Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 6 սեպտեմբերի 2005

 


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Ողջունելով ԵԱՀԿ նախագահության ընդգծված ուշադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ, վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ-ն կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում կայունության հաստատման, համապարփակ անվտանգության, հակամարտությունների կանխարգելման և կարգավորման, ինչպես նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության տարածման գործընթացներում: Ընդգծելով, որ Հայաստանը ոչ միայն ուշադրությամբ հետևում, այլև ակտիվորեն մասնակցում է ԵԱՀԿ բարեփոխման շուրջ ընթացող քննարկումներին, նա վստահություն է հայտնել, որ այդ ամենը կնպաստի միջազգային այդ կազմակերպության դերի և հեղինակության հետագա բարձրացմանը: Հայաստանի կառավարության ղեկավարը ողջունել է ԵԱՀԿ նախագահության և անձամբ պարոն Ռուպելի ուշադրությունը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի նկատմամբ, ինչի վկայությունը նաև այս տարվա ընթացքում նրա երկրորդ այցն է Հայաստան և Ադրբեջան: Անդրանիկ Մարգարյանը վերահաստատել է մեր երկրի պաշտոնական տեսակետը, որի համաձայն ԵԱՀԿ և Մինսկի խմբի համանախագահողները լիարժեք ներուժ ունեն հակամարտության համապարփակ կարգավորման հարցում: Ըստ նրա, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների ձևաչափերով ներկայումս ընթացող հանդիպումները ևս արդյունավետ են և պետք է շարունակվեն, իհարկե, բանակցությունների որոշակի փուլում չբացառելով նաև ԼՂՀ-ի անմիջական մասնակցությունը: Վարչապետը ընդունելի է համարել հակամարտությունների կարգավորման հարցում տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները չհակադրելու՝ պարոն Ռուպելի մոտեցումը՝ ելնելով հակամարտությունների առանձնահատկություններից: Վարչապետն ընդգծել է նաև տարածաշրջանային համագործակցության, հարևան երկրների միջև տնտեսական հարաբերությունների հաստատման և ակտիվացման նշանակությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման համար, նշելով, որ մեր երկիրը միշտ էլ հանդես է եկել ոչ միայն միջազգային տարբեր կազմակերպությունների հովանու ներքո տարածաշրջանային ծրագրերի իրագործման, այլև հարևան պետությունների հետ անմիջական տնտեսական ու առևտրային կապերի հաստատման, Թուրքիայի հետ նաև առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման օգտին: Նա ափսոսանք է հայտնել, որ այդ ամենը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առայժմ մնում են անպատասխան: Ավելին՝ մշակվում և իրագործվում են ծրագրեր, ինչպես օրինակ Կարս-Գյումրի-Թբիլիսի առկա երկաթգծի պայմաններում Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու, նաև Բաքու-Ջեյհան նավթամուղի ծրագրերը և այլն, որոնք շրջանցելով Հայաստանը, ըստ էության, հակասում են Եվրամիության «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարևաններ» ծրագրի ոգուն, որին անդամակցում է նաև Հայաստանը:


Կիսելով վարչապետի մտահոգությունները վերոհիշյալ հարցում, Դմիտրի Ռուպելը վստահեցրել է, որ առաջիկայում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի քննարկման ժամանակ նշված հարցադրումները հաշվի կառնվեն և Թուրքիային կառաջադրվի ինչպես տարածաշրջանի մյուս երկրների, այնպես էլ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու խնդիրը, ինչը որոշակիորեն տեսանելի կդարձնի նաև Ադրբեջանի հետ Հայաստանի տնտեսական համագործակցությունը: Նա ևս պաշտպանել է միջազգային փորձի վրա հիմնված այն տեսակետը, ըստ որի հակամարտող երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների, դրանով իսկ փոխվստահության մթնոլորտի բարելավումը զգալիորեն նպաստում է քաղաքական հարաբերությունների հաստատմանը: ԵԱՀԿ գործող նախագահի հավաստմամբ, այս այցի շրջանակներում Բաքվում և Երևանում ունեցած իր հանդիպումների և քննարկումների արդյունքում ԼՂ հակամարտության խնդրի լուծումը տեսանելի է դառնում, չնայած, ըստ նրա, Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների հետ կապված որոշակի դժվարություններ կան: Նա նշել է, որ տեղյակ է նաև վերջին շրջանում Հայաստանում ընթացող բարեփոխումների ընթացքին և, մասնավորապես, դրական է գնահատել Սահմանադրական փոփոխությունների գործընթացը, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ Հայաստանը փորձում է եվրոպական երկրների հետ հնարավորինս համադրելի դարձնել իր օրենսդրական համակարգերը:


Զրույցի ընթացքում Անդրանիկ Մարգարյանը և Դմիտրի Ռուպելը գոհունակություն են հայտնել ՀՀ կառավարության և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի միջև հաստատված համագործակցության մակարդակի վերաբերյալ: Ըստ նրանց, 1992թ.-ից ի վեր սերտ գործակցությունը զգալի դրական արդյունքներ է տվել, իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, կազմակերպվել սեմինարներ և գիտաժողովներ, դասընթացներ և այլն: Վարչապետը կարևորել է, մասնավորապես, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից Հայաստանում ներկայումս իրականացվող Սյունիքի մարզի զարգացման աջակցության, ՀՀ ոստիկանությանն օժանդակության և այլ ծրագրերի բարեհաջող ընթացքը, նաև ԵԱՀԿ-ի կողմից ցուցաբերված աջակցությունը մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի, ընտրական օրենսգրքի մշակմանը, նշելով, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է նաև 2006թ. անցկացվելիք ԵԱՀԿ տնտեսական ֆորումով, որը նվիրված է լինելու տրանսպորտային ուղիների և դրանց անվտանգության խնդիրներին: Նա հավաստել է, որ հաշվի առնելով Հայաստանի համար տրանսպորտային ուղիների առանձնահատուկ նշանակությունը, հայկական կողմը պատրաստ է ակտիվորեն մասնակցել և հանդես գալ կառուցողական առաջարկություններով՝ ինչպես ֆորումի նախապատրաստական աշխատանքներին, այնպես էլ բուն ֆորումում:


Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերություններին, արտահայտվելով հայ-սլովենական քաղաքական երկխոսության շարունակման և զարգացման օգտին: Դրանում նրանք առանձնակի ընդգծել են Հայաստանի և Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև պարբերաբար հանդիպումների նշանակությունը, կարևորելով, մասնավորապես, ՀՀ նախագահի այս տարվա աշնանը նախատեսված այցը Սլովենիա:


Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկ անգամ ևս հավաստել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը ակտիվորեն մասնակցելու ԵԱՀԿ-ի կողմից մեր երկրում և տարածաշրջանում իրականացվող ծրագրերին: Դմիտրի Ռուպելը իր հերթին խոստացել է՝ օգտագործելով ԵԱՀԿ գործող նախագահի իր լիազորությունները, շարունակել ջանքերը Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների բարելավման, ինչպես նաև ԵԱՀԿ-ի լիիրավ անդամ հանդիսացող Հայաստանի հետագա առաջընթացին աջակցելու համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ