Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 6 հուլիսի 2005


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Հորմոզգանի նահանգապետ Էբրահիմ Դերազգիսուին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Շնորհավորելով Իրանում կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ և անձամբ նորընտիր նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, վարչապետը հույս է հայտնել, որ այսուհետ ևս հայ-իրանական հարաբերությունները կշարունակեն նույն հաջողությամբ զարգանալ: Զրուցակիցները կարևորել են, մասնավորապես, տարբեր մակարդակի փոխայցելությունների դերը երկկողմ ու բազմակողմ համագործակցության խթանման գործում, նշելով, որ դա նպաստավոր է նաև ամբողջ տարածաշրջանի համար: Հայաստանի կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Իրանը կշարունակի իր որդեգրած կշռադատված և հավասարակշիռ քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ, ինչը, ըստ նրա, տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման կարևոր գործոններից է:


Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերություններին, կողմերը գոհունակությամբ նշել են վերջին տարիներին այդ ոլորտում արձանագրված դրական ցուցանիշները, ապրանքաշրջանառության ծավալների աճը: Նրանք կարևորել են փոխգործակցությունը հատկապես էներգետիկ բնագավառում, երկուստեք ջանքերը Իրան-Հայաստան գազամուղի, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի, նոր երկշղթա էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման ուղղությամբ: Անդրանիկ Մարգարյանը և Էբրահիմ Դերազգիսուն գոհունակությամբ ընդգծել են նաև Հայաստանի և Իրանի առանձին վարչական սուբյեկտների՝ մասնավորապես, Սյունիքի, Արարատի և Արմավիրի մարզերի և Արևելյան ու Արևմտյան Ատրպատականի, Արդեբիլի, Մազանդարանի նահանգների միջև վերջին շրջանում ակտիվացած համագործակցությունը: Այս այցի ընթացքում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում դրվել են նաև Հորմոզգանի նահանգի և Արարատի մարզի միջև համագործակցության հիմքերը, ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ:


Ներկայացնելով իր ղեկավարած նահանգի տնտեսական իրավիճակն ու զարգացման հեռանկարները, Էբրահիմ Դերազգիսուն նշել է, որ նկատի ունենալով նահանգի նավահանգստային և բեռնափոխադրումային կարողությունները, ինչպես նաև հատուկ և ազատ տնտեսական գոտիների առկայությունը, մեծ հնարավորություններ կան փոխշահավետ համագործակցություն ծավալելու ոչ միայն Արարատի մարզի, այլև ամբողջ Հայաստանի հետ՝ գյուղատնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության, ներդրումների խթանման, մշակույթի և այլ բնագավառներում: Մանավանդ որ, ըստ նրա, այդ հարաբերությունների զարգացմանը զգալիորեն կարող է նպաստել նաև իրանահայ համայնքը, որն ակտիվորեն մասնակցում է երկրի ու նահանգի քաղաքական, տնտեսական կյանքին:


Գոհունակություն հայտնելով բանակցությունների արդյունքներից և Հորմոզգանի նահանգի ու Արարատի մարզի միջև հաստատված համագործակցությունից, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է հնարավոր աջակցություն ցույց տալ նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար:


Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ