Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 1 հուլիսի 2005

 



Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր առավոտյան Լիտվայի խորհրդարանում (Սեյմասում) հանդիպում է ունեցել խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի հետ:


Նշելով Հայաստանի և Լիտվայի միջև բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը երկկողմ հարաբերությունների սերտացման գործում, կողմերը վստահություն են հայտնել, որ ինչպես մինչև այժմ տեղի ունեցած, այնպես էլ ներկա այցի հանդիպումների ու բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, անշուշտ, կնպաստեն հայ-լիտվական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը, նաև Հարավային Կովկասի և Բալթյան երկրների միջև տարածաշրջանային համագործակցության հեռանկարների քննարկմանն ու հստակեցմանը:



Ընդգծելով, որ եվրաինտեգրման ուղին ընտրած Հայաստանի համար ներկայումս առաջնահերթ խնդիրներից է գործող օրենսդրական դաշտի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին ու ստանդարտներին, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ այդ նպատակով ՀՀ Ազգային Ժողովում ստեղծվել է եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողով և գործում է աշխատանքային խումբ, ինչպես նաև կառավարությունում գոյություն ունի միջգերատեսչական հանձնաժողով՝ վարչապետի գլխավորությամբ: Եվրամիությանն ինտեգրման հեռանկարային նպատակների տեսակետից, վարչապետը և Լիտվայի խորհրդարանի նախագահը կարևորել են տարածաշրջանային կայունության և անվտանգության խնդիրը, որին, ըստ նրանց, մեծապես կարող է նպաստել Եվրամիության հովանու ներքո իրականացվող տնտեսական ծրագրերին Հայաստանի առավել ակտիվ ներգրավումը, ինչն իր դրական ազդեցությունը կունենա ինչպես տարածաշրջանային տնտեսական զարգացման, այնպես էլ առկա հակամարտությունների կարգավորման գործընթացի վրա: Ադնրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանն ընդհանրապես պատրաստ է տարածաշրջանային ամենալայն համագործակցության՝ առանց նախապայմանների առաջադրման, այդ թվում նաև Թուրքիայի հետ, ինչի համար մեր երկիրն ակնկալում է նաև լիտվական կողմի աջակցությունը: Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացի հետ կապված, վարչապետը խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը ևս նշել է, որ Հայաստանը պաշտոնապես Եվրոպական հանձնաժողվի դիտարկմանն է ներկայացրել «Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում» համատեղ Գործողությունների ծրագրի հայկական կողմի առաջարկությունների նախնական փաթեթը և այդ ծրագրի իրագործման հարցում ևս ակնկալում է Լիտվական կողմի հետ սերտ համագործակցություն:

Հայաստանի և Լիտվայի միջև տնտեսության տարբեր բնագավառներում փոխշահավետ գործընկերությունը խթանելու առումով կողմերը կարևորել են մի շարք միջկառավարական համաձայնագրերի նախապատրաստումն ու ստորագրումը, օտարերկրյա ներդրումների ներգրավման փորձի փոխանակումը, Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու լիտվական կողմի հնարավորությունների քննարկումը: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ներկա այցի շրջանակներում անցկացվող գործարար համաժողովը նոր ազդակ կհանդիսանա հայ-լիտվական առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման, երկու երկրների գործարարների միջև ուղղակի կապերի ու շփումների ակտիվացման համար: Մանավանդ որ, ըստ Անդրանիկ Մարգարյանի, երեկ բացված համաժողովում արդեն իսկ որոշակի գործնական կապեր են հաստատվել ՀՀ և ԼՀ Առևտրաարդյունաբերական պալատների միջև, Վիլնյուսի քաղաքապետի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Երևանի և Վիլնյուսի, ինչպես նաև երկու մայրաքաղաքի առանձին համայնքների միջև համագործակցության հաստատման համար:



Արթուրաս Պաուլաուսկասը նշել է, որ բոլորովին վերջերս Հայաստան կատարած իր այցի ընթացքում համոզվել է, որ Հայաստանի և Լիտվայի միջև ամենատարբեր բնագավառներում կան հայացքների և մոտեցումների ընդհանրություններ, որոնք լավ հիմք են փոխշահավետ գործակցության համար: Եվ այսօր, երբ շատ բան է միավորում մեր երկու երկրներին ու ժողովուրդներին, ըստ նրա, պետք է միավորել ինչպես կառավարությունների, այնպես էլ խորհրդարանների ջանքերը՝ այդ գործընթացն ավելի մեծ թափով առաջ մղելու համար: Անդրանիկ Մարգարյանը ևս՝ կարևորելով միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումը և զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային բազմակողմ հարաբերությունների շրջանակներում, հույս է հայտնել, որ Լիտվայի խորհրդարանի նախկին խոսնակ Վիտաուտաս Լանդսբերգիսի Եվրոպական Խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում լինելու հանգամանքը նույնպես կնպաստի Հայաստան-Եվրոպական Խորհրդարան հարաբերությունների առավել սերտացմանը: Վարչապետը նշել է նաև լիտվահայ համայնքի դերը երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում: Նա հատկապես կարևորել է հայ համայքի և Վիլնյուսի Ցեղասպանության և դիմակայության հետազոտական կենտրոնի Ցեղասպանության զոհերի թանգարանի համատեղ ջանքերով թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցասրահի բացումը: Ինչպես ԼՀ նախագահի ու վարչապետի, այնպես էլ խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է նաև Լիտվայի աջակցությունը ԵՄ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Այդ կապակցությամբ, պարոն Պաուլաուսկասը նշել է, որ ինքը հասկանում է հայերի ապրած մեծագույն ողբերգությունը, առավել ևս, որ Լիտվան էլ իր պատմության ընթացքում ապրել է նմանատիպ ողբերգություններ և հուսով է, որ լիտվական կողմը կջանա օժանդակել այդ խնդրին՝ իհարկե, տարածաշրջանային քաղաքականության շրջանակներում:


Հանդիպման ավարտին Անդրանիկ Մարգարյանը և Արթուրաս Պաուլաուսկասը հույս են հայտնել, որ Հայաստանի և Լիտվայի միջև նոր քաղաքական, տնտեսական իրողություններին ու պահանջներին համապատասխան հարաբերությունների հաստատումը, կնպաստի նախկինում գոյություն ունեցող փոխշահավետ կապերի վերականգնմանն ու զարգացմանը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների հետագա բարգավաճման:


Lիտվայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո, ՀՀ վարչապետը և նրա գլխավորած պատվիրակության անդամները մեկնել են Տրակայ, այցելել են տեղի պատմության թանգարան և Տրակայի դղյակ, ծանոթացել պատմաճարտարապետական ու մշակութային արժեքներին: Տրակայի դղյակում այցելության ավարտին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:


Այնուհետև ՀՀ վարչապետը և նրա գլխավորած պատվիրակությունը վերադարձել են Վիլնյուս:


Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նրա գլխավորած պատվիրակությունը կժամանեն Երևան:


Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ