Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 հուլիսի 2005

 


Այսօր կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Օրակարգի հարցերի շրջանակում լսվել է ՀՀ ԿԲ-ի գործունեության ոլորտին վերաբերող ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի իրականացման, ինչպես նաև միջազգային կոնվենցիաներով ու համաձայնագրերով այդ մարմնի գործունեության ոլորտում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի հաշվետվությունը և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեության ոլորտին վերաբերող ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի իրականացման, ինչպես նաև միջազգային կոնվենցիաներով ու համաձայնագրերով այդ մարմնի գործունեության ոլորտում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին վերոհիշյալ հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի հաշվետվությունը:


Խորհուրդը լսել է նաև վերահսկողության ոլորտի իրավական կարգավորման հիմնախնդիրների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հաղորդումը:


Առաջին հարցի հետ կապված, ԿԲ նախագահը զեկուցել է, որ ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 6-ի «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1522-Ն որոշման համաձայն, ՀՀ կենտրոնական բանկը պետք է իրականացներ «Փողերի «լվացման» դեմ պայքարի մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին», «Վճարահաշվարկային համակարգի մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման աշխատանքները, ինչպես նաև պետք է ընդուներ ԿԲ-ի կողմից կիրառվող նորմատիվ-իրավական ակտերի պաշտոնական պարզաբանումների փաթեթն ու «Վարկային ռիսկի գնահատման մեթոդիկայի և չափանիշների մասին» ՀՀ ԿԲ խորհրդի որոշում: Հաշվետվության համաձայն, ըստ կոռուպցիայի հնարավոր ռիսկերի, ՀՀ կենտրոնական բանկի կողմից դասակարգվել են և ըստ կարևորության իրականացվել նշված խնդիրների իրագործմանն ուղղված մի շարք միջոցառումներ: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին ներկայացված տեղեկանքում ԿԲ նախագահը հանգամանորեն անդրադարձել է այդ աշխատանքներին:


Օրակարգի հաջորդ հարցի վերաբերյալ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը զեկուցել է, որ գործունեության ոլորտում հակակոռուպցիոն ռազմավարությունն իրականացվում է երկու հիմնական ուղղություններով՝ հանձնաժողովի գործունեության հակակոռուպցիոն երաշխիքների ամրապնդում և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ակտերի՝ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությանը համապատասխանության կապակցությամբ դիտանցումների միջոցով դրանցում պարունակվող կոռուպցիոն ռիսկերի բացահայտում, վերացման հիմքերի ստեղծում: Այդ գործողությունները համակարգելիս, հանձնաժողովը որպես հիմք է ընդունել ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը ներկայացրել է օրենքների և այլ իրավական ակտերի հրապարակայնության ապահովման, օրենքների և այլ իրավական ակտերի միջև եղած հակասությունների, կոռուպցիային նպաստող սողանցքների վերացման, բիզնեսի և պետական ծառայությունների միջև միջնորդ մասնագիտական կառույցների ձևավորման, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կրճատման, պետական գնումների հրապարակայնության և թափանցիկության ապահովման և մի շարք այլ ուղղություններով իրականացված աշխատանքները: Վերահսկողության ոլորտի իրավական կարգավորման հիմնախնդիրների հետ կապված հաղորդման արդյունքում հանձնարարվել է վերլուծություն կատարել և տեղեկանք ներկայացնել վերահսկողություն իրականացնող պետական մարմինների գործունեության իրավական հիմքերի և ստուգման ենթակա ոլորտների վերաբերյալ, որը օգտակար կլինի այդ խնդիրները կարգավորելու համար արդյունավետ մեխանիզմներ մշակելու հարցում: Որոշվել է խորհրդի հաջորդ նիստում քննարկել հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացված հակակոռուպցիոն աշխատանքների հաշվետվությունները:


ՀՀ վարչապետը հանձնարարել է՝ խորհրդին ներկայացված հաշվետվությունների հրապարակայնության ապահովման նպատակով, դրանք ամբողջությամբ տեղադրել կառավարության պաշտոնական ինտերնետային էջում՝ նախորդ նիստում լսված՝դատախազության մարմինների կողմից հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների մասին հաշվետվության օրինակով, որին արդեն կարելի է ծանոթանալ ինտերնետում:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ