Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 3 հունիսի 2005


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:


Հանձնաժողովը քննարկել է 14 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Հայ եկեղեցու պատմություն» դասագրքերի տպագրում և բաշխում», «Սի Օ Էյ Էֆ» մանուկների բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Արմավիրի մարզի Քարակերտի համայնքապետարանի շենքի վերանորոգում և ջեռուցման համակարգի շինմոնտաժային աշխատանքների իրականացում» ծրագրերը: «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրու Աթաբեկ Խնկոյանի անվան N 33 միջնակարգ դպրոցի կառուցում և կահավորում» ծրագրի նպատակն է երկրաշարժից հետո ժամանակավոր տնակում գործող միակ դպրոցի համար կառուցել նոր շենք և հատկացնել անհրաժեշտ դպրոցական կահույք: Հաստատվել են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արմավիրի մարզի Հացիկ գյուղի խորքային հորի նախագծման աշխատանքների իրականացման, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութ քաղաքի Արթուր Մկրտչյանի և Շմավոնի փողոցների բարեկարգում», Գյումրու թիվ 10 միջնակարգ դպրոցի մարզական մասնաշենքի շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության և շինարարական աշխատանքների տեխնիկական, ծավալային, մասնագիտական և որակական վերահսկողության, «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» բարեգործական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի կողմից իրականացվող «Գյումրու «Անի» թաղամասի ջրաչափերի տեղադրում», Ֆրանսիայի «Արմենի վիլաժ» բարեգործական կազմակերպության ֆինանսավորմամբ «Արտաշատ քաղաքի N 1 մանկապարտեզի 8 սանհանգույցների վերակառուցում և կապիտալ վերանորոգում» ծրագրերը: «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Բաց դռներ բոլորի համար» ծրագրով նախատեսվում է կրթական, սոցիալական և խորհրդատեղեկատվական ծառայություններ մատուցել հաշմանդամ և այլ հատուկ կարիքավոր երեխաներին: «Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական միավորումների միջազգային միության հասցեով ստացված բեռի ծրագրով ՀՀ մարզերում և Երևանում կկազմակերպվի սոցիալապես անապահով երիտասարդների համակարգչային ուսուցում, իսկ Հայաստանի հրեական կրոնական համայնքի կողմից 2005-2006թթ. իրականացվող ծրագրով օգնություն կտրամադրվի հրեական համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին` կրթական, մշակութային և առողջապահական խնդիրների լուծման հարցում:


Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման 21 ծրագրեր:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ