Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 1 հուլիսի 2005

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 6 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու Կիչան-Դրմբոն 11,6-18,5 կմ հատվածի 6,9 կիլոմետրի շինարարական աշխատանքների տեխնիկական, ծավալային, մասնագիտական  և որակական վերահսկողություն» և «Գյումրի քաղաքի ծածկած լողավազանի կառուցում» ծրագրերը: Հաստատվել է նաև ԱՄՆ-ի «Հայաստանի զարգացման ծառայություններ» բարեգործական ընկերության հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագրիը, որով նախատեսվում է Սևանի թիվ 1 դպրոցի լոկալ կաթսայատան կառուցման  և դպրոցի ներքին ջեռուցման ցանցի վերանորոգման աշխատանքների իրականացում, դրանով իսկ բարելավելով դպրոցի երեխաների ուսման պայմանները:


«Փոքրիկ և  պատանի երկրապահ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ապագա զինվոր» ծրագիրը, որի նպատակն է երեխաներին տալ ռազմահայրենասիրական կրթություն  և  դաստիարակություն, ծանոթացնել նրանց Հայաստանի պատմական վայրերին, մշակութային օջախներին, ևս արժանացել է բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հավանությանը և հաստատվել:

Նիստում քննարկվել և հաստատվել են «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Դիլիջանի ճամբար» ծրագիրը, որով նախատեսվում է զոհված ազատամարտիկների  և երկկողմանի ծնողազուրկ երեխաների ամառային հանգստի անվճար կազմակերպում, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ