Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 օգոստոսի 2005

 



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



Կառավարությունն ի գիտություն է ընդունել քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանի զեկույցը:



Մեկ այլ որոշմամբ գործադիրը սահմանել է ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը և արձակուրդի նվազագույն տևողությունը, ինչպես նաև ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրման կարգը:



Սահմանվել է նաև երկարացված՝ մինչև 35 օր տևողությամբ (բացառիկ դեպքերում՝ մինչև 48 օր տևողությամբ) ամենամյա արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը և առանձին կատեգորիայի աշխատողների՝ օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկը:



Նիստում հավանություն է տրվել նաև Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների վերանայման, սահմանների ճշգրտման ու քարտեզագրման աշխատանքների 2006-2008թթ. համալիր և ՀՀ պինդ օգտակար հանածոների պահուստային հանքավայրերի պաշարների գույքագրման ծրագրերին:



Կառավարության անդամների հավանությանն է արժանացել ևս մեկ ծրագիր՝ «Աղտոտման անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների տեխնոլոգիական և տարածքային նորմավորման ներդրման մեխանիզմի մշակման» ծրագիրը: Դրա իրականցման հիմնական նպատակը ՀՀ քաղաքներում մթնոլորտային աղտոտվածության նվազեցումն է, ներառյալ միավոր արտադրանքին ընկնող արտանետումների կրճատումը և քաղաքների մթնոլորտային ավազանի գերնորմատիվային ֆոնային աղտոտվածության վերացումը:



Գործադիրը հավանություն է տվել նաև ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման թվային համակարգին աստիճանական անցման համար անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցին: Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 2004թ. սեպտեմբերի 13-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 596-Ն որոշման համաձայն ՝ ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման անալոգային համակարգից թվայինի անցման ծրագրի մշակման անհրաժեշտությունից ելնելով:



«Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից անկացված մրցույթների արդյունքով առաջացած տնտեսումների հաշվին կառավարության պահուստային ֆոնդից 59 մլն 236.6 հազար դրամ է հատկացվել Քաղաքաշինության նախարարությանը՝ Կոտայքի մարզի Եղվարդի N 1, N 3 դպրոցների հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար, Քանաքեռի Խ. Աբովյանի տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքների, Մ.Գալշոյանի անվան հուշահամալիրի թանգարանային մասնաշենքի կառուցապատման աշխատանքների, Երևանի Հ. Կարպենցի անվան N 6 դպրոցի, N 150 դպրոցի և Սյունիքի մարզի Մեղրու N2 դպրոցի տեխնիկական հսկողության ծառայության ֆինանսավորման համար:



Կառավարությունը հաստատել է ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգը և այդ հրապարակի ընտրման լիցենզիայի ձևը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգը և հրապարակի ընտրման լիցենզիայի ձևը:



Հավանության է արժանացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է «Լիցեզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքից, որով փոփոխություններ ու լրացումներ են կատարվել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների մեջ: Մասնավորապես՝ հստակեցվել են բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, գործունեության որոշ տեսակներ օրենքից դուրս են եկել (օրինակ՝ միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների, իոնացնող ճառագայթման աղբյուրների պատրաստելու, սպասարկելու գործունեության տեսակները), գործունեության որոշ տեսակներ ճանաչվել են որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ (օրինակ՝ միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման տեսակը): Նշվել է, որ «Պետական տուրքի մասին» գործող օրենքն արտացոլում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի նախկին տարբերակը: Օրենքների միջև եղած հակասությունը վերացնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ 2005թ. կավարտվեն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորման կարգերի մշակումն ու սահմանված կարգով ուժի մեջ մտնելը, որից հետո կսկսվի լիցենզավորման գործընթացը, վերոհիշյալ օրենքի նախագծի ընդունումը դառնում է հրատապ՝ ապահովելու նաև լիցենզավորվող անձանց ֆինանսական պարտավորությունների հստակ կատարումը:



Նիստում հավանություն է տրվել «ՀՀ պետական պարգևների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Մարտական խաչ շքանշանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Տիգրան Մեծ շքանշանի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Դրանց ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արցախյան ազատամարտի տարիներին հաղթանակի, ինչպես նաև պաշտպանության և հասարակական կարգի ապահովման գործում զգալի ավանդ ունեցող ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերին պետական պարգևներ շնորհելու հանգամանքով:



Ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմներին տեխնիկակական վկայագրերի տրամադրման և պետական համարանիշների պատրաստման նպատակով, ՀՀ կառավարությունը որոշել է Տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 3 մլն. 500 հազ. դրամ՝ ՀՀ 2005թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:



Կառավարությունը հաստատել է 2005թ. հունիսի 30-ին Դուշանբեում ստորագրված «ՀՀ կրթության և գիտության նախարարության և Տաջիկստանի Հանրապետության կրթության նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին», ինչպես նաև «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Տաջիկստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Տաջիկստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերը:



Նիստում հաստատվել է նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության պետական ռեզերվների գործակալության կանոնադրությունը և գործակալության կառուցվածքը:



Գործադիրը սահմանել է անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը, ինչպես նաև հավանություն է տվել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով նախատեսվում է հստակեցնել հարկային ծառայութան կադրերի ռեզերվի ստեղծման և քաղաքացիներին կադրերի ռեզերվ ընդգրկման, հարկային ծառայության պաշտոնի նշանակման դրույթները: Միաժամանակ, ըստ նախագծի, հստակեցվում է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը՝ օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնող հարկային ծառայությունների մասով, ինչպես նաև տարանջատվում են հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու և հարկային ծառայությունից ազատելու հիմքերը:



Նիստում որոշում է ընդունվել Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գույքի կազմից գույք առանձնացնելու և ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 20-ի թիվ 67-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին: Ըստ այդմ, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացվել է Երևանի Պարույր Սևակի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող 77401 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ 15056.3 քմ. մակերեսով շենքերը, շինությունները, հարմարանքները, կառուցվածքները և Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» դուստր ՓԲԸ-ի կողմից տեղաբաշխված ու սեփականության իրավունքով Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» ընկերությանը պատկանող թվով 8064 հատ 10000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերը՝ համապատասխան չափով բաժնետոմսերի մի մասի ձեռքբերման և մարման ճանապարհով նվազեցնելով «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը: Նույն որոշմամբ «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» դուստր ՓԲԸ-ն վերանվանվել է «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի:



Որոշվել է նաև թատրոններին և համերգային պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված անշարժ գույքը հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ հաշվի առնելով, որ պետգույքի կառավարման լիազորությունները վերապահված են հիշյալ վարչությանը, նաև ելնելով պետգույքի նկատմամբ միասնական քաղաքականություն վարելու անհրաժեշտությունից: Նախատեսվում է, որ որոշման ընդունումը միաժամանակ կնպաստի պետգույքի կառավարման վարչությանը ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցների հաշվին՝ պետական սեփականություն հանդիսացող շենքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործառույթի արդյունավետ իրականացմանը:




«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի» 4038 AM զարգացման վարկի համաձայնագրի ուժի մեջ մտնելն ապահովելու նպատակով, կառավարությունը որոշել է Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 100 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ՀՀ 2005թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Նշվել է, որ վերոհիշյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պայմաններից է վարկառուի՝ ՀՀ կառավարության կողմից տեղական արժույթով 100 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք գումարով նախնական ավանդով բանկում հաշիվ բացելու պարտավորության կատարումը:



Մեկ այլ որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվել է 9 մլն. 100 հազ. դրամ, որից 1 մլն. 600 հազ. կծախսվի «Գետիկ» ՋՕԸ-ին Ջրաշենին և Սպիտակի N 1,320 Կվտ հզորության էլետրաշարժիչների հիմնական նորոգման համար, 2 մլն. 500 հազարը՝ «Այգաբաց ոռոգում» ՋՕԸ-ին «Բենիամին-2» պոմպակայանի 4 հատ պոմպային ագրեգատների հիմնանորոգման համար և 5 մլն դրամը՝ «Աջափնյակ- ոռոգում» ՋՕԸ-ին Աջափնայկ ջրանցքի Ո-1 բաժանարարի վթարված հատվածի վերականգնման համար:



ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 22-ի N 130 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելով, գործադիրը ջրաչափական սարք չտեղադրած անհատական բնակելի տան բնակիչ-բաժանորդների առավելագույն ծախսը որոշել է հաշվարկել ամսական մինչև 100 խոր. մետր՝ սակագնի ազդեցությունը որոշակի չափով մեղմելու և ավելորդ դեբիտորական պարտքեր չկուտակելու նպատակով: Նշվել է, որ այսպիսի չափաքանակի սահմանումը միաժամանակ լրացուցիչ լծակ է ջրաչափական սարքեր տեղադրելու համար:



Նիստում որոշվել է Գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 200 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ՀՀ 2005թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ այն Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման վարկային ծրագրի ուժի մեջ մտնելուց հետո, Միջազգային զարգացման ընկերության կողմից ՀՀ-ին տրամադրվելիք վարկի միջոցերից ՀՀ 2005թ պետբյուջե վերկանգնելու պայմանով:



ԵՄ և Միության ոչ անդամ երկրների միջև կենդանական ծագման սննդամթերքի (մեղրի) առևտուրը կարգավորելու նպատակով որոշվել է այդ սնըն-դամթերքի արտահանման հետ կապված գործառույթները կարգավորող պետական մարմնի լիզորությունները վերապահել Գյուղատնտեսության նախարությանը, որին այս կապակցությամբ տրվել են որոշակի հանձնարարականներ:



Կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվել են Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագրերը, և այդ սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել են հիշյալ համայնքներին: Հաստատվել է նաև Կոտայքի մարզի Կոտայքի գյուղական համայնքի հողերի ժամանակավոր սխեման:



ՀՀ պետական գույք մասնավորեցնելու, օտարելու և ՀՀ կառավարության 2004թ. նոյեմբերի 11-ի թիվ 1660-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշմամբ «Դիլիջանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ-ի բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորցվել են նախօրոք հայտնի գնորդ Գևորգ Յազերյանին: «Պրոթեզաօրթոպեդիկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը նույն եղանակով մասնավորեցվել են աշխատավորական կոլեկտիվին, իսկ «Քաշաթաղի ճանապարհների շահագործման և շինարարական» ՊՓԲԸ-ի բաժնետոմսերը՝ նախօրոք հայտնի գնորդ Ժիրայր Վահանյանին: Նույն որոշմամբ գործադիրը թույլատրել է կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Շիրվանզադե 33/19 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 50 քառ. մետր մակերեսով տարածքն օտարել հոլանդական աճուրդով:



Մեկ այլ որոշմամբ Երևան քաղաքի Ն. Զարյան 22 հասցեի շենքի առաջին հարկից որոշակի մակերեսով տարածք ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է դրա վարձակալներին:



Նիստում որոշվել է նաև Վանաձորի կինոցանցի «Գուգարք» կինոթատրոնի գույքը, այդ թվում՝ 904,97 քմ. մակերեսով շենքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Էռնան Առաքելայնին:



Կառավարությունը, լրացում կատարելով 2002թ. նոյեմբերի 21-ի N 1926-Ն որոշման մեջ, որոշել է Երևան քաղաքում ստեղծել 5 նոր հարկային տեսչություններ՝ Դավթաշենի, Ավանի, Նորք-Մարաշի, Սպանդարյանի 1, Արաբկիրի 1: Ընգծվել է, որ նոր հարկային տեսչությունների ստեղծումը պայմանավորված է Երևան քաղաքի վարչատարածքային բաժանման, գործող հարկաին տեսչությունների (Խորհրդային, Մյասնիկյանի, Սպանդարյանի, Արաբկիրի, Մաշտոցի) հարկային տեսչությունների աշխատանքային ծանրաբեռնվածության, հավաքագրվող հարկային եկամուտների և գրանցված հարկ վճարողների սպասարկման հավասարաչափ բաշխման, ինչպես նաև նշված հարկային տեսչությունների կողմից սպասարկվող տարածքների (փողոցներ թաղամասեր) օպտիմալացման հետ: Նշվել է, որ ներկայացվող լրացումը 2005թ. բյուջետային միջոցներից լրացուցիչ գումար չի պահանջում:







Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ