երեքշաբթի, 19 հուլիսի 2005
Այսօր տեղի է ունեցել Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:
Նիստին մասնակցել են կանոնակարգող խորհրդի անդամներ, ՀՀ կառավրության աշխատակազմի պատասխանատուներ, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի և խորհրդի գործադիր մարմնի աշխատողներ, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների վարչական խորհուրդների նախագահներ ու գործադիր տնօրեններ:
Նիստում քննարկվել են ՋՕԸ-ների 2005 թվականի առաջին կիսամյակի ընթացիկ գործունեության, ջրօգտագործողների ընկերությունների վերակազմակերպման և այլ կազմակերպչական հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ: