Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 16 օգոստոսի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումներով Աշոտ Եսայանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Արայիկ Պետրոսյանը՝ ազատվելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

 

Համառոտ կենսագրական

Արծվիկ Մինասյանը ծնվել է 1972թ. հունվարի 1-ին, Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: 1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ տնտեսագետ-մաթեմատիկոսի, իսկ 2001թ. ԵրՊՀ իրավաբանական ֆակուլտետը՝ իրավաբանի մասնագիտությամբ: 1997թ.-ից տարբեր տարիների մասնակցել է ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողովի միջազգային ինստիտուտի, Մոսկվայի պետական համալսարանի և Վիեննայի միացյալ ինստիտուտի դասընթացներին: 1999թ.-ից դասախոսել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, 2004թ.-ից՝ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում:

1996-1998թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես արժեթղթերի շուկայի կարգավորման տեսչության մասնագետ, արժեթղթերի շուկայի կարգավորման և մեթոդոլոգիայի բաժնի պետ, արժեթղթերի և բորսաների տեսչության վարչության պետ: 1999-2000թթ. վարել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալի պաշտոնը:

2000թ.-ից մինչև նշանակումը եղել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամ:

Մասնակցել է մի շարք միջազգային համաժողովների, հեղինակ է շուրջ մեկ տասնյակ գիտական հրապարակումների:

Տնտեսագիտության թեկնածու է:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ