Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 օգոստոսի 2005




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Կառավարությունը հաստատել է «Զվարթնոց» օդանավակայանի Կառավարչի կողմից ներկայացված Մաստեր պլանի փոփոխությունները՝ դրա առաջին փուլով նախատեսված աշխատանքների մասով: Երկրորդ և երրորդ փուլերով նախատեսված աշխատանքներն ընդունվել են ի գիտություն և որոշվել է դրանց հաստատմանն անդրադառնալ հետագա Մաստեր պլանները ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու ժամանակ՝ Կառավարչի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ուսումնասիրությունների արդյունքում: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին: Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության միջև 2001թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի դրույթներն ու պահանջները, ինչպես նաև հաշվի առնելով «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ ՀՀ կառավարության 2003թ. ապրիլի 10-ի N 392-Ն որոշմամբ հաստատված «Զվարթնոց» օդանավակայանի Մաստեր պլանում փոփոխություններ կատարելու մասին առաջարկը: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ նախատեսված փոփոխություններն ուղղված կլինեն «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկումների որակի բարձրացմանը, նոր տեխնոլոգիաների ներգրավմանը, նոր ուղևորային համալիրի կառուցմանը, ուղևորների սպասարկման ընթացակարգերի շարունակական պարզեցմանը, որոնք կարող են նպաստել ուղևորափոխադրումների աճին, ինչը դրական ազդեցություն կունենա նաև տնտեսության զարգացման վրա:

Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հաստատել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ենթակայությանը հանձնված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կապի նորմաները: Սահմանվել է, որ դրանք հաշվարկվում են ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 28-ի «ՀՀ պետական բյուջեի նախագծում ՀՀ պետական մարմինների գծով բյուջետային ծախսերի առանձին տեսակների՝ ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները հաստատելու մասին» N 629-Ն որոշման համաձայն:


«Քաղաքաշինության մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է ստեղծել Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի փորձաքննության անցկացման միջգերատեսչական հանձնաժողով՝ «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» պետական ՓԲԸ-ի գործադիր տնօրենի Գ. Մուշեղյանի նախագահությամբ: Որոշման համաձայն, համալիր փորձաքննությունն անցկացվելու է ՀՀ վարչապետի 2004թ. մայիսի 18-ի N 326-Ա որոշմամբ Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի վերջնական եզրակացության հիման վրա: Հանձնարարվել է ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին՝ համալիր փորձաքննության աշխատանքներն ավարտել երկամսյա ժամկետում:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին 200 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ 2005թ. ընթացքում բնական տարբեր աղետների հետևանքով տուժած մարզերի համայնքների հողօգտագործողներին աջակցելու նպատակով հացահատիկային մշակաբույսերի սերմացուներ ձեռք բերելու համար: Հաստատվել է նաև սերմացուների բաշխացուցակը՝ ըստ հանրապետության մարզերի: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել հացահատիկային մշակաբույսերի որակյալ սերմացուների ձեռքբերումն ու մատակարարումը աղետից տուժած մարզերի մարզպետարաններին: Հանձնարարվել է նաև ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզպետներին՝ հնարավոր սեղմ ժամկետում նախապատրաստել շահառուների ցուցակները, ապահովել սերմացուների ստացումն ու բաշխումը տուժած համայնքներին և անհրաժեշտ հսկողություն իրականացնել նշված գործընթացների նկատմամբ:

Նիստում կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովող միջոցառումների մասին, որը պայմանավորված է 2005թ. հունիսի 1-ին ուժի մեջ մտած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2005թ. մայիսի 19-ի օրենքով նախատեսվող Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կազմակերպման և անցկացման նոր ընթացակարգերի իրականացումն ապահովելուն ուղղված համալիր միջոցառումների կատարման անհրաժեշտությամբ: Որոշմամբ կոնկրետ հանձնարարականներ են տրվել պետական կառավարման համապատասխան մարմիններին և նշվել են դրանց կատարման ժամկետները:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված՝ պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, ՊՈԱԿ-ների սեփականություն հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգով ամրագրված դրույթները, կառավարությունը որոշել է «Մշակութային կենտրոն» և «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» ՊՈԱԿ-ների գույքը՝ այդ կազմակերպություններին ամրացված և սեփականության իրավունքով պատկանող գույքի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված վճարման կարգի առանձնահատկությունների համաձայն տարանջատումից հետո, ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռուսաստանի Դաշնությունում գրանցված և գործող, նախօրոք հայտնի գնորդ «ԲԱՄՕ» ՍՊԸ-ի կողմից հիմնադրվող առևտրային կազմակերպությանը: ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գույքի գնահատված ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ 848 մլն 805 հազար դրամ: Գնորդի կողմից ընդհանուր գույքի գնման համար առաջարկվել է 2 մլրդ 565 մլն դրամ (գնահատված արժեքի 90 տոկոսը), որը և սահմանվել է որպես գույքի վաճառքի գին: Որոշմամբ սահմանվել է, որ գնորդ կազմակերպությունն իրավունք կստանա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 50 տարով վարձակալել «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից զբաղեցված 19,54 հա հողատարածքը՝ ունենալով տվյալ պահին ՀՀ-ում գործող հողի կադաստրային արժեքով գնման իրավունքի նախապատվություն: Որոշման համաձայն, հիմնադրվող կազմակերպության պարտավորություններից են «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզահամերգային համալիր» անվանման և համալիրի օգտագործման ուղղվածության պահպանումը, 3 տարվա ընթացքում 4 մլրդ 275 մլն դրամի ներդրումների կատարումը, որի հիմնական մասը հատկացվելու է մարզական կառույցների հիմնանորոգմանը, պետական գրանցում ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում նշված երկու պետական ոչ առևտրային կազմակերպություններում ներկայումս աշխատող 99 աշխատողների հետ առնվազն 6 ամիս ժամկետով և առնվազն 50 հազար դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրերի կնքումը, ՀՀ կառավարության հայտով յուրաքանչյուր տարի համապետական նշանակության մինչև 5 միջոցառումների անվճար կազմակերպումը և այլն:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 21-ի «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ին ամրագրված գույքն օտարելու մասին» N 727-Ա որոշման մեջ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է մրցույթի միակ մասնակից «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված առաջարկություններով: Փոփոխություններով, մասնավորապես, սահմանվել է, որ ներդրողը պարտավորվում է 10 տարվա ընթացքում «Հայֆիլմ»-ի զարգացման նպատակով ներդնել առնվազն 10 մլրդ դրամ, որը կվերահսկվի պետական կառավարման համապատասխան մարմնի կողմից, և, ելնելով ընկերության տեխնիկական զինվածության ու ֆինանսական վիճակից և ներդրողի մշակած ողջամիտ զարգացման ծրագրի պահանջներից, նախատեսել ևս մինչև 20 մլրդ դրամի ներդրում:

«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը որոշել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը նախատեսված հատկացումները (72 մլն 225 հազար դրամ) հանրապետության դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկման և համակարգչային սարքավորումների պահպանման նպատակով, դրամաշնորհի տեսքով, որպես նվիրաբերություն, տրամադրել «Փրոջեքթ Հարմոնի» հասարակական կազմակերպությանը՝ առանց մրցույթի անցկացման, այդ կազմակերպության և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա: Մեկ այլ որոշմամբ, հաստատվել է «ՀՀ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» ՊՈԱԿ-ների և հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման կարգը: Կարգի համաձայն, նշված ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է ամենամյա բյուջեի մասին ՀՀ օրենքով «Հատուկ ընդհանուր կրթություն» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

Կառավարությունը հաստատել է նաև պետական հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին պետական պարտադիր ծրագրով նախատեսված առարկաների անվճար դասագրքերով ապահովման կարգը: Կարգի համաձայն, պետությունը նշված տարրական դասարանների աշակերտներին պետական միջոցների հաշվին անվճար ապահովում է դասագրքերով՝ բացառությամբ օտար լեզուների և երաժշտության դասագրքերի, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին՝ նաև պետական պարտադիր ծրագրով նախատեսված բոլոր առարկաների դասագրքերով:

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունից կարող են արտահանվել միայն մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման վկայագրի հիման վրա:

ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը սահմանել է սեզոնային աշխատանքների ցանկը: Ըստ օրենսգրքի, «սեզոնային» է համարվում այն աշխատանքը, որը բնակլիմայական պայմանների պատճառով կատարվում է ոչ թե ամբողջ տարին, այլ ութ ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատվածում: Մեկ այլ որոշմամբ, սահմանվել է նաև աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարման կարգը և տեղեկագրի ձևը:

Կառավարության անդամները հավանություն են տվել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրին:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում, այլ որոշումներով կառավարությունը հավանություն է տվել «Հարկերի մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Եկամտահարկի մասին» և մի շարք այլ ՀՀ օրենքների նախագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ: Որոշումներն ընդունվել են օրենքներում ամրագրված դրույթների ճշգրտման և առավել հստակեցման նպատակով: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ անտառային օրենսգրքի, «Անասնաբուժության մասին» և «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը համարվել են անհետաձգելի և առաջարկվել է ՀՀ ԱԺ-ին՝ դրանք քննարկել ու քվեարկել մեկամսյա ժամկետում:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է նաև ՀՀ-ում անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ստեղծել ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի ենթակայության «Ջրվեժի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվել է 100 հազար դրամ արժողությամբ գույք՝ բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի: Որոշմամբ թույլատրվել է «Ջրվեժի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ իրեն ամրացված գույքից 268 քմ. տարածքով դահլիճը և 156 քմ. տարածքով կառույցը համատեղ օգտագործել «Ջրվեժի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի հետ: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ Կոտայքի մարզպետին և ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին:

«Զենքի մասին» և «Ինկասացիայի մասին» ՀՀ օրենքների համաձայն, կառավարությունը սահմանել է ինկասացիոն կազմակերպությունների աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական, ինչպես նաև մարտական զենքերի տեսակները, քանակը, ձևը և մոդելը:

Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N175-Ն որոշման մեջ, որոնցով, մասնավորապես, հստակեցվել է մասնագիտությունների ցանկը, ոստիկանությունում ներկայումս առկա ծառայությունները համապատասխան կադրերով համալրելու անհրաժեշտությունից ելնելով՝ այն լրացվել է, ըստ ծառայության բնույթի, նոր մասնագիտություններով: Մեկ այլ որոշմամբ, հստակեցման ու ճշգրտման նպատակով փոփոխություններ են կատարվել նաև կառավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի «Առանձին մասնագիտությունների գծով ոստիկանությունում ծառայության անցնելու մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանելու մաին» N 1914-Ն որոշման մեջ:

Գործադիրը փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 26-ի «ՀՀ-ի և Համաշխարհային բանկի, ՀՀ-ի և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, ՀՀ կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 256-Ն որոշման մեջ: Դրանցով, մասնավորապես, հստակեցվում է, որ նշված որոշմամբ սահմանված արտոնությունները կիրառվում են միայն արտաքին աղբյուրներից ստացվող միջոցների նկատմամբ, այլ ոչ թե նաև պետության կողմից իրականացվող համաֆինանսավորման գումարների նկատմամբ: Արտոնությունների կիրառման կարգին կից տեղեկանքի նոր ձևով հստակ առանձնացվում են ապրանքների ներմուծման և ներքին մատակարարման դեպքերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներին, ինչպես նաև ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի N 404 որոշմանը համապատասխան, ՀՀ մարզերում բնակություն հաստատած տեղաբնակ անօթևան և փախստական ընտանիքների բնակարանային խնդիրները կարգավորելու նպատակով, գործադիրը որոշել է հետ վերցնել ՀՀ կրթության և գիտության նախարարության տնօրինության մի շարք հանրակացարանային մասնաշենքերը: Այդ թվում՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին միկրոշրջանի 1-ին թաղամասում գտնվող հանրակացարանային մասնաշենքը 3200քմ ընդհանուր մակերեսով և 17181.3 հազար դրամ սկզբնական արժեքով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Չարենցավանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ից, Հրազդան քաղաքի կենտրոնում գտնվող հանրակացարանային մասնաշենքը 3200քմ ընդհանուր մակերեսով և 4 մլն 250 հազար դրամ սկզբնական արժեքով՝ «Հրազդանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ից, Արարատի մարզի Արարատ քաղաքի Աբովյան փողոցի N 12 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքը 2300 քմ ընդհանուր մակերեսով և 13256.6 հազար դրամ սկզբնական արժեքով՝ «Արարատի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ից, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գործարանային փողոցի N 6 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքը 2860 քմ ընդհանուր մակերեսով և 185723.0 հազար դրամ սկզբնական արժեքով՝ «Սևանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ից: Նշված հանրակացարանային մասնաշենքերը հանձնվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Հանձնարարվել է պետական գույքի կառավարման վարչության պետին, ՀՀ տարածքային կառավարման նախարարի հետ համատեղ, հանրակացարանային մասնաշենքերում բնակվող Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց, որպես բնակֆոնդ, սահմանված կարգով, անհատույց սեփականաշնորհել զբաղեցրած տարածքները, որոշման մեջ նշված մի շարք հանրակացարանային մասնաշենքերը (բացի որոշակի տարածքներից) նվիրաբարել համապատասխան համայնքներին՝ որպես բնակֆոնդ հանրակացարաններում բնակվող անօթևան բնակիչներին սահմանված կարգով անհատույց սեփականաշնորհելու պայմանով: Որոշվել է նաև նշված հանրակացարանային մասնաշենքերում ազատ մակերեսների առկայության դեպքում, դրանց 10 տոկոսը, որպես բնակֆոնդ, հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ ուսումնական հաստատությունների բնակարանի կարիք ունեցող աշխատողներին տրամադրելու համար:

Նիստում կառավարությունը որոշումներ է ընդունել նաև ՀՀ մարզերի շուրջ երկու տասնյակ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու մասին:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ