Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 22 հունիսի 2005

 



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում 1988թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների առաջնահերթ բնակապահովման ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության նախարարները, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, Լոռու և Շիրակի մարզպետները, ՀՀ վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը, կառավարության աշխատակազմի և շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Զեկուցվել է, որ նշված ծրագրի համաձայն, այս տարվա մարտին Լոռու և Շիրակի մարզպետների կողմից քաղաքաշինության նախարարություն է ներկայացվել տեղեկատվություն, ըստ որի Շիրակի մարզում 109, Լոռու մարզում 310 անօթևան ընտանիքներ ընդգրկվել են առաջնահերթ աջակցության ծրագրում: ՀՀ նախագահի 2005թ. հունիսի 6-ի կարգադրությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբերի կողմից ուսումնասիրվել են նշված երկու մարզերի գյուղական բնակավայրերում կիսակառույց տներ ունեցող անօթևան ընտանիքների ցուցակները, դրանցում ընդգկված կիսակառույցների պատրաստվածության իրական վիճակն ու ընտրության չափանիշները: Նշվել է, որ բնակապահովության ծրագրի կատարմանն ուղղված ծավալուն աշխատանքի հետ մեկտեղ, երկու մարզերում էլ տեղ են գտել մի շարք խախտումներ, որոնք հիմնականում վերաբերում են անօթևանների հաշվառման ցուցակների կազմման գործընթացին: Մասնավորապես, Շիրակի մարզի տարբեր համայնքների 109 շահառուների թվում ընդգրկվել են 12, իսկ Լոռու մարզի համայնքների 310 շահառուների թվում՝ 11 ընտանիքներ, որոնք անօթևան չեն: Երկու մարզերում կազմված անօթևանների հաշվառման ցուցակներում ընդգրկվել են նաև տրոհված ոչ անօթևան ընտանիքներ, որոնք երկրաշարժի հետևանքով կորցրել են մեկ բնակելի տուն, սակայն հավակնում են երկրորդ կիսակառույց տան շինարարության: Շիրակի մարզում շահառուների ցուցակում ներառված 34, իսկ Լոռու մարզում 137 ընտանիքներ բնակվում են կիսակառույց այնպիսի տներում, որոնք ունեն տանիք, տեղադրված դռներ ու պատուհաններ, կառուցված են միջնորմները, մասամբ կամ լիովին՝ պատրաստ են հատակները և կատարված են ներքին հարդարման աշխատանքներ: Մարզերի մի շարք համայնքներում առկա են նաև գրեթե լիովին ավարտված, բնակվելու ենթակա տներ, որոնց բնակիչները հաշվառված և բնակվում են վագոն-տնակներում՝ ընտանեկան նպաստների համակարգից դուրս չմնալու համար:

Հարցի կապակցությամբ վարչապետը նշել է, որ ի սկզբանե Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերի անօթևան ընտանիքների պետական աջակցության ծրագիրը դիտվել է որպես վերականգնողական, այլ ոչ թե բարելավման ծրագիր, ուրեմն և անօթևանների կիսակառույցների ցուցակները պետք է կազմվեն այդ չափանիշից ելնելով: Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է շարունակել ցուցակների ճշգրտման գործընթացը, նշելով, որ խնդիրը ոչ թե գրանցված շահառուներին ցուցակներից հանելն է, այլ առաջնահերթությունների պահպանումը:

Լոռու և Շիրակի մարզպետներին հայտարարվել է նկատողություն՝ շահառուների ցուցակների կազմման, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողովի հանձնարարականների կատարման մեջ թերանալու համար: Վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին՝ քննարկել նաև մարզային հանձնաժողովների պատասխանատվության հարցը:



 




 




 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ