Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 25 հուլիսի 2005



 

Այսօր շարունակվում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աշխատանքային այցը Վրաստան: ՀՀ վարչապետը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և այդ երկրի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ: Ամփոփվել են այցի առաջին օրը Ջավախքում Հայաստանի և Վրաստանի վարչապետների աշխատանքային հանդիպման արդյունքները, քննարկվել՝ տարբեր բնագավառներում հայ-վրացական համագործաակցությանն առնչվող հարցեր:

Աշխատանքային այցի առաջին օրը՝ հուլիսի 24-ին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և իր վրաց գործընկերը՝ Զուրաբ Նոգաիդելին հանդիպել են հայ-վրացական սահմանագլխին, այնուհետ մեկնել Սաթխա գյուղ, որտեղ վարչապետները հանդիպում են ունեցել բնակչության հետ, լսել նրանց մտահոգող խնդիրները, ներկայացրել Հայաստանի և Վրաստանի կառավարությունների համագործակցությամբ՝ Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մտադրությունները, տարբեր բնագավառներում մինչ այժմ իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները: Նման հանդիպումներ Անդրանիկ Մարգարյանը և Զուրաբ Նոգաիդելին ունեցել են նաև Նինոծմինդայում և Ախալքալաքում: Բոլոր բնակավայրերում մարդկանց հուզում էին գրեթե նույն խնդիրները` անբարենպաստ բնակլիմայական պայմաններում ապրող ջավախքցիները իրենց նվազագույն կենսական պայմաններն ապահովելու համար կայուն աշխատանքով ապահովման, արտադրությունների հիմնման և ներդրումային ծրագրերի իրականացման, հայկական դպրոցների վերանորոգման ու նոր դպրոցների կառուցման, դրանք անհրաժեշտ դասագրքերով ապահովման, ենթակառուցվածքների, այդ թվում` չափազանց անմխիթար վիճակում գտնվող ճանապարհների բարելավման, առողջապահական հիմնարկների վերանորոգման և անբավարար նյութատեխնիկական բազան անհրաժեշտ բժշկական սարքավորումներով ու այլ հիմնական միջոցներով համալրման հարցերն էին բարձրացնում: Ջավախքահայությանը հետաքրքրում էր նաև Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի կառուցման հեռանկարը:


ՀՀ վարչապետը, անդրադառնալով իր և իր վրաց գործընկերոջ աշխատանքային այցի նպատակին ու բնակչության կողմից բարձրացված հարցերին, նշել է, որ Զուրաբ Նոգաիդելիի հետ ավելի քան մեկ ամիս առաջ իր նախորդ հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, այս օրերին Ջավախքում պետք է կայանար երկու վարչապետների համատեղ աշխատանքային այց: Այն իրականացավ և ըստ Անդրանիկ Մարգարյանի, զգալիորեն կնպաստի առաջիկա տարիների համար նախատեսվող՝ Ջավախքի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված առաջնահերթ ծրագրերի առարկայական քննարկմանը, այդ ծրագրերում՝ արձանագրված կարևորագույն խնդիրների ներառնմանը և դրանց լուծմանն աջակցելու պատրաստ Հայաստանի կառավարության հնարավորությունների օգտագործմանը.

«Ծրագրերում տեղ են գտել և ճանապարհաշինության, և կրթության, և առողջապահության, և մշակութային խնդիրներ: Դրանք իրենց լուծումները կգտնեն մոտակա տարիներին, հաշվի առնելով թե հազարամյակի ծրագրով, թե Վրաստանի կառավարության նախատեսած հատկացումները: Մենք կփորձենք մինչև սեպտեմբեր փորձագետների մակարդակով դպրոցական ծրագիրը վերահաստատել, և բնականաբար, Վրաստանի կառավարությանը կաջակցենք այս խնդիրները լուծելու համար: Խնդիրն այն Է, որպեսզի Ջավախքում ստեղծվեն կյանքի բնականոն պայմաններ, և այն ծրագրերը, որ Վրաստանի կառավարությունը պատրաստվում Է այստեղ իրականացնել, Հայաստանն իր աջակցությունը կբերի, կհամատեղվեն ջանքերը: Այս հարցում մենք կլինենք հետևողական, ու կարծում եմ, որ աշխատանքները կլինեն շարունակական»,- մասնավորապես ասել է ՀՀ վարչապետը:

Կարս-Ախլքալաք-Թբիլիսի երկաթգծի կառուցման վերաբերյալ Անդրանիկ Մարգարյանը նշել է, թե դա Վրաստանի ներքին գործն Է. Հայաստանը կարող Է ընդամենն իր կարծիքը հայտնել այդ կապակցությամբ, սակայն ուղղակիորեն չի կարող խառնվել.

«Վրաստանի կառավարությունը, մեր նախորդ հանդիպումների, զրույցների ժամանակ նշել Է, որ աջակցելու Է մեզ՝ Կարս-Գյմուրի-Թբիլիսի երկաթգիծը բացելու խնդրում: Վրաստանի համար Էականն այն Է,  որպեսզի այս տարածքը կապվի Թուրքիայի հետ: Բնականաբար, շատ ավելի Էժան և ձեռնտու կլինի եղածը վերագործարկել, քան հսկայական գումարներ ներդնել՝ նոր գիծը կառուցելու համար: Սա այնքան Վրաստանի խնդիրը չէ, որքան ՀՀ կառավարության, որպեսզի կարողանաք միջազգային որոշակի աջակցության շնորհիվ փորձենք բացել Կարս-Գյմուրի-Թբիլիսի երկաթգիծը», -ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Աշխատանքային այցի շրջանակներում, Անդրանիկ Մարգարյանը և Զուրաբ Նոգաիդելին Գանձայում մասնակցել են նաև Վահան Տերյանի 120-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը, հանդիպել գյուղի բնակչության հետ, այցելել մեծ բանաստեղծի տուն-թանգարան և դրա հարևանությամբ գտնվող եկեղեցի: Նրանք եղել են Գանձայում կառուցվող նոր դպրոցում ևս, հետաքրքրվել շինարարության ընթացքով, հավաստիացել, որ նոր ուսումնական տարում այն կհանձնվի շահագործման:


Գանձայի բնակչությանը և տոնակատարությանը մասնակցող բոլոր ջավախքահայերին ուղղված իր շնորհավորական խոսքում ՀՀ վարչապետը խորհրդանշական է համարել, որ մեծ բանաստեղծի 120-ամյակի նշումը համընկնում է Հայաստանում պետականորեն նշվող Հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի տոնին, որովհետև Տերյանը մաշտոցյան տառերով ստեղծել է այնպիսի ստեղծագործություններ, որոնք դարձել են համաշխարհային մշակույթի բաղկացուցիչը.

«Շնորհավորելով տոնի առթիվ՝ ցանկանում եմ ձեզ հաջողություններ և ամենակարևորը՝ համբերություն: Իսկ ամենագլխավորը՝ որպեսզի դուք կարողանաք տեր կանգնել ձեր պապերի գերեզմաններին, տեր կանգնել այս հողին, տեր կանգնել այն ազգային արժեքներին, որ մենք ունենք, միաժամանակ, լինեք այնքան խոհեմ, այնքան իրատես, որպեսզի Վրաստանի քաղաքացի լինելով, երկու պետությունների հարաբերությունները և երկու պետությունների դարերից եկող բարեկամությունը չխաթարվի՝ անկախ ցանկացած ուժի սադրանքներից ու ցանկություններից: Մենք ենք վրաց ժողովրդի հետ մեր ապագան կերտելու, մենք ենք մեր ձեռքով մեր պետությունները հզորոցնելու»,- շնորհավորական խոսքի ավարտին շեշտել է ՀՀ վարչապետը՝ պատմական համարելով այս օրը, երբ ոչ միայն նշվում Է Վ. Տերյանի 120-ամյակը, այլև Հայաստանի և Վրաստանի վարչապետները միասին գտնվում են Ջավախքում, ինչը, ըստ նրա, շարունակությունն Է այն պայմանավորվածությունների, որ մինչ այդ եղել է նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի հետ, և որը վարչապետ Զուրաբ Նոգադիելիի հետ որոշվել է շարունակել:

Աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին երկու երկրների կառավարությունների ղեկավարները այցել են Ախալքալաքի հայկական եկեղեցի և Վարձիայի եկեղեցական համալիր:


Այսօր ավարտվում է Անդրանիկ Մարգարյանի երկօրյա աշխատանքային այցը Վրաստան: Երեկոյան ՀՀ վարչապետը և նրա գլխավորած պատվիրակությունը կվերադառնան Երևան:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ