Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 8 մայիսի 2001

Մայիսի 9-ի՝ հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ուղերձ է հղել, որտեղ մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ, այսօր, երբ ամրացնում ենք մեր անկախ պետականությունը, չենք կարող չգիտակցել, որ այդ ճանապարհին հանդիպող դժվարություններն ու փորձությունները անհնար է դիմագրավել առանց անցյալի հերոսական էջերի ոգեկոչման: Հայրենիքում թե սփյուռքում բնակվող ամեն հայի համար հատկապես մեծ է մեր նորօրյա հաղթանակների նշանակությունը: Մենք երբեք չենք կարող մոռանալ մեր ժողովրդի այն տասնյակ հազարավոր զավակների՝ շարքային մարտիկների ու նշանավոր զորահրամանատարների սխրանքը, ովքեր իրենց արժանի լուման ներդրեցին երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում: Մեր նորագույն պատմության հերոսական էջերը գրվեցին նաև արցախյան ազատամարտի խրամատներում, իսկ 1992-ի մայիսի 9-ին Շուշիի հերոսական առումը՝ Ավարայրի ու Սարդարապատի մի նոր սքանչելի դրսևորում էր: Շնորհավորում եմ հայրենիքում, սփյուռքում և Արցախում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին՝ հաղթանակի ու խաղաղության այս հրաշալի տոնի առթիվ: Մեր խաղաղ և հուսալի ապագան կերտելու համար մենք պետք է և պարտավոր ենք գնահատել մեր պատմական հաղթանակները, գլուխ խոնարհենք ազգի ու հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների առաջ և ջանանք ճշմարիտ դասեր քաղել պատմությունից՝ հանուն այսօրվա ու վաղվա նորանոր հաղթանակների»:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ