Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 3 հունիսի 2005

Այսօր առավոտյան վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Թբիլիսիի «Շերատոն Մետեխի պալաս» հյուրանոցում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Կառավարությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների միջև առևտրատնտեսական, ֆինանսական, հումանիտար համագործակցության, ինչպես նաև կազմակերպչական բնույթի՝ շուրջ մեկ տասնյակ հարցեր: Մասնավորապես քննարկվել և որոշումներ են ընդունվել ԱՊՀ անդամ պետությունների փոխադարձ առևտրում սահմանափակումների փուլային վերացման մասին արձանագրության, Համագործակցության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի 2001թ. նոյեմբերի 29-ի որոշմամբ հաստատված՝ մինչև 2005թ. ԱՊՀ անդամ պետությունների ազգային շուկաներ ապրանքների ու ծառայությունների տարածման համար տեղեկատվական-մարկետինգային կենտրոնների ցանցի ստեղծման միջպետական ծրագրի ժամկետի երկարաձգման, ԱՊՀ մարմինների միասնական բյուջեից ֆինանսավորվող Համագործակցության մարմիններում աշխատանքի վարձատրման համակարգի, ԱՊՀ մարմինների միասնական բյուջե անդամավճարների սանդղակի կազմման մեթոդաբանության մասին և այլն:

Նիստում հաստատվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդին կից մարտիկ-ինտերնացիոնալիստների հարցերով կոմիտեի նախագահ Ռուսլան Աուշևի հաշվետվությունը խորհրդի մայիսի 31-ի՝ պատերազմների վետերանների, 2001-2005թթ. տեղական բարեփոխումների մասնակիցների և ահաբեկչությունից տուժածների վերականգնման (ռեաբիլիտացման) միջպետական համալիր ծրագրի մասին որոշման կատարման վերաբերյալ: Նիստում ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նախագահ է ընտրվել ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովը:

Որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հաջորդ նիստն անցկացնել Մոսկվայում՝ Կազանում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո:

Նիստից հետո տեղի է ունեցել համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող ավելի քան երկու տասնյակ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Վարչապետները վավերացրել են, մասնավորապես, ԱՊՀ անդամ պետությունների բազմակողմ առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում բացասաբար ազդող որոշ հարցերի լուծման մասին տեղեկատվության վերաբերող Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի 2004թ. սեպտեմբերի 16-ի որոշման կատարման մասին, 2006-2008թթ. ժամանակահատվածում անօրինական միգրացիային հակազդման գործում փոխգործակցության ծրագրի, ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի իրականացման կարգի, ԱՊՀ անդամ պետությունների աշխատավոր-միգրանտների և նրանց ընտանիքների իրավական կարգավիճակի մասին որոշման նախագծի, Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի 20-ամյակի հետ կապված համատեղ միջոցառումների ծրագրի, ինչպես նաև առևտրի ու տնտեսության, բնապահպանության, առողջապահության, անվտանգության, հարկային, ֆինանսական բնագավառներին առնչվող այլ որոշումներ:

Կառավարությունների ղեկավարները ստորագրել են նաև ԱՊՀ անդամ պետությունների ֆինանսական վերահսկողության բարձրագույն ղեկավարների միջպետական խորհրդի, արդարադատության նախարարների խորհրդի մասին որոշումների նախագծերը, ապահովագրական վերահսկողության մարմինների ղեկավարների միջպետական համակարգող խորհրդի ստեղծման մասին որոշումը:

Կառավարությունների ղեկավարներն այնուհետև մասնակցել են Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի անունից իրենց պատվին տրված պաշտոնական ճաշին, որին ներկա է եղել նաև րաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը վերադարձել է Երևան:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ