Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 31 օգոստոսի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

Սիրելի դպրոցականներ և ուսանողներ, հարգելի մանկավարժներ, ծնողներ

Շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ: Գեղեցիկ ու հիշարժան այս օրը, խորհրդանշելով գրի ու գրականության, կրթության նկատմամբ մեր ժողովրդի ունեցած դարավոր պաշտամունքը, նաև պարտավորեցնում է որքան հնարավոր է շատ գիտելիքներ ձեռք բերել, հարստացնել ձեր ֆիզիկական ու մտավոր ունակությունները՝ մեր անկախ պետականության հետագա ամրապնդման, բարեկեցիկ հասարակության կառուցման գործի շարունակողները դառնալու, արդիական չափանիշներին համահունչ կրթություն ստացած, ազգային արժեքներին հավատարիմ և պետականության զգացումը կրող մեր երկրի վաղվա արժանավոր քաղաքացիները լինելու համար:

Համոզված եմ, որ պետության կողմից կրթական համակարգում կատարվող բարեփոխումների, ամենօրյա շահագրգիռ աշխատանքի, նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ իրենց կարևոր առաքելությունն իրականացնող մեր հարգարժան ուսուցիչների ու դասախոսների ջանքերի արդյունքում վաղվա հաջողություններն առավել քան իրական կլինեն:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ