Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 հունիսի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Կառավարությունը հաստատել է «Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումների ցանկը: Ծրագրի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ նախագահի 2004թ. դեկտեմբերի 21-ի N1975 հանձնարարականը: Ծրագրի ընդունման և իրականացման հիմնական նպատակը Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոնի վերածումն է, ինչը կնպաստի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճին, մեր երկրի ինտեգրմանը միջազգային զբոսաշրջային շուկայում, Հայաստանի զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, ձմեռային սպորտաձևերի զարգացմանը: Ծրագիրը կիրականացվի ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Ժամկետ է տրվել՝ արված առաջարկությունները հաշվի առնելով, որոշումը մեկ անգամ ևս շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ քննարկելու համար՝ այն վերջնական տեսքի բերելու նպատակով:

Կառավարությունը հաստատել է «Զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը»: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագիծը կազմելիս պաշտպանության նախարարության հայտի հիման վրա քննարկել զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով ֆինանսական միջոցների նախատեսման հնարավորության հարցը: Հանձնարարվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ տարվա յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, 20-օրյա ժամկետում ՊՆ ներկայացնել տվյալներ՝ ՀՀ տարածաշրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջինացված արժեքի մասին:

Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական կամ այլ միջոցների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1780-Ն որոշման մեջ: Հաշվի առնելով, որ հաշմանդամները լսողական սարք, հաշմանդամի նստասայլակ և դրանց տրամադրման համար համապատասխան փաստաթղթեր ստանում են ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմիններից, գործընթացի հստակեցման նպատակով, մասնավորապես, նպատակահարմար է համարվել, որ վերոհիշյալ պարագաները ստանալու համար հաշմանդամներն անմիջապես դիմեն նշված գործակալության տարածքային մարմին: Որոշման համաձայն, անհրաժեշտության դեպքում անվճար քայլակներ կտրամադրվեն ոչ միայն առաջին, այլ նաև մյուս խմբերի հաշմանդամներին:

Գործադիրը փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 309-Ն որոշման մեջ: Որոշումը նպատակ ունի կարգավորելու ՀՀ 2005թ. պետական բյուջեի բնակարանային ապահովման ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացի հետ կապված խնդիրները: Մասնավորապես, նշված գործընթացի ավարտման ժամկետը 2005թ. հունիսի 15-ից տեղափոխվել է 2005թ. սեպտեմբերի 15-ը: Որոշմամբ այսուհետ պարտադիր նոտարական վավերացում չի պահանջվի վկայագրերի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին մարզպետի հետ կնքվող պայմանագրերի համար: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ նոտարական վավերացման գործընթացը պահանջում է աջակցություն ստացողի կողմից որոշակի ծախսերի կատարում, ինչը հատկապես փախստական ընտանիքների համար դժվարություններ կարող է առաջացնել:

Այլ որոշումներով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ օգտագործման, պահեստավորման, ինչպես նաև փոխադրման լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ պաշտպանության նախարարության և Էստոնիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը:

Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության հիմնարկների վերակազմակերպման վերաբերյալ մի շարք որոշումներում, որը պայմանավորված է առանձին ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացի կայուն պահպանման, մասնավորապես, ուսումնական շենքերի ու շինությունների սպասարկման հողատարածքների բնականոն օգտագործման և շահագործման անհրաժեշտությամբ:

Կառավարությունը հավանություն է տվել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ:

Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը դրական եզրակացություն է տվել պատգամավորական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին ես:

Նիստում գործադիրը փոփոխություն և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 8-ի «ՀՀ-ում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010թթ. ազգային ծրագիրը և դրա միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 645-Ն որոշման մեջ, որոնցով հստակեցվել են նշված ծրագրի համակարգող հանդիսացող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ծրագրի համակարգման մեխանիզմները:

ՀՀ մաքսային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը սահմանել է մաքսային մարմինների տեղակայման վայրերը և մաքսատների գործունեության տարածքները:

Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման կարգը, որի անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 2005թ. մարտի 15-ի «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների վերաբերյալ» N 163-Ա որոշման պահանջներից:

Նիստում փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 31-ի «Ոստիկանությունում ծառայության անցնող անձանց երդում տալու կարգը հաստատելու մասին» N 1728-Ն որոշման մեջ՝ այն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. մարտի 24-ի «Համահայկական խաղերի համաշխարհային վեհաժողով և բասկետբոլի կանանց և տղամարդկանց թիմերի համահայկական առաջնություն անցկացնելու մասին» N 354-Ա որոշման մեջ: Որոշմամբ հաստատված վերոհիշյալ առաջնությունը նախապատրաստող կազմկոմիտեի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, անհրաժեշտ է համարվել նրա կազմում ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալի, Երևանի քաղաքապետի՝ մշակույթի և սպորտի ոլորտները համակարգող տեղակալի, ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի ներգրավումը:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը, 2005թ. իր պահուստային ֆոնդի միջոցների հաշվին, 12 մլն 115.8 հազար դրամ է հատկացրել ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին՝ Համահայկական խաղերի համաշխարհային վեհաժողովի և բասկետբոլի կանանց ու տղամարդկանց թիմերի համահայկական առաջնության կազմակերպման ու անցկացման նպատակով:

Հաշվի առնելով, որ «Սիբիր» ավիաուղիներ» ԲԲԸ-ն՝ որպես 2003թ. մարտի 14-ին ստորագրված «Արմավիա» ավիաընկերություն» ՍՊԸ-ին ֆինանսավորում տրամադրելու մասին ներդրումային պայմանագրի կողմ, ցանկություն է հայտնել փոխանցելու պայմանագրով ստանձնած իր իրավունքները և պարտավորությունները «ԱՎԻԱՖԻՆ» ՍՊԸ-ին և նկատի ունենալով «ԱՎԻԱՖԻՆ» և «ԱՐՄԱՎԻԱ» ընկերությունների համաձայնությունը, կառավարությունը որոշել է լիազորել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ ՀՀ կառավարության անունից, մեկամսյա ժամկետում, բանակցել և ստորագրել ՀՀ կառավարության, «Սիբիր» ավիաուղիներ» ԲԲԸ-ի, «Արմավիա» Ավիաընկերություն» ՍՊԸ-ի, «ԱՎԻԱՖԻՆ» ՍՊԸ-ի և «Միկա լիմիթեդ» ընկերության միջև պայմանագրային իրավունքների և պարտավորությունների փոխանցման համաձայնագիր: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ կողմերի հետ համաձայնեցված նախագիծը, նախքան ստորագրելը համաձայնեցնել արդարադատության, ֆինանսների և էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի նախարարությունների հետ: Լիազորվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ ՀՀ կառավարության, «Սիբիր» ավիաուղիներ» ԲԲԸ-ի, «Արմավիա» Ավիաընկերություն» ՍՊԸ-ի միջև 2003թ. մարտի 14-ին ստորագրված «Արմավիա» ավիաընկերություն» ՍՊԸ-ին ֆինանսավորում տրամադրելու մասին ներդրումային պայմանագրին և սույն որոշման մեջ նշված համաձայնագրին առնչվող հարաբերություններում հանդես գալու ՀՀ կառավարության անունից:

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը թույլատրել է ՀՀ գիտությունների ագային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտին՝ ՀՀ տարածքից (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների) 2005թ. ընթացքում կատարել 4 առանձնյակ անդրկովկասյան սահնօձի և 4 առանձնյակ հայկական իժի որս՝ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի, ԱՄՆ-ի Սենթ Լուիսի կենդանաբանական այգու և ՌԴ գիտությունների ակադեմիայի միջև գիտական համագործակցության շրջանակներում կարգաբանական և էկոլոգիական հետազոտություններ կատարելու համար: Որոշումն ընդունվել է հաշվի առնելով ՀՀ բնապահպանության նախարարության դրական եզրակացությունը:

Նիստում որոշում է ընդունվել նաև ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերի ավելի քան հինգ տասնյակ գյուղական ու քաղաքային համայնքների վարչական սահմանների նկարագրերի հաստատման և համայնքներին պետական սեփականության հողեր փոխանցելու մասին:

Կառավարությունը որոշել է դիմել ՀՀ նախագահին 2005թ. հունիսի 21-ին ժամը 12:00-ին ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկությամբ՝ «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», ինչպես նաև կառավարության հավանությանն արժանացած մի քանի այլ տասնյակ ՀՀ օրենքների նախագծերը քննարկելու և ընդունելու նպատակով:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ