Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 13 հունիսի 2005

 

 


Այսօր կառավարությունում ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահ Շիգեո Կացուին:



Քննարկվել են Հայաստանում ՀԲ-ի կողմից իրականացվող, մասնավորապես ջրամատակարարման, ոռոգման ոլորտի ծրագրերի ընթացքի և համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր: Ներկայացնելով ոռոգման և խմելու ջրերի ոլորտներում իրականացվող բարեփոխումները, Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել ընդհանուր առմամբ դրանց հաջող ընթացքից, ընդգծելով, որ նման ծրագրերի շարունակումն իր դրական ազդեցությունը կունենա նաև Հայաստանի տնտեսական աճի ներկա ցուցանիշների պահպանման, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման վրա: Միաժամանակ, նախարարն անդրադարձել է ընթացիկ որոշ դժվարությունների ու խնդիրների, հույս հայտնելով, որ ՀԲ-ի հետ համատեղ ջանքերով դրանք ևս հնարավոր կլինի արագորեն կարգավորել:



Ընդգծելով, որ Համաշխարհային բանկում որոշակի վստահություն է ձևավորվել Հայաստանում իրականացվող ծրագրերի հաջող ընթացքի վերաբերյալ, Շիգեո Կացուն նշել է, որ բարձրացված հարցերը մոտ ժամանակներս հանգամանորեն կքննարկվեն և իրենց լուծումները կստանան: Նա առաջարկել է քննարկել նաև ջրամատակարարում-ջրահեռացում ամբողջ համակարգն ընդգրկող նոր ծրագրի մշակման և իրականացման հնարավորությունը: Ողջունելով Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանի համագործակցության հաստատումը, Շիգեո Կացուն և հանդիպմանը մասնակցող ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը կարևորել են ինչպես Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի, այնպես էլ Ասիական զարգացման բանկի, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի և այլ միջազգային կառույցների կողմից առաջիկայում ակնկալվող աջակցության ծրագրերի փոխհամաձայնեցված իրագործումը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ