Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 8 մայիսի 2001

Մայիսի 8-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը: Հանձնաժողովը հաստատեց 2001-2002 թվականների ընթացքում իրականացվող 2 երկարաժամկետ բարեգործական ծրագիր: Ներկայացվեց «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի և «Վէմ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից «Ռադիո-Վէմ» ռադիոկայանի և «Վէմ» ձայնագրման ստուդիայի ստեղծման ծրագիրը: Ծրագրի նպատակը հայ և համաշխարհային հոգևոր ու մշակութային արժեքների տարածումն է: Ծրագրի շրջանակներում տարբեր երգչախմբերի և լավագույն մենակատարների կողմից ձայնագրվելու է ողջ հայ հոգևոր երաժշտությունը, ստեղծվելու է հայ հոգևոր երաժշտության թվային ձայնադարան: «Ռադիո-Վէմը» լինելու է 24-ժամյա և իր աշխատանքները սկսելու է համաշխարհային դասական և հոգևոր երաժշտության լավագույն ձայնադարաններով, ներկայացնելու է հոգևոր, մշակութային, պատմագիտական, կրթական և հայրենասիրական հաղորդումներ և ընթերցումներ: Ռադիոկայանը գործելու է զուտ բարեգործական հիմքերի վրա: Հայաստանում նմանատիպ ծրագիր իրականացվում է առաջին անգամ և այն հատկապես կարևորվում է քրիստոնեության 1700-ամյակի տարեդարձի օրերին: Քննարկվեց և հաստատվեց Արմենակ Արմենակյանի անվան «Նորք-Մարաշ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հոգու կանչը» ծրագիրը, որով նախատեսվում է կրթական և սոցիալական ոլորտներում բազմաբնույթ օժանդակություն ցուցաբերել Երևանի Նորք-Մարաշ համայնքի բնակչությանը և N 124 դպրոցին: Ծրագրի շրջանակներում կբարեկարգվի Երևանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու շրջակա տարածքը: Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքների և այլ հարցեր: Նիստում տեղեկատվություն տրվեց 2001 թվականի մայիսի 5-ի Միացյալ հայկական հիմնադրամի 113 –րդ չվերթով ստացված մարդասիրական բեռների ստացման և բաշխման մասին: Բազմաթիվ կազմակերպությունների հասցեով ստացվել է մոտ 4 մլն ԱՄՆ–ի դոլար արժեքով դեղորայք, բուժսարքավորումներ, գրականություն և այլ բեռներ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ