Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 հունիսի 2005

Այսօր կառավարությունում ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության խորհրդարանի (սեյմայի) նախագահ Արթուրաս Պաուլաուսկասին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նշելով Հայաստանի և Լիտվայի միջև բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Լիտվայի խորհրդարանի նախագահի այս այցը ևս կնպաստի այդ գործընթացի խթանմանը: Հովիկ Աբրահամյանը և Արթուրաս Պաուլաուսկասը երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման վկայություններից են համարել նաև ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի առաջիկայում նախատեսվող այցը Լիտվա և Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի այցը մեր երկիր, որոնք, ըստ նրանց, կնպաստեն ինչպես երկկողմ հարաբերությունների ամրպնդմանն ու խորացմանը, այնպես էլ Հարավային Կովկասի և Բալթյան երկրների միջև տարածաշրջանային համագործակցության հեռանկարների քննարկմանն ու հստակեցմանը:

Նշելով, որ Հայաստանում պետական շինարարության կարևորագույն բաղադրիչներից մեկն այսօր գործող օրենսդրական դաշտի համապատասխանեցումն է եվրոպական ստանդարտներին, որի իրականացման համար Հայաստանի Ազգային Ժողովում ստեղծվել է եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողով և գործում է աշխատանքային խումբ, նախարար Հովիկ Աբրահամյանը Լիտվայի խորհրդարանի նախագահին տեղեկացրել է, որ Հայաստանն արդեն շուրջ 90 տոկոսով կատարել է Եվրոպայի խորհրդարանում ստանձնած իր պարտավորությունները, հիմնարար բարեփոխումներ են իրականացվում տեղական ինքնակառավարման և դատաիրավական համակարգերում, աշխատանքներ են տարվում Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ուղղությամբ: Կարևորելով և օգտակար համարելով ԵՄ-ին անդամակցելու Լիտվայի փորձը, Հովիկ Աբրահամյանն առաջարկել է քննարկել փորձագետների մակարդակով խորհրդատվությունների անցկացման հնարավորությունը: Նա մեկ անգամ ևս հավաստել է Եվրամիության հովանու ներքո իրականացվող տնտեսական ծրագրերին ավելի ակտիվորեն ինտեգրման Հայաստանի պատրաստակամությունը, ինչը, ըստ նախարարի, իր դրական ազդեցությունը կունենա ինչպես տարածաշրջանի տնտեսական զարգացման, այնպես էլ առկա հակամարտությունների կարգավորման գործընթացների վրա: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երկու երկրների միջև տնտեսության տարբեր բնագավառներում փոխշահավետ գործակցությունը խթանելու առումով կարևոր հիմք կարող է հանդիսանալ Հայաստանի և Լիտվայի կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի նախապատրաստումն ու ստորագրումը: Նա նպատակահարմար է համարել նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման Լիտվայի փորձի փոխանակման, Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու լիտվական կողմի հնարավորությունների քննարկումը:

Լիտվայի խորհրդարանի նախագահը ևս արտահայտվել է մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև տարբեր ոլորտներում փոխշահավետ կապերի և հարաբերությունների վերականգման ու զարգացման օգտին: Ըստ նրա, դա հրատապ է մանավանդ այսօր, երբ Հայաստանը նույնպես ընտրել է եվրոպական ընտանիքին ինտեգրման ուղին և մեզ այլևս շատ բան է միավորում: Ընդ որում, հավաստելով մեր երկրի հետ եվրաինտեգրման սեփական փորձի փոխանակման Լիտվայի իշխանությունների պատրաստակամությունը, Արթուրաս Պաուլաուսկասը նշել է, որ իրենք պատրաստ են հայկական կողմին փոխանցել ոչ միայն այդ գործընթացում ունեցած հաջողությունները, այլև անխուսափելի թերիներն ու սխալները, ինչը հնարավորություն կտա Հայաստանին՝ խուսափելու դրանցից և ավելի արդյունավետորեն առաջ տանելու իր բարեփոխումները: Խոսելով հայ-լիտվական առևտրատնտեսական կապերի, գործարարների միջև անմիջական շփումների ակտիվացման մասին, Լիտվայի խորհրդարանի նախագահը, համաձայնելով նախարար Հովիկ Աբրահամյանի հետ, հույս է հայտնել, որ այդ հարցերը որոշակիորեն կքննարկվեն նաև հունիսի վերջին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակության Լիտվա կատարելիք այցի շրջանակներում:

Հանդիպման ավարտին զրուցակիցները հույս են հայտնել, որ Հայաստանի ու Լիտվայի միջև նոր քաղաքական ու տնտեսական իրողություններին և պահանջներին համապատասխան հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը կնպաստի նախկինում գոյություն ունեցող փոխշահավետ կապերի վերականգնմանն ու զարգացմանը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների հետագա բարգավաճման:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ