Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 13 հունիսի 2005

 


Աշխատանքային այցով Թայլանդում գտնվող ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպում է ունեցել Թայլանդի Թագավորության Ազգային Ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Բհոկին Բալակուլայի հետ:


Հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Թայլանդի հետ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը՝ այդ երկիրն ընկալելով որպես Հարավ-Արևելյան Ասիայի նախադուռ:


Կողմերը նշել են, որ Հայաստանի և Թայլանդի միջև երկկողմ հարաբերությունները կարևորվում են ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական երկխոսության առումով: Ընդ որում, ըստ նրանց, երկու ժողովուրդների միջև քաղաքական համագործակցության խորացման կարևոր խթան են հանդիսանում երկրների օրենսդիր մարմինները: Փոխգործակցում են խորհրդարանական բարեկամական պատգամավորական խմբերը՝ իրականացնելով փոխադարձ այցելություններ և համատեղ աշխատանք: Այդ ամենը, բնականաբար, անմիջականորեն ազդում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ռազմավարության վրա՝ ակտիվացնելով ոչ միայն միջպետական քաղաքական հարաբերությունները, այլև համապատասխան օրենսդրական դաշտ ապահովելով տնտեսական գործընկերության խթանման համար: Այդ համատեքստում նշելով, որ երկու երկրների միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը պայմանավորված է ինչպես կառավարությունների բարի կամքով, այնպես էլ ձևավորվող երկկողմ իրավապայմանագրային դաշտով, կարևորվել է այդ ուղղությամբ կատարված աշխատանքը, մասնավորապես, եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին և գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրերի ստորագրումը։ Հայաստանի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կստորագրվեն ներդրումների պաշտպանվածության, մուտքի արտոնագրերի տրամադրման մասին՝ ներկայումս համաձայնեցման փուլում գտնվող համաձայնագրերը ևս: Իր հերթին Բհոկին Բալակուլան հավաստիացրել է, որ որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ հնարավոր ամեն ինչ կանի ստորագրվելիք համաձայնագրերի՝ խորհրդարանի կողմից շուտափույթ վավերացման համար։


Կողմերը ներկայացրել են իրենց երկրներում ներկայումս իրականացվող սահմանադրական բարեփոխումների գործընթացը, նշվել է, որ աշնանը նախապատրաստվում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորական պատվիրակության այցը Թայլանդ։


Անդրանիկ Մարգարյանը և Բհոկին Բալակուլան ընգծել են թայլանդահայ թեև փոքրաթիվ, բայց բավական ազդեցիկ և լավ համբավ ունեցող համայնքի կարևոր դերը երկու երկրների միջև կապերի խորացման գործում։


Հայաստանի վարչապետը և Թայլանդի ԱԺ ներկայացուցիչների պալատի նախագահը համոզմունք են հայտնել, որ համատեղ օրենսդրական գործունեության կատարելագործումը երկկողմ տնտեսական գործընկերության նոր հնարավորություններ կստեղծի, արդյունավետ իրավական շրջանակներ կձևավորի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր գործարարության զարգացման համար: Վերջինիս կնպաստի նաև երկու երկրներում նախատեսվող առևտրատնտեսական ներկայացուցչությունների փոխադարձ բացումը, ինչպես նաև սեպտեմբերին Թայլանդում կայանալիք հայկական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպումը։ Դրան կհաջորդի թայլանդական ապրանքատեսականու ցուցադրությունը Հայաստանում։


Այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ