Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 9 սեպտեմբերի 2005


Այսօր տեղի է ունեցել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Խորհուրդը քննարկել և բավարար է գնահատել Հիմնադրամի գործադիր գրասենյակի հաշվետվությունը 2005թ. երկրորդ եռամսյակում գործունեության վերաբերյալ: Քննարկվել են նաև այլ ընթացիկ հարցեր:


Օրակարգի առաջին հարցի կապակցությամբ, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է, որ հաշվետու ժամանակաշրջանում նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են, ավելին՝ եռամսյակի ընդհանուր պլանը, այդ թվում նաև շինարարական աշխատանքների գծով կատարվել է 158 տոկոսով: Մասնավորապես, Հիմնադրամի գործադիր կոմիտեն հաստատել է 16 ծրագիր, որոնց շինարարական աշխատանքներն իրականացնելու համար կապալառուների հետ կնքվել է 10 պայմանագիր՝ 775 հազար 992 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Դպրոցներին երկտեղանի սեղան-նստարանների մատակարարման համար կնքվել է մեկ պայմանագիր՝ 37 հազար 108 ԱՄՆ դոլար արժեքով: ՀՍՆՀ-2 ծրագրով դպրոցական կահույքի մատակարարման վերաբերյալ կնքված 34 պայմանագրերով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1 մլն 684 հազար 481 ԱՄՆ դոլար, Հայաստանի 616 դպրոցներին մատակարարվել են 34027 երկտեղանի սեղան-նստարաններ: Ըստ գործադիր տնօրենի, հաշվետու շրջանում 19 ծրագրերում ավարտվել են շինարարական աշխատանքները՝ 1 մլն 52 հազար 941 ԱՄՆ դոլար պայմանագրային ընդհանուր աժեքով: Ստեղծվել է 20781 աշխատատեղ: Եռամսյակի վերջի դրությամբ 240 ծրագիր արդեն իսկ ավարտվել է, 88 ծրագրերում աշխատանքներն ընթացքի մեջ են: Հաշվետվության համաձայն, բավարար է վիճակը նաև վարկային միջոցների ներգրավման ու ծախսման ոլորտում, որը նշված եռամսյակում կազմել է 1 մլն 365 հազար 510 ԱՄՆ դոլար, իսկ ծրագրի սկզբից մինչև եռամսյակի ավարտը՝ 17 մլն 785 հազար 355 ԱՄՆ դոլար: Աշոտ Կիրակոսյանը նշել է, որ հաշվետու եռամսյակում շարունակվել է համագործակցությունը Հայաստանում և արտերկրում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, որի արդյունքում համատեղ ֆինանսավորվող ծրագրերը 56-ն են՝ 4 մլն 233 հազար 590 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Ըստ նրա, եռամսյակում ներդրումներ են կատարվել նաև համայնքների անունից՝ 24 հազար 944 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի սահմաններում, որից 14 հազար 637 դոլարը ներդրվել է «Վարդանանց ասպետներ» կազմակերպության կողմից: Հաշվետու շրջանում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 88 համայնքներում անց են կացվել ավագանիների 368 անդամների համար 5-օրյա փորձնական սեմինարներ:


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարականներ է տվել հիմնադրամի հետագա աշխատանքները նույնքան արդյունավետությամբ կազմակերպելու համար, հատկապես կարևորելով դպրոցների վերանորոգման ու հիմնանորոգման գործընթացը:


Նիստում նշվել է, որ այս տարի Հիմնադրամի 10-ամյակը լրանալու կապակցությամբ հաջորդ շաբաթ տեղի կունենա հոբելյանական միջոցառումներ, որտեղ կամփոփվեն գործունեության ամբողջ ընթացքում Հիմնադրամի կատարած աշխատանքների արդյունքները:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ