Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 8 մայիսի 2001

Այսօր տեղի ունեցավ Հակակոռուպցիոն ծրագրերի հետ կապված աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ, որը վարեց հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Մինչ նիստը, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև ստորագրվեց համաձայնագիր՝ «Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն ծրագրի մշակման և իրագործման» դրամաշնորհի հատկացման մասին: Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է 299 հազար 800 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, իբրև աջակցություն հիշյալ ծրագրի մշակման աշխատանքներին: Ստորագրման արարողությանը, բացի հանձնաժողովի անդամներից, հրավիրված էին ներկա գտնվելու ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնը, ԵԱՀԿ դեսպան Ռոյ Ռիվը, ՀՀ-ում ՀԲ-ի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կատիցա Չեկալովիչը: Համաձայնագրի ստորագրման կապակցությամբ ասված իր խոսքում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց, որ ստորագրելով «Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն ծրագրի մշակման և իրագործման» դրամաշնորհի հատկացման մասին» համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիովին գիտակցում է կոռուպցիայի հետ կապված հիմնախնդիրների համալիր լուծման ուղղությամբ վճռական քայլերի ձեռնարկման հրատապությունն ու անհրաժեշտությունը. «Հարկ եմ համարում առանձնահատուկ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հակակոռուպցիոն պայքարը դիտարկել և դիտարկում է որպես պետության առջև ծառացած առանցքային հիմնահարցերից մեկը, ինչն իր արտացոլումն է գտել դեռևս մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հավանությանն արժանացած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրում։ Այս խնդիրները լուծելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դրսևորելու է քաղաքական կամք, ամենայն վճռականություն և անզիջողականություն։ Կոռուպցիայի դեմ պայքարը մենք չենք զատում ազատ ձեռներեցության զարգացման խթանման, հանրապետությունում ներդրումային առողջ մթնոլորտ ստեղծելու և քաղաքացիական հասարակության կայացման գործընթացից։ Այս պայքարն անհնար կլիներ առանց գործող օրենսդրության բարենորոգման, ինչպես նաև լրջագույն կառուցվածքային բարեփոխումների։ Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարզորոշ գիտակցում է, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը կպահանջի ուժերի գերագույն լարում, հասարակության բոլոր խավերի ու քաղաքական ուժերի համախմբում, ձեռնարկումների ու միջոցառումների հրապարակայնության և թափանցիկության ապահովում։ Կցանկանայի շեշտել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք քայլեր, որոնք վկայում են կոռուպցիայի դեմ պայքարում մեր վճռականության մասին։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունվել և արդեն իսկ գործնականում կիրառվում է «Պետական գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում քննարկման գործընթացում են գտնվում «Քաղաքացիական ծառայության մասին», «Լիցենզավորման մասին», «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտների հայտարարագրման մասին», ինչպես նաև այլ կարևորագույն օրենքների նախագծեր։ Օգտվելով պատեհությունից, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ արտահայտել մեր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունը բոլոր այն միջազգային կազմակերպություններին, մասնավորապես Համաշխարհային Բանկին, մեր երկրի նկատմամբ ցուցաբերված աջակցության և ուշադրության համար: Մեկ անգամ ևս ողջունելով և կարևորելով սույն համաձայնագրի ստորագրումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կրկին հավաստում է հասարակական այս չարիքի դեմ պայքարելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր ձեռնարկումները հետևողականորեն գործադրելու իր պատրաստակամությունն ու վճռականությունը», -նշեց ՀՀ վարչապետը: Համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցած հակակոռուպցիոն ծրագրերի աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում քննարկվեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության հայեցակարգի» լրամշակված տարբերակը, որը հիմք կարող է դառնալ ծրագրի մշակման համար: Այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ