Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 օգոստոսի 2005

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրումն իրականացնող ՀՀ կառավարության լիազոր մարմին է հաստատել Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը՝ վերջինիս վերապահելով «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները: Հանձնարարվել է մինչև որոշման վավերացումը՝ նախագծի շուրջ աշխատանայքին քննարկում կազմակերպել նաև վարչապետին առընթեր Տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցման խորհրդում:

Մեկ այլ որոշմամբ, սահմանվել է «ՀՀ պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը»:

Նիստում հաստատվել են նաև էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման և այդ կենտրոնների մատյանը (ռեգիստրը) վարելու կարգերն ու հիշյալ կենտրոնների հաշվառման մատյանի ձևը:

Գործադիրը հավանություն է տվել «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկակական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ: Նշվել է, որ «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկակական վերահսկողության մասին» ՀՀ օրենքը կարգավորում է միայն էլեկտրաէներգետիկական համակարգերում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների, ինչպես նաև պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի փոխհարաբերությունները: Էներգետիկայի բնագավառի մյուս՝ գազամատակարարման և ջրամատակարարման համակարգում նշված փոխհարաբերությունները չեն կարգավորվում: Չկան օրենքով ամրագրված պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող ՀՀ կառավարության լիազորած կառավարման մարմիններ, որոնց վերապահված լինի նշված համակարգերում անվտանգության տեխնիկայի պահանջների կատարման, տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի՝ մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասությունը: Հանրապետությունում գազամատակարարման համակարգերի վերականգնման և կառուցման աշխատանքների մեծ ծավալները անհրաժեշտություն են դարձնում կատարված աշխատանքների, համակարգի շահագործման և սպասարկման նկատմամաբ պետական հսկողության իրականացումը: Ընդգծվել է, որ նշված հարցերի օրենսդրորեն կարգավորումը կնպաստի համակարգի անվտանգ և հուսալի շահագործմանը, պատահարների կանխարգելմանը:

Բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու և գազասպառման համակարգերի անվտանգությունն ապահովելու նպատակով, կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2002թ. դեկտեմբերի 5-ի՝ «Բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) և վերահսկողության իրականացման ժամանակավոր կարգը հաստատելու մասին» N 2024-Ն որոշման մեջ՝ այդպիսով նաև որոշակի պարզեցումներ և հստակեցումներ կատարելով գործող կարգում: Որոշմամբ հաստատված կարգի մեջ կատարված խմբագրման համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում առկա բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերկանգնման (վերակառուցման) ժամանակ նախկինում գործող շինարարական նորմերի համաձայն լողասենյակներում տեղադրված ջրատաքացուցիչները գազաֆիկացվում են գազային տնտեսության շահագործող տեղական կազմակերպության հետ համաձայնեցված նախագծային լուծմամբ՝ լողասենյակներին ներկայացվող գործող շինարարական նորմերի պահանջների բավարարման դեպքում»:

Ըստ մեկ այլ խմբագրման՝ «Կենտրոնացված ջեռուցման բացակայության դեպքում շենքերի (այդ թվում նաև բնակելի՝ բացի ննջասենյակներից) սեզոնային ջեռուցման նպատակով առաջարկվում է տեղադրել կոնվեկտիվ գործողության գազային սարքեր (բուխարի, կալորիֆեր և այլն): Տեղադրվող գազասարքերը պետք է լինեն գործարանային արտադրության՝ այրման արգասիքների ուղղաձիգ ծխատարով կամ այրման հերմետիկ խցով, բնական կամ ստիպողական ծխահեռացամամբ՝ առանց ուղղաձիգ ծխատարի», իսկ «ջրատաքացուցիչ և ջեռուցման գազային սարքերը տասը և ավելի հարկայնության շենքերում տեղադրելու դեպքում պարտադիր է ծխահեռացման ինքնաշխատ կամ անհատական (առանձնացված) համակարգերի առկայությունը»:

Կառավարության նույն որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարին հանձնարարվել է՝ մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել «Բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը (ՀՀՇՆ IV-12.03.01-04) համապատասխանեցնել նիստում քննարկված որոշման պահանջներին:

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում 2005թ. երկրորդ եռամսայկում մասնավորեցման գործընթացի մասին հաշվետվությանը, որտեղ ներկայացված են 2005թ. հուլիսի 1-ի դրությամբ պետական գույքի մասնավորեցման գործընթացը, ընկերությունների լուծարման գործընթացը, մասնավորեցումից պետգույքի դիմաց կատարված վճարումները և պետական բյուջե մուտքերը, հաշվետու ժամանակշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների, անավարտ շինարարական օբյեկտների և այլ պետական գույքի մասին տեղեկանք, մեթոդական դաշտի կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու մի շարք այլ տվյալներ:

«Մուրհակ տրամադրելու մասին» որոշմամբ կառավարությունը հանձնարարել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության և «Արմավիա» ավիաընկերության միջև 2003թ. մարտի 14-ին նախաստորագրված օդուղիների հատկացման պայմանագրի համաձայն «Արմավիայի» կողմից ՀՀ կառավարությանը 2007, 2008 և 2009թթ. համար յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ին վճարվող տարեկան մեկ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բյուջետային մուտքերի հաշվին մարել «Արմենիան Ինտերնեյշընլ Էյրվեյս» ՓԲԸ-ի հանդեպ «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի 852,424,025 դրամ պարտքը, թողարկելով գանձապետական անտոկոս մուրհակ՝ որոշման նախագծով նախատեսված 2007, 2008 և 2009թթ. գումարից որոշակի անվանական արժեքով:

Նիստում համաձայնություն է տրվել «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) տեղեկատվական կառավարման համակարգի լայնատարած ցանցի համատեղ սարքավորումների համալիրի լիզինգի» կնքման, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև գործընկերություն հանուն խաղաղության տեղեկատվական կառավարման համակարգի աշխատանքային կայանի և համակարգի մուտքի թույլտվության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:

Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Թայլանդի Թագավորության կառավարության միջև գիտատեխնիկական բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի, «ՀՀ գլխավոր դատախազության և Վրաստանի գլխավոր դատախազության միջև իրավական օգնության և համագործակցության մասին» հուշագրի կնքման առաջարկություններին ևս:

Նիստում որոշվել է ստեղծել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել է այդ կազմակերպության կանոնադրությունը: Ըստ այդմ, «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի» գործունեության հիմնական նպատակը և առարկան են՝ ՀՀ տարածքից արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար իրավաբանական անձանց կողմից հայտարարագրված մշակութային արժեքների մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության իրականացումը, մշակութային արժեքների մշակութաբանական ու արվեստաբանական փորձաքննությանը վերաբերող գրքերի, ձեռնարկների, տեղեկագրերի,ժողովածուների և այլ գրականության հրատարակումը, ՀՀ մաքսային և իրավապահ մարմինների կողմից առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, մշակութային արժեքների փորձագիտության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականցումը, մշակութաբանության և արվեստաբանության բնագավառում մասնագիտական դասընթացների կազմակերպումը:

ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 26-ի «Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու և ՀՀ կառավարության 1999թ. օգոստոսի 25-ի N 525 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N1646-Ն որոշման մեջ լրացում կատարելով, կառավարությունը հիշյալ ցանկերում ավելացրել է «բուժական կոսմետոլոգիա» մասնագիտությունը:

Գործադիրը որոշել է նաև Երևանի քաղաքապետարանի լուծարված N 15 պետական մասնագիտական ուսումնարանի կողմից նախկինում օգտագործվող, պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի N 21 հասցեում գտնվող, 1462,8 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 11521.4 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենքն ու օժանդակ շինությունը հանձնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինմանը՝ «Երևանի N 85 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու նպատակով:

Նիստում հաստատվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության կապի ծառայությունների նորմաները և նույն վարչության կապի տարեկան ծախսերի հաշվարկը:

Կառավարությունը որոշում է ընդունել նաև «Արդիմփեքս» ՊԱԱՁ-ի «Թումանյանի Ա-Ա» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած գույքը Թումանյանի քաղաքային համայնքին հանձնելու և լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին ու «Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտ» ՊՁ-ի « Պռոշյանի սերմազտիչ» դուստր ձեռնարկությունը լուծարելու մասին:

Որոշվել է «Հայաստանի ազգային ֆիլմադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ին: Ամրագրվել է, որ վերջինս «Հայաստանի ազգային ֆիլմադարան» կազմակերպության իրավահաջորդն է: Նույն որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների» մասնաճյուղ:

Որոշվել է նաև «Հայփոստ» ՓԲԸ-ն և «Նամականիշ» ՓԲԸ-ն վերակազմակերպել՝ «Նամականիշ» ՓԲԸ-ն «Հայփոստ» ՓԲԸ-ին միացելու ձևով:

Կառավարությունը որոշել է ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտների շենքերի և շինությունների վթարային վիճակը վերացնելու, վերանորոգման-շինարարական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև ջեռուցման ներքին և արտաքին ցանցերի մասնակի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 140 մլն. դրամ 2005 թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Գործադիրը հաստատել է նաև անասնաբուժական պետական հսկման ենթակա բեռների անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տրման կարգը: Կարգը ենթակա է պարտադիր կատարման հանրապետության տարածքում գործող բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից, անկախ սեփականության ձևից, որոնք զբաղվում են կենդանիների, թռչունների, ձկների (ջրային այլ կենդանիների), մեղուների պահմամբ, շահագործմամբ, որսով, ինչպես նաև կենդանական ծագմամբ մթերքի և հումքի, կենդանիների, մեղուների և կերային բաղադրամասերի արտադրությամբ, մթերմամբ, վերամշակմամբ, պահպանմամբ և իրացմամբ: Կառավարությունը որոշել է նաև ստեղծել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը հնարավորություն կտա ձևավորել սերմերի որակի գնահատման հանրապետական նոր ծառայություն, կիրառել սերմերի որակի գնահատման միջազգային չափորոշիչներին համապատասխան ընթացակարգ:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2000թ. հուլիսի 20-ի՝ «Բռնադատվածների և նրանց առաջին հերթի ժառանգների կողմից բնակարանային անհատական շինարարության նպատակով ՀՀ պետբյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր ստանալու համար հայտեր ներկայացնելու, քննարկելու, ինչպես նաև վարկեր տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 410 որոշման մեջ:

Կառավարությունը որոշել է ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Կոնտակտ ռելե» ՓԲԸ-ի պետական սեփականութուն հանդիսացող բաժնետոմսերը՝ «Կեռ քար» ՍՊԸ-ին, նույն եղանակով «Սևանի հացամթերքների օժանդակ տնտեսություն» ՊՓԲԸ-ի բաժնետոմսերը՝ նախօրոք հայտնի գնորդ Հրանտ Կիրակոսյանին: Որոշվել է նաև «Ձորագետի նավթամթերքներ» ՓԲԸ-ի կազմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված Տաշիրի լցակայանի գույքը, այդ թվում՝ 68 քառ. մետր շենքը մասնավորեցնել դասական աճուրդով, իսկ «Արմավիրի նավթամթերքներ» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված թիվ 2-ԱԼԿ-ն, այդ թվում՝ 139,7 քառ. մետր շենքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Ժորա Առաքելյանին: Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության տնօրինության Երևանի Աբովյան 27 հասցեի շենքի նկուղային հարկից 6 քառ. մետր մակերեսով տարածքը որոշվել է ուղղակի վաճառքի ձևով մասնավորցնել դրա վարձակալ «Նեցուկ» արտադրական կոոպերատիվին:

Կառավարությունը որոշում է կայացրել մի շարք մարզերի համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու մասին, ինչպես նաև Լոռու մարզի Կուրթանի համայնքին անհատույց սեփականության իրավունքով հողամաս փոխանցելու մասին:

Նիստում հաստատվել են Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժայի և Ավազանի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սահմանները:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ