Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 7 մայիսի 2001

-Իմ մասնակցությունը կոլեգիայի ընդլայնված նիստին պայմանավորված է այն իրավիճակով, որ գոյություն ունի էներգետիկ համակարգում, այն իրավիճակով, որի նկատմամբ անտարբեր չէ նաև հասարակությունը և մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում ձեր գործունեությունը, որն էականորեն ազդում է և մեր տնտեսության զարգարման, և ժողովրդի սոցիալական իրավիճակի վրա: Նիստի օրակարգը նայելով ես զգացի, որ մենք այսօր ավելի շատ քննարկելու ենք ԲՑ-երի հետ կապված հարցերը, քանի որ հրավիրված են և՛ բաշխիչ ցանցերի 4 ՓԲԸ-ների ղեկավարները, և՛ մասնաճուղերի ղեկավարները, բայց առաջիկայում՝ հավանական է այս ամսվա ընթացքում, մենք կանդրադառնանք նաև էներգետիկայի ոլորտի մյուս ճյուղերին՝ արտադրող ձեռնարկությունների գործունեությանը, բարձրավոլտին, գազի համակարգի իրավիճակին: Ինչ որոշումներ այսօր կկայացվեն, ինչ մոտեցումներ կամրագրվեն, դրանք հետագայում հավասարապես կվերաբերեն նաև նշածս ոլորտներին: Եվ երբ նախարարության կոլեգիայի կողմից առանձին ամփոփում կարվի այսօրվա աշխատանքների հետ կապված, կանդրադառնանք նաև էներգետիկայի նախարարության ապարատի աշխատանքներին: Մենք աշխատելու ենք հրապարակայնորեն, այն, ինչ խոսք էինք տվել, այն, ինչ-որ կատարվեց ԲՑ-երի սեփականաշնորհման մրցութային հանձնաժողովի աշխատանքներում՝ սկզբից մինչև վերջ այս մեկ տարվա ընթացքում կատարվեց հրապարակայնորեն, թափանցիկ: Հետագայում էլ կոլեգիայի նիստերը կկատարվեն նույնպիսի հրապարակայնությամբ, արդյունքների մասին կտեղեկացվի մամուլով և հեռուստատեսությամբ, կհասնի ժողովրդին և այն դրականը, որ կա նախարարության աշխատանքում, և այն բացասականը, որ դուք ձեր հաշվետվություններում կներկայացնեք: Մի բան փաստ է. այս տարիների ընթացքում էներգետիկայի նախարարության աշխատանքին կառավարությունները մեծ ուշադրություն են դարձրել, որովհետև այն շարժիչ ուժն է մեր տնտեսության, արդյունաբերության: Չպետք է մոռանալ այն չարաբաստիկ տարիները, երբ ժողովուրդը գտնվում էր ծանր վիճակում՝ խավարի ու ցրտի մեջ և ձեր շնորհիվ կարողացանք դուրս գալ ճգնաժամից, բայց բացասական երևույթները դեռ իրենց զգացնել են տալիս: Բոլորս էլ գիտենք ու դա ուռճացված չէ կամ քաղաքական շահարկման արդյունք չէ, իրողություն է, որ յուրաքանչուրս էլ ընդունում ենք և հարկավոր է դրա վերջը տալ: Վառ օրինակ է ԲՑ-երի սեփականաշնորհման ընթացքը, որի չկայացման գործոններից մեկն էլ այն էր, որ համակարգում կային աշխատողներ, որոնք որ (դրանց մասին էլ կխոսվի) օգտվեցին իրավիճակից և գերկորուստների ու աշխատանքի կազմակերպման մեջ բացթողումներ եղան: Այդ ամենին ավելի հանգագամանորեն, համապատասխան վերլուծությամբ հետագայում կանդրադառնանք: Բայց դա չէ կարևորը. սեփականաշնորհումը չէ էականը: Էականը, ուղղակի, մեր տնտեսության գործունեության մեջ կարգուկանոնի հաստատումը, պատասխանատվության մեծացումն է: Այն մարդիկ, այն կառույցները, որոնք թերացել են՝ պետք է պատասխան տան, և նրանց մասին պետք է ժողովուրդն իմանա: Ես ԱԺ-ում հայտարարել էի, որ մի քանիսի անունը կտամ, բայց դիտմամբ չեմ տվել, սպասում էի, պրն Գալուստյանի հետ պայմանավորվեցի, որ այս կոլեգիայի նիստը լինի, ընդհանուր համակարգային մոտեցում ցուցաբերենք և հստակ չափորոշիչներ սահմանենք: Չափորոշիչներն էլ, կոլեգիայի աշխատանքի արդյունքն էլ կհրապարակվեն, և բոլորդ, ես էլ ձեզ հետ միասին կլինենք հասարակության հսկողության տակ: Ինչպես կառավարությունն է մեկ տարի այդպես աշխատում, իր գործունեությունը հրապարակային դարձրած, յուրաքանչյուր ամիս ներկայացնելով ինչ է կատարել, այնպես էլ պետք է ցանկացած նախարարություն հասարակության համար բաց աշխատի և ասի՝ ինքն իր առջև ինչ խնդիր է դրել և որքան ժամանակում պետք է այն կատարի: Իհարկե, այսօր կխոսվի ոչ միայն վատի, այլ նաև այն լավի մասին, որը կա հավաքագրումներում, կազմակերպչական աշխատանքներում: Կոլեգիայի նիստից հետո որոշ մարդկանց կտրվի ժամանակ, որպեսզի ուղղեն սխալները, եթե չկարողանան դա անել, ապա նրանց նկատմամբ ևս համապատասխան վերաբերմունք կլինի: Այսինքն՝ այսօր մենք սկսում ենք մի գործընթաց, որը շարունակական է լինելու, ոչ թե այսօր կայացրած որոշումներով ավարտվելու է: Մենք ժամանակ առ ժամանակ կանդրադառնանք այն խնդիրներին, որոնք կդրվեն ձեր առջև: Դա կլինի ոչ միայն կոլեգիայի, այլև կառավարության ուշադրության կենտրոնում: Նախարարը իրավիճակի մասին պարբերաբար կզեկուցի կառավարությանը: Կցանկանայի, որ յուրաքանչյուրդ պատասխանատվությամբ վերաբերվեիք ձեր աշխատանքին: Անցել են այն ժամանակները, երբ ուղղակի ծանոթությամբ, հին կապերով փորձելու ենք սվաղել և ասել՝ սա մեր մարդն է՝ ձեռք չենք տալու, այդպիսի բան սրանից հետո չի լինելու: Այդպիսի բան եթե եղել է, ապա ընթացքում ուղղվել է, այն մարդիկ, ովքեր վատ են աշխատվել, կամ իրենք են իրենց դիմումով ազատվել կամ էլ ղեկավարությունը՝ նախարարի գլխավորությամբ, իրենց վերաբերմունքը ցույց են տվել: Փորձենք աշխատել, տեսնենք արդյունքներն ինչպիսին կլինեն: Այսօր երեկոյան, հավանական է, հեռուստաընկերություններին կտրամադրվի նիստի արդյունքների որոշակի մասը, երկուշաբթի՝ ամբողջ արձանագրությունը, հանձնարարականներով հանդերձ, կփոխանցվի մամուլին, որովհետև այստեղ մենք ոչ մեկից գաղտնի ոչինչ չենք անում, պետական գաղտնիք չի պարունակվում մի որոշման մեջ: Ժողովրդի հետ բաց խոսենք: Դուք արդեն պատասխանատու եք լինելու ոչ միայն նախարարի, ոչ միայն վարչապետի, կառավարության առջև, այլև նաև՝ ժողովրդի, այն մարդկանց առջև, ում հետ ամեն օր շփվում եք: Դուք կրկնակի, եռակի հսկողություն տակ եք: Ես զգուշացնում եմ՝ ցանկացած շեղում պատժվելու է, անկախ դիրքից, անկախ պաշտոնից:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ