Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 օգոստոսի 2005

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 13 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ԼՂՀ Մարտակերտի շրջանի առավել հիմնահարցային բնակավայրերի սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատման և սոցիալ-տնտեսական առաջնայնությունների տարակարգման, Աշտարակ քաղաքի Ղափանցյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճի տանիքի և առաստաղի վերանորոգման աշխատանքների, օլիմպիական հերթափոխի պետական մարզական ուսումնարանի արտաքին կոյուղու ցանցի վերակառուցման, ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի տարածքում նոր խորքային հորի հորատման աշխատանքների իրականացման ծրագրերը: Հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող Սուրբ Գայանե վանքային համալիրի և միաբանության շենքի վերանորոգման և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պահեստի շենքի ուժեղացման ծրագրերը ևս:

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կողմից իրականացվող «Պահպանենք մեր մշակույթը» ծրագրի նպատակն է ներկայացնել ազգային բազմաբնույթ մշակութային արժեքները ՀՀ մարզերում և Արցախում:

«Մոլեկուլյար էվոլյուցիայի Էյգենի մոդելի ճշգրիտ լուծումը և էվոլյուցիայի ինֆորմացիոն ու կանալային ասպեկտները» ծրագիրը կիրականացվի Երևանի ֆիզիկայի ինստիտուտում՝ գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից, իսկ «Բժշկական օգնություն սոցիալապես անապահով բնակչությանը» ծրագիրը՝ ԱՄՆ-ի «Բժշկական օգնություն հայերին» հասարակական բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից:

«Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպությունը կյանքի կկոչի «Միջազգային կամավորական աշխատանքի ճամբարների կազմակերպում Հայաստանում», իսկ Ամերիկահայ բժշկական խնամքի բարեսիրական ընկերությունը՝ Դիլիջանի հակատուբերկուլյոզային առողջարանին աջակցության ծրագրերը:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ