Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 30 օգոստոսի 2005



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ռաֆայել Բիելսային և նրա գլխավորած պատվիրակությանը:



Անդրադառնալով հայ-արգենտինյան հարաբերությունների արդի վիճակին ու հեռանկարներին, զրուցակիցները նշել են, որ Հայաստանի և Արգենտինայի միջև քաղաքական խնդիրների բացակայությունը նպաստում է երկկողմ և բազմակողմ հարաբերությունների արդյունավետ զարգացմանը: Նրանք գոհունակություն են հայտնել, մասնավորապես, միջազգային տարբեր կազմակերպություններում և ՄԱԿ-ի շրջանակներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել 2004թ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում Հայաստանի վերընտրության ժամանակ, ինչպես նաև հիշյալ հանձնաժողովի 57-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժելու մասին կոնվենցիա» բանաձևին Արգենտինայի աջակցության, Արգենտինայի սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունման համար: Վարչապետը նաև հույս է հայտնել, որ ինչպես նախորդ տարիներին Արգենտինան կշարունակի միջազգային ատյաններում կառուցողական դիրքորոշում հանդես բերել Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերում: Անդրանիկ Մարգարյանը հավաստել է, որ Հայաստանը ևս պատրաստ է հնարավորինս աջակցել Արգենտինայի Հանրապետությանը միջազգային տարբեր կազմակերպություններում:



Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և արտգործնախարար Ռաֆայել Բիելսան գոհունակություն են հայտնել նաև տնտեսական բնագավառում երկկողմ համագործակցության վերաբերյալ: Նրանք, մասնավորապես, այդ ուղղությամբ կատարված գործնական առաջին խոշոր քայլերից մեկն են համարել 2001թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության տնօրեն Էդուարդո Էռնեկյանի միջև «Զվարթնոց» օդանավակայանի համատեղ կառավարման մասին պայմանագրի ստորագրումը: Ռաֆայել Բիելսայի հավաստմամբ, Հայաստանի հետ Արգենտինայի ապրանքափոխանակության ներկայումս ոչ այնքան մեծ ցուցանիշը բազմապատկվելու իրական հեռանկարներ ունի, նկատի ունենալով, մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանի զարգացման լայնամասշտաբ ծրագրերը, ինչը, նրա կարծիքով, էապես կնպաստի արգենտինյան տնտեսական շահերի ծավալմանը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ևս ընդգծել է տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության խթանման անհրաժեշտությունը, մասնավորապես, առևտրատնտեսական բնագավառում:



Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և արտգործնախարար Ռաֆայել Բիելսան վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև ձևավորված իրավական դաշտը, նպաստավոր պայմաններ են ստեղծում տարբեր ոլորտներում ավելի ակտիվ համագործակցություն իրականացնելու համար՝ դրանում օգտագործելով նաև մեծաթիվ արգենտինահայ համայնքի ներուժն ու հնարավորությունները:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ