Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 սեպտեմբերի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերով սահմանվում են հողերի արդյունավետ օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության խնդիրները, ձևերը, վերահսկողություն իրականացնող մարմինները, վերջիններիս և ստուգվող անձանց իրավունքներն ու պարտականությունները, ստուգումների իրականացման կարգերը:

Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հավանություն է տվել նաև 2006-2008թթ. ջրային պետական կադաստրի տեխնիկական իրականացման ծրագրին: Ծրագրի նպատակը տեղեկատվական հենքի ստեղծումն է ջրի ազգային քաղաքականության շրջանակներում՝ ջրային ռեսուրսների և դրանց արդյունավետ օգտագործմանը նպաստող հիդրոտեխնիկական կառուցվածքների կառավարման ու պահպանման ոլորտում միասնական պետական ռազմավարության իրականացման համար:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը իր 2005թ. պահուստային ֆոնդի հաշվին 27 մլն 108.2 հազար դրամ է հատկացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ Արտեմ Միկոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների իրականացման նպատակով: Այդ թվում՝ Միկոյան եղբայրների թանգարանի, Ալավերդու Սարահարթ թաղամասի Սանահին գյուղին միացնող ավտոճանապարհի, Միկոյան եղբայրների անվան դպրոցի տանիքի վերանորոգումների նպատակով համապատասխանաբար 1 մլն 45.2 հազար, 8 մլն 648 հազար և 6 մլն 256 հազար դրամ: Եվս 11 մլն 159 հազար դրամ է հատկացվել հոբելյանական միջոցառումների իրականացման համար:

Գործադիրը ՀՀ 2005թ. կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 36 մլն 246.7 հազար դրամ է հատկացրել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ «Հայ-իտալական բարեկամության օրեր» միջոցառումների կազմակերպման ու անցկացման նպատակով:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի շրջանառու միջոցների համալրման նպատակով 2005թ. օգոստոս ամսում Միջպետական բանկից 6 մլն ԱՄՆ դոլարի չափով, մինչև ս/թ դեկտեմբերի 1-ը մարման ժամկետով և տարեկան 11 տոկոս տոկոսադրույքով վարկ ներգրավելու համար կառավարությունը որոշել է թույլատրել ՀՀ էներգետիկայի նախարարին՝ որպես Միջպետական բանկի հետ վարկային պայմանագրով նախատեսված՝ «Պետպոլիմեր» ՍՊԸ-ի պարտավորությունների վճարման լրացուցիչ երաշխիք, գրավադրել ՀՀ կառավարության 2004թ. նոյեմբերի 25-ի «Պարտքի դիմաց գույք ընդունելու մասին» N 1637-ԱԳ որոշմամբ ՀՀ էներգետիկայի նախարարությանը լիազոր կառավարման հանձնված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 120435 հատ հասարակ բաժնետոմսեր, յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով, ընդհանուր արժեքը 1204.35 մլն դրամ, գնահատելով գրավադրվող բաժնետոմսերը անվանական արժեքի 50 տոկոսով:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գավառի պետական ինդուստրիալ մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի N 25 հասցեում գտնվող՝ 2364 քմ ընդհանուր մակերեսով ու 19 մլն 320 հազար դրամ սկզբնական արժեքով հանրակացարանային մասնաշենքը հետ վերցնել և անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գավառի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին: Որոշումն ընդունվել է համալսարանի ուսանողների ուսումնական գործընթացն անխափան կազմակերպելու, ինչպես նաև ուսանողների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ Լոռու մարզպետարանի Ալավերդի քաղաքի Կոմերիտմիության փողոցի N 5ա հասցեում գտնվող 1944.0 քմ ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքը և 112.0 քմ ընդհանուր մակերեսով նկուղային մարզադահլիճը հետ է վերցվել «Մ. Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ից և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ալավերդու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ կրթության և գիտության նախարարին, ՀՀ Լոռու մարզպետին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի N 48 հասցեի շենքի բակում գտնվող նախկինում ավտոտնակ հանդիսացող 83.8 քմ ընդհանուր մակերեսով ու 4 մլն 171 հազար դրամ հաշվեկշռային արժեքով շինությունը նվիրաբերել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայջերմարդ» արտադրական միավորման նախկին երկարամյա աշխատակից, Հայրենական պատերազմի և աշխատանքի վետերան, պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Վաղինակ Գևորգյանին՝ որպես բնակելի տարածք օգտագործելու նպատակով:

Նիստում կառավարությունը, 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 30 մլն դրամ է հատկացրել ՀՀ վճռաբեկ դատարանին՝ նրա բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական, քրեակատարողական ծառայության հատուկ կոչումների, ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին: Սահմանվել է նաև, որ դատախազությունում ծառայություն անցած և դասային աստիճան ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է տվյալ պաշտոնին համապատասխանող ոստիկանության կոչում: Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը սահմանել է կարգապահական կալանքի ենթարկված ոստիկանության ծառայողներին պահելու կարգը և պայմանները: Հանձնարարվել է ՀՀ ոստիկանության պետին՝ հաստատել ՀՀ ոստիկանության կարգապահական կալանատան կառուցվածքը և հաստիքացուցակը: Որոշում է ընդունվել նաև ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 16-ի «Առանց բարձրագույն կրթության ոստիկանության ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին ավելի բարձր պաշտոնի նշանակելու նպատակով երկամյա պարտադիր ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 42-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որի նպատակը նշված որոշումը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելն է:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 1998թ. մարտի 24-ի «ՀՀ պետական սահմանի անցման կետերում պետական լիազորված մարմինների գործառույթների իրականացման կարգը հաստատելու մասին» N 200 որոշման մեջ: Այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիներին որոշ դեպքերում ծագող խնդիրներից զերծ պահելու նկատառումով, որոշվել է արգելել նրանց ելքը ՀՀ տարածքից՝ առանց անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին կնիքի առկայության:

Հիմք ընդունելով ՀՀ մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածները, կառավարությունը հաստատել է ՀՀ մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում» և «Ժամանակավոր արտահանում վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների նույնականացման իրականացման կարգը: Կարգով սահմանվում են նաև ՀՀ մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նույնականացման անհնարինության դեպքերը:

Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 12-ի «Ոռոգման նպատակով 2005թ. Սևանա լճից ջրառի մասին» N 585-Ա որոշման մեջ: Նկատի ունենալով տարվա ընթացքում Հրազդան գետով նախատեսված բնական ելքերի նվազումը, ինչպես նաև նախորդ տարվա համեմատ ջերմաստիճանի որոշակի աճը, որոշվել է Սևանա լճից բաց թողնվող ջրի ծավալն ավելացնել 30 մլն խմ-ով կամ տարեկան ջրաքանակը սահմանել 150 մլն խմ: Որոշումն ընդունվել է Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերը 2005թ. ոռոգման շրջանում անխափան ջրամատակարարմամբ ապահովելու նպատակով:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 15-ի «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն, ինչպես նաև «ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու վերաբերյալ» N 22-Ն որոշումների մեջ: Դրանցով որոշվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմում ստեղծել հասարակայնության հետ կապերի բաժին՝ ինքնուրույն գործող բաժնի կարգավիճակով, ինչպես նաև իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժինը վերակազմավորել իրավական ապահովման բաժնի՝ առողջապահության ոլորտին վերաբերող իրավական խնդիրներին մասնագիտական ավելի բարձր մակարդակով լուծումներ տալու նպատակով: Փաստաթղթային հոսքերի կառավարման, ինչպես նաև վարչական վիճակագրության հավաքագրման և մշակման գործառույթները նախատեսվում է փոխանցել ՀՀ առողջապահության նախարարության «Տեղեկատվական վիճակագրական կենտրոն»-ին:

Մեկ այլ որոշմամբ,կառավարությունը թույլատրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Միջազգային զարգացման ասոցիացիայի ռեսուրսները (ասոցիացիայի կառավարիչների խորհրդի կողմից 2005թ. ապրիլի 13-ին ընդունված «Ռեսուրսների ավելացում՝ տասնչորսերորդ համալրում» N 209 որոշման համապատասխան) լրացուցիչ համալրել 5,764,414,0 դրամի չափով, վճարումը կատարելով ՀՀ պետական բյուջեի «Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարում» ծրագրի գծով նախատեսված միջոցների հաշվին կամ տրամադրելով մուրհակ:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 3 մլն դրամ է հատկացրել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը՝ 2006թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների անվանացանկի կազմման աշխատանքներն ապահովելու նպատակով:

«Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը հաստատել է մանուկների ու պատանիների ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները:

Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքի նախագծի ընդունման նպատակն է վերացնել նշված օրենքի ֆինանսական դրույթների ու «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի ընդերքօգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարների միջև առկա անհամապատասխանությունը:

Լրացումներ կատարելով ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 17-ի «ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշման մեջ, գործադիրն այդ ցանկը համալրել է Շիրակի, Լոռու, Տավուշի և Արարատի մարզերի՝ որոշմամբ հաստատված ցանկից դուրս մնացած շուրջ մեկ տասնյակ համայնքներով:

Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում կառավարությունը որոշումներ է ընդունել նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, «Կնիք» ՊՓԲԸ-ին պետական և ոչ պետական, իսկ «Շտամպ-Ն.Մ.Ռ.» ՍՊԸ-ին ոչ պետական կնիքների, դրոշմակնիքների արտադրության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին ևս, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2003թ. մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի պահանջներով, կառավարությունը մի շարք որոշումներ է ընդունել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ոռոգման համակարգեր և գույք ամրացնելու, ինչպես նաև «Բերդ», «Բռնակոթ», ««Ձորեր», «Իջևան», «Ղափան», «Քարահունջի ջրամբար», ««Սպանդարյան», «Տոլորս» և «Որոտան» ջրօգտագործողների ընկերություններին պետական ոռոգման համակարգեր և գույք անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու մասին:

«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը իր պահուստային ֆոնդի հաշվին 16 մլն 193.19 հազար դրամ է հատկացրել ՀՀ Կոտայքի մարզպետարանին՝ Չարենցավանի N 3 դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար:

Որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մի շարք գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու, ինչպես նաև գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:

Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հաստատել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, ինչպես նաև որոշել է համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 2357.2 հա պահուստային ֆոնդի հողերից 2331 հա-ն, որից 128 հա վարելահող, 417.2 հա խոտհարք, 1434.2 հա արոտավայր, 351.6 հա այլ հողեր, փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, 6.6 հա-ն, որից 1 հա խոտհարք, 3.6 հա արոտավայր՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ հանքարդյունահանման համար, իսկ 19.6 հա այլ հողերը՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: Որոշվել է գծային ենթակառուցվածքը այլ սեփականության իրավունքի սուբյեկտների հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ