառուցման ծրագրերը, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից Հայաստանի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական քիմիայի ինստիտուտում իրականացվող ծրագիրը:

«Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կրթական հաստատությունների վերանորոգում» ծրագրի նպատակն է նպաստավոր պայմաններ ստեղծել երեխաների կրթության համար, իսկ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Բարեկեցիկ մանկություն-18» ծրագրով նախատեսվում է Գյումրի քաղաքի թիվ 18 մանկապարտեզի խոհանոցի և մթերքի պահեստի մասնակի վերանորոգում, ինչպես նաև մանկապարտեզի սաների կենցաղային պայմանների բարելավում, սննդի, հագուստի, խաղալիքների տրամադրում:

«Բժիշկներ առանց սահմանների-Բելգիա» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից կիրականացվի «ՍՃՓՀ/ՄԻԱՎ հարուցման վնասի նվազեցում Հայաստանի հյուսիսային շրջանում», իսկ «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» բարեգործական կազմակերպության Գյումրիի մասնաճյուղի կողմից՝ «Գյումրիի «Սամարիտեր» հիվանդանոցի դիալեզի բաժնի, Մանկական ինֆեկցիոն հիվանդանոցի և Հակատուբերկուլոզային դիսպանսերի վերանորոգում» ծրագրերը:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ