Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 28 հունիսի 2005

 

Այսօր կառավարությունում, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, մարզպետների մասնակցությամբ: Քննարկվել են գույքահարկ վճարողների հաշվառման և ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկման գործառույթները հարկային մարմիններից գյուղական համայնքներին փոխանցելու հետ կապված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև այդ գործառույթներն իրականացնող քաղաքային համայնքներում գույքահարկի հավաքագրման արդյունքները՝ 2005թ. առաջին հինգ ամիսների կտրվածքով։

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրել է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանված կարգերի համաձայն գյուղական համայնքներին գույքահարկի հաշվարկման տեղեկատվական բազաների փոխանցման ընթացքը, նշելով, որ արդեն իսկ շուրջ 200 գյուղական համայնքներ ինքնուրույն են իրականացնում այդ գործառույթը։

ՀՀ տարածքային կառավարման նախարարն ուշադրություն է հրավիրել առանձին մարզերում տեղեկատվության փոխանցման դանդաղ ընթացքի վրա և հանձնարարել է 10-օրյա ժամկետում ձեռնարկել կազմակերպական անհրաժեշտ միջոցառումներ՝ ժամանակացույցով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար:

Հանձնարարվել է նաև մինչև  2005թ. հուլիսի 20-ը ճշտել պետական բյուջեից համայնքներին տրվող դոտացիաների հաշվարկման համար անհրաժեշտ ելակետային տվյալները, հարկային ծառայության միջոցով` սահմանված ժամկետներում ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու համար:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ