Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 սեպտեմբերի 2005

 


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Թայլանդի Թագավորության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վիրաչայ Վիրամեչեկուլին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Ողջունելով Հայաստանի և Թայլանդի միջև բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը և ընդգծելով, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս Թայլանդի հետ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, վարչապետը նշել է, թե դեռևս շատ թարմ են այս տարվա հունիսին Թայլանդ կատարած իր աշխատանքային այցի և թայլանդական կողմի ընդունելության տպավորությունները, որտեղ բավականին գործնական հանդիպումներ ու պայմանավորվածություններ տեղի ունեցան: Դրանից հետո, երկկողմ ակտիվ աշխատանք սկսվեց այդ ամենը կյանքի կոչելու համար և ըստ Անդրանիկ Մարգարյանի, համագործակցության առաջընթացի մասին է վկայում նաև գործողությունների համատեղ ծրագրի ստորագրման փաստը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այդ փաստաթղթում ուրվագծված են երկկողմ տնտեսական գործընկերության հիմնական ուղղությունները, որի իրագործումը զգալիորեն կնպաստի նաև սոցիալական հիմնախնդիրների լուծմանը:


Փոխարտգործնախարար պարոն Վիրամեչեկուլին ևս գոհունակություն է հայտնել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը դուրս գալով քաղաքական ռազմավարության և տնտեսական ծրագրերի քննարկումների ու մշակումների շրջանակներից, աստիճանաբար թևակոխում է առավել գործնական փուլ. մասնավորապես, ս.թ սեպտեմբերի 21-ին Բանկոկում կբացվի Հայաստանում թողարկվող ագրոպարենային ապրանքների ցուցահանդես, նոյեմբերին Թայլանդից պատվիրակություն կժամանի Երևան՝ մասնակցելու «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին, եկող տարի Բանկոկում կբացվի Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչություն և այլն: Կարևորելով երկու երկրների գործարարների միջև ուղղակի կապերի ու շփումների ակտիվացումը, զրուցակիցները նշել են, այդ ամենը ակնհայտորեն նպաստում է երկկողմ առևտրաշրջանառության և ներդրումների աճին: Զրուցակիցները ողջունել են նաև երկու երկրների համապատասխան գերատեսչությունների նախաձեռնությունը՝ Թայլանդում և Հայաստանում մշտական գործող առևտրաարդյունաբերական ցուցահանդեսներ կազմակերպելու վերաբերյալ, ինչը, ըստ նրանց, նոր հեռանկարներ կբացի տնտեսական ու առևտրային հարաբերությունների խթանման համար: Գոհունակությամբ է նշվել նաև, որ շարունակաբար խորանում են միջխորհրդարանական կապերը:


Ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացումները մեծապես պայմանավորված են նաև ձևավորվող իրավապայմանագրային դաշտով, վարչապետը նշել է, որ այս տարվա հունիսին Թայլանդ կատարած իր աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Տաքսին Շինավատրայի հետ պայմանավորվել են ընդլայնել այդ դաշտը, ակնկալելով, որ այն նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:


Հանդիպման ավարտին Անդրանիկ Մարգարյանը խնդրել է պարոն Շինավատրային փոխանցել իր ջերմ մաղթանքները և հույս է հայտնել, որ մոտ ապագայում նրան կհյուրնկալի Երևանում ու արդեն իսկ կքննարկեն երկկողմ աշխատանքի արդյունքները:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ