Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 սեպտեմբերի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության զարգացման մասին», ինչպես նաև «ՀՀ կենտրոնական բանկի մասին», «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին», «Լիցենզավորման մասին» և շուրջ մեկ տասնյակ այլ օրենքներում ու «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքների նախագծերը նպատակ ունեն, մասնավորապես, ՀՀ-ում ներդնել ֆինանսական համակարգի միավորված վերահսկողություն, որը կոչված է ապահովելու երկրի ֆինանսական կայունությունը, ֆինանսական շուկայի մասնակիցների համար ազատ մրցակցային պայմաններ և պաշտպանել ֆինանսական շուկայի հաճախորդների շահերը: Մեկ այլ որոշմամբ նշված օրինագծերը համարվել են անհետաձգելի և առաջարկվել է ՀՀ ԱԺ-ին՝ դրանք քննարկել և քվեարկել մեկամսյա ժամկետում: 3-4 օր ժամկետ է տրվել կառավարության անդամներին՝ հարցի վերաբերյալ իրենց լրացուցիչ առաջարկությունները ներկայացնելու համար, որից հետո, առանձին հարցերի հետ կապված, անհրաժեշտության դեպքում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ վարչապետի մոտ կհրավիրվի խորհրդակցություն:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ 2005թ. օգոստոսին Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած տարերային աղետից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Կառավարությունը հավանություն է տվել նաև հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006թ. տարեկան ծրագրի նախագծին, որը սահմանված կարգով, «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում կներկայացվի ԱԺ: Որոշումն ընդունվել է «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: Ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են հաշմանդամներին հասարակություն ինտեգրելու, նրանց համար հնարավորինս հավասար պայմաններ ապահովելու, հաշմանդամների բժշկական, սոցիալական և հոգեբանական վերականգնողական գործընթացն ապահովելու, հաշմանդամ երեխանների ներառական կրթության ու հաշմանդամների զբաղվածության և այլ խնդիրների լուծման անհրաժեշտությունից: Ըստ ծրագրի նախագծի, նախատեսվում է, մասնավորապես, 2006թ. հունվարի 1-ից հաշմանդամների կենսաթոշակների, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարների բարձրացում:

Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որի նպատակը պատերազմի վետերանների պատվովճարի չափը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանելն է՝ յուրաքանչյուր անգամ նշված օրենքում փոփոխություն չկատարելու համար: «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին հավանություն տալու վերաբերյալ որոշմամբ հստակեցվում է «անհատական տվյալ» հասկացությունը: Որոշումը նպատակ ունի նաև մի խումբ քաղաքացիների՝ կրոնական համոզմունքների հետ կապված մտահոգությունները վերացնել:

Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ խնամակալության և հոգաբարձության մարմինների 2005թ. առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, որը, ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 6-ի N716 համաձայն, յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ մարզպետարաններից (Երևանի քաղաքապետարանից) ստացված տեղեկատվության հիման վրա: Հաշվետվության համաձայն 2005թ. առաջին կիսամյակում հանրապետությունում սահմանվել է խնամակալություն՝ 145 անչափահասի, 17 անչափահասի գույքի, 31 մահացած, բացակայող, անգործունակ կամ սահմնափակ գործունակ անձանց գույքի նկատմամբ, հոգաբարձություն՝ 43 անչափահասի, 10 սահմանփակ գործունակ անձի նկատմամբ: Որդեգրման մասին որոշում է կայացվել 33 երեխայի նկատմամբ: Նշվել է, որ ի կատարումն ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 23-ի N 917-Ն որոշման, խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրականացնում են նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նշված երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումը:

Նիստում կառավորությունը հաստատել է «ՀՀ-ում որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչև 2007թ. ավարտը վերակազմակերպելու, գործունեության բնագավառը փոխելու, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ ստեղծելու միջոցառումների ժամանակցույցը»: Ելնելով երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունից, ըստ որի որբ, առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կրթությունը չպետք է առանձնացվի ընդհանուր հանրակրթությունից, իրականացվող բարեփոխումների ընթացքում «Որբ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները» ըստ ժամանակցույցի կվերանայվեն «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների» կամ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատության:

Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 5-ի «ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու օգոստոսի 5-ի «ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և մանկատներում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1324-Ն որոշման մեջ: Փոփոխությունները բխում են, մասնավորապես, Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ կառավարության միջև 2004թ. հունիսի 2-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրի այն նախապայմանից, որի համաձայն երեխայի խնամքի և պաշտպանության պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները պետք է կիրառվեն նաև երեխայի խնամքի և պաշտպանության այլ հաստատություններում:

Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որով հստակեցվում են օրենքի մի շարք դրույթներ, մասնավորապես, դրանում ամրագրված սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայի սահմանումը՝ բացառելով օրենքում կիրառվող «անհատական տվյալներ» արտահայտության և «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքում սահմանված «անհատական տվյալներ» հասկացության նույնականացումը: Առաջարկվող փոփոխությունը նաև նպատակ ունի օրենքով ամրագրել՝ հստակեցնել սոցիալական քարտի և խղճի ու կրոնական համոզմունքների միջև կապի բացակայությունը, նկատի առնելով, որ սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրումը մի խումբ քաղաքացիների մոտ առաջացնում է կրոնական խնդիրներ:

Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման մեջ՝ ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված Կոտայքի մարզի Ձորաղբյուրի դպրոցի հիմնանորոգման աշխատանքների համաֆինանսավորումը ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի ընթացքում ամբողջությամբ ապահովելու նպատակով:

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերի անվանացանկը: Դրանում ներառված իրավական ակտերով սահմանվելու են էներգախնայողության կիրառման տարբեր ոլորտներում իրականացվելիք էներգետիկ փորձաքննության մեթոդներին և փաստաթղթային ձևակերպումներին, ինչպես նաև այդ փորձաքննությունն իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները:

Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որորշման մեջ, որով ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման դիմաց կատարված մուտքերի հաշվին «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված կարգով Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանն ուղղվող գումարի՝ ՀՀ կառավարության նշված որոշմամբ սահմանված առավելագույն չափը 650 մլն դրամից հասցվել է 1 մլրդ 50 մլն դրամի:

Մեկ այլ որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 28-ի «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման նպատակով գումար հատկացնելու մասին» N 528-Ա որոշման մեջ, որով «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին տրամադրվել է պետական օժանդակություն՝ մայրաքաղաքի փողոցների և հրապարակների աֆալտ-բետոնյա ծածկի նորոգման, «Կարարպի լիճ» ջրավազանի շրջակա տարածքի ամբողջական բարեկարգման, Հրազդան գետի կիրճի բարեկարգման և նախատեսված այլ իրացման ու կառուցապատման ծրագրերն իրականացնելու նպատակով:

Կառավարությունը հաստատել է նաև Երևանի Մխիթար Հերացու և Վաղարշ Վաղարշյան փողոցները միացնող նոր մայրուղուն հարող տարածքների պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամաս, շենքեր, շինություններ) օտարման գոտիները 12.2 հա ընդհանուր մակերեսով: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին՝ եռամսյա ժամկետում ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասերի սահմանները և դրանց օտարման գոտիները գրանցել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում, նշված օտարման գոտում գտնվող անշարժ գույքի սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով տեղեկացնել նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների և կարգի մասին, օտարման գոտու տարածքներում լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով որոշել անշարժ գույքի իրացման արդյունքում փոխհատուցվող գումարների չափը: Հանձնարարվել է նաև ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով ապահովել նշված տարածքների գոտևորման նախագծերի մշակումն ու հաստատումը՝ կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով հողամասերի տրամադրման համար: Որոշվել է կառուցապատման ծրագրերի իրականացումն ապահովել 2005-2009թթ. ընթացքում՝ ըստ փուլերի ներգրավված ներդրումների ծավալներին համապատասխան:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 2-ի «Ստորերկրյա ջրերի շահագործման պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգումը հաստատելու մասին» N 94 որոշման համապատասխան, գործադիրը որոշել է հիմնադրման միջոցով ստեղծել «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում, գործադիրը որոշել է «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Կոլեկտորադրանեժային ցանցերի մաքրում և նորոգում» ծրագրից «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված մրցույթների արդյունքում տնտեսված 52 մլն 247 հազար դրամն օգտագործել Արարատյան հարթավայրի 42989մ ընդհանուր երկարությամբ 4 կոլեկտորադրանեժային ցանցերը մաքրելու և նորոգելու համար:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2005թ. պահուստային ֆոնդի հաշվին, 18 մլն 862.881 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ Լոռու մարզպետարանին, որից 3 մլն 600 հազար՝ ճոճկան գյուղի դպրոցի, 5 մլն դրամ՝ Սարչապետ, 6 մլն դրամ՝ Լերմոնտով գյուղերի միջնակարգ դպրոցների, 4 մլն 262.881 հազար դրամ Տաշիր քաղաքի N 4 դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար:

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է քրեակատարողական ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ զենքի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների տեսակը, ձևը, մոդելը և քանակը:

Այլ որոշումներով հաստատվել են ՀՀ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման և պետհամարանիշների տրամադրման կարգը, ինչպես նաև պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցների որոշման կարգը:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել վերջինիս ամրացված 31.5 հազար դրամ հաշվեկշռային արժեքով Շենգավիթ թաղային համայնքի տարածքում գտնվող N 1 սպորտդպրոցի կաթսայատունը և այն անհատույց սեփականության իրավունքով օտարել Շենգավիթ թաղային համայնքին՝ շենքը վերանորոգելու, վերազինելու և սպորտդպրոցի ջերմամատակարարումն ապահովելու նպատակով:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է մինչև 2003թ. հուլիսի 1-ը կենսաթոշակի անցած ոստիկանության կրտսեր խմբի ծառայողների կենսաթոշակները վերահաշվարկել հաշվի առնելով ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 21-ի «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ծառայողներին պարենային ապահովության փոխարեն դրամական փոխհատուցմն ամենամսյա չափ սահմանելու մասին» N 1141-Ն որոշմամբ սահմանված պարենային ապահովության փոխարեն դրամական փոխհատուցման ամենամսյա գումարը: Որոշման համաձայն վերահաշվարկված կենսաթոշակները կվճարվեն 2005թ. հուլիսի 1-ից:

Մեկ այլ որոշմամբ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողներին պետական կրթաթոշակ տրման կարգը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետին հասցեագրված Հայ-վրացական գործարար համագործակցության ընկերակցության գրությունը, կառավարությունը թույլատրել է Երևանի քաղաքապետարանի «Երառսպասարկում» ՓԲԸ-ին՝ իր սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի Մ. Խորենացու 26ա հասցեում գտնվող 3441.2 մ ընդհանուր մակերեսով, 77937 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը՝ անկախ գնահատողի կողմից գնահատված 77435.0 հազար դրամ գումարած 20 տոկոս ավելացված արժեքի հարկը՝ 92922.0 հազար դրամ արժեքով, ուղղակի եղանակով օտարել «ԳԻԼԻ» ՍՊԸ-ին՝ «Երառսպասարկում» ՓԲԸ-ին 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու պայմանով:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել 5 մլրդ 646 մլն 97 հազար 444 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը, «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գույքի կազմից՝ 224 մլն 605 հազար 954 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը, «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գույքի կազմից՝ 178 մլն 445 հազար 745 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և, որպես պետական սեփականություն, դրանք ամրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Որոշումն ընդունվել է հանրապետության խմելու ջրի համակարգում բարեփոխումների ծրագրով իրականացվող գործընթացի շրջանակներում «Հայջրմուղկոյուղի» ՓԲ-ի վերակազմակերպման կապակցությամբ և ընկերությունը մասնավոր օպերատորի կառավարման հանձնելու գործընթացի արդյունավետ կազմակերպումն ապահովելու համար համակարգի մասնաճյուղերի գույքային հարաբերությունների մեջ ճշգրտում կատարելու նպատակով: Որոշմամբ «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ներն ազատվել են մինչև 2005թ. տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված շահութաբաժինների վճարումից:

Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը որոշել է նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ինֆորմացիոն վերլուծական կենտրոն» ՓԲԸ-ն:

Նիստում կառավարությունը որոշում է ընդունել Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մեկուկես տասնյակից ավելի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և գյուղական համայնքնեի սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու մասին:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ