Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 հուլիսի 2005

 



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրենի տեղակալ Ագուստին Կարստենսի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Վարչապետը, հիմնադրամի հետ կառավարության համագործակցությունը արդյունավետ համարելով և ընդգծելով, որ ի նպաստ մեր երկրի տնտեսության ու բարեփոխումների ընթացող համատեղ աշխատանքը լիրաժեք փոխըմբռնման մթնոլորտում է, կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամին՝ կառավարության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մշակմանը, այնուհետ՝ դրա իրագործմանն ուղղված ջանքերին աջակցելու համար: Նա կարևորել է ԱՀՌԾ-ի պատշաճ կատարումը, որպեսզի այն, իրոք, որակական ազդեցություն ունենա երկրի տնտեսության և ժողովրդի կենսամակարդակի բարձրացման վրա: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրի մակրոտնտեսական ցուցանիշներին, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ մակրոտնտեսական իրավիճակը համապատասխան ծրագրվածի է, նույնիսկ՝ արձանագրված առաջընթացի պայմաններում, կառավարությունը առաջիկայում ստիպված կլինի վերանայել ծրագրված ցուցանիշները: Պարոն Կարստենսը հիմնադրամի կողմից պատրաստակամություն է հայտնել, հարկ եղած դեպքում, այդ հարցում մասնագիտական աջակցություն ցուցաբերել կառավարությանը: Նա նշել է, թե ուրախ է արձանագրել, որ Հայաստանը զգալի տեղաշարժեր է արձանագրել տնտեսության մեջ և գնահատում է իշխանությունների ջանքերը ԱՄՀ-ի՝ ինչպես նախորդ, այնպես էլ ս.թ. մայիսին հիմնադրամի խորհրդի կողմից հաստատված հայաստանյան նոր ծրագրի լավ կատարողականի ուղղությամբ:



ԱՄՀ կառավարիչ տնօրենի տեղակալը նաև ողջունել է հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու՝ կառավարության նախաձեռնությունը, որն, ըստ նրա, կարևոր է տնտեսության մեջ թափանցիկության ապահովման, կառավարման արդյունավետության և ներդրումների միջավայրի բարելավման համար:



Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մեր երկրի դրամավարկային և հարկային քաղաքականությանը, ազգային արժույթի արժևորման, ֆինանսական հատվածի զարգացման հարցերին ևս: Ագուստին Կարստենսը նշել է, թե Հայաստանը, ըստ իրենց դիտարկումների, բավականին հաջող է արձագանքել փոխարժեքի հետ կապված խնդիրներին և ազգային արժույթի արժևորման հիմնախնդիրը պայմանավորելով նաև դեպի երկիր ֆինանսական միջոցների հոսքի ավելացմամբ, անհրաժեշտ է համարել, այնուամենայնիվ, դրա հետևանքների մեղմման ուղղությամբ արդյունավետ քայլերի իրականացումը: Այս գործում ևս նա առաջարկել է ԱՄՀ-ի խորհրդատվական աջակցությունը, ինչը շնորհակալությամբ է ընդունվել կառավարության ղեկավարի կողմից: Վարչապետը և ԱՄՀ կառավարիչ տնօրենի տեղակալը քննարկել են հետագա համագործակցության ոլորտների հետ կապված այլ հարցեր ևս:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ