Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 հունիսի 2005

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր առավոտյան այցելել է Սբ. Գևորգ հայկական եկեղեցի, հանդիպում ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Այնուհետև տեղի է ունեցել վարչապետի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հանդիպումը:

Կարևորելով Հայաստանի և Վրաստանի միջև դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, Վրաստանի խորհրդարանի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը, որը, ըստ նրա, ևս մեկ խթան կհանդիսանա հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում: Երկուստեք կարևորվել են երկրների ղեկավարների, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների միջև ձևավորված գործընկերային և բարեկամական հարաբերությունները, որոնք զգալիորեն նպաստում են փոխգործակցության խորացմանը:

Հանդիպման ժամանակ նշվել է, որ երկու երկրների միջև դեռևս գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար երկկողմ ջանքեր են պահանջվում: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Նինո Բուրջանաձեին ներկայացրել է վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի հետ երեկ կայացած հանդիպման մանրամասները և քննարկված հարցերի լայն շրջանակը, որոնք ներառել են համագործակցության ամենատարբեր ոլորտներ: Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգիռ է հարևան Հայաստանի տնտեսության զարգացմամբ, երկրի հզորացմամբ և կայունությամբ: Նա նշել է, որ մեր տարածաշրջանը մեծ հեռանկար ունի և կարող է ժամանակակից աշխարհում իր արժանավայել տեղն ունենալ: Նշելով, որ հեռանկարային ծրագրեր կան, մասնավորապես, տնտեսական բնագավառում, նա ընդգծել է այդպիսի համատեղ ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը: Դրական գնահատելով տնտեսական փոխգործակցության ոլորտում առկա խնդիրների լուծման գործում Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, զրուցակիցները կարևորել են նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացման դերը տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման խնդրում:

Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ Բուրջանաձեն նշել է, որ այս հարցում նախկին՝ մինչև վարդերի հեղափոխությունը եղած կառավարությունը բացահայտորեն թերացել է, սակայն այժմ մոտեցումները փոխվել են: Նա հայտնել է, որ երեկ է այցելել Ջավախք և արձանագրել այդ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրոք ծանր վիճակը, կան բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին առիթ է ունեցել խոսելու տեղի բնակչության հետ: Այդ խնդիրները նա քննարկել է նաև տեղի իշխանությունների հետ: Բուրջանաձեն ընդգծել է, որ իրենք դա անում են ոչ թե սոսկ ցույց տալու համար, որ ինչ-որ բան արվում է այդ տարածաշրջանում, այլ որովհետև իսկապես մտահոգ են Վրաստանի քաղաքացիների բարեկեցության խնդիրներով:

Անդրադառնալով տրանսպորտային խնդիրներին, մասնավորապես, երկաթուղու աբխազական հատվածի վերականգնմանը, Նինո Բուրջանաձեն նշել է, որ այդ գործում ևս կա որոշակի առաջընթաց և եթե նախկինում խնդրի կարգավորումն ուղղակիորեն կապվում էր հակամարտության հետ, ապա այժմ մոտեցումը էապես փոխվել է և վրացական իշխանությունները կողմնակից են այդ աշխատանքները զուգահեռ տանելու:

Վրաստանի խորհրդարանի նախագահը նշել է, թե իրենց համար կարևոր է, որ Հայաստանը լրջորեն հետաքրքվում է «Ընդլայնված Եվրոպա. նոր հարևաններ» ծրագրի շրջանակներում տարածաշրջանի երկրների և եվրոպական հանրության համագործակցության զարգացմամբ, ինչի մասին, ըստ նրա, Վրաստան իր այցի ժամանակ խոսել է նաև ՀՀ նախագահը: Նա ընդգծել է, որ առավելագույն ներգրավվածությունը տարածաշրջանային ծրագրերին էապես կնպաստի առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը: Անդրադառնալով մշակութային կապերին և փոխգործակցությանը, Վրաստանի խորհրդարանի նախագահը հետաքրքիր ու հեռանկարային է համարել մշակութային ժառանգության համատեղ պահպանումը և միասնական զբոսաշրջային ծրագրերի իրագործումը, ինչի վերաբերյալ տարածաշրջանի խորհրդարանների նախագահների և Քրիստիան Պոնսլեի քառակողմ հանդիպմանը առաջարկել էր Քրիստիան Պոնսլեն:

Բուրջանաձեն խոսել է նաև պետական սահմանի սահմանաբաժան գծերի հստակեցման խնդրի լուծման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտության մասին, ինչին ի պատասխան ՀՀ վարչապետն ասել է, որ իր գործընկերոջ հետ արդեն որոշվել է նոյեմբերին հրավիրել այդ հարցով զբաղվող հանձնաժողովի նիստ, որտեղ հանգամանորեն կքննարկվեն առկա խնդիրները: Հանդիպմանը Վրաստանի խորհրդարանի նախագահը հետաքրքիր և փոխշահավետ է համարել նաև իրանական գազը Հայաստանի և Վրաստանի տարածքով Եվրոպա արտահանելու հեռանկարը: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու թեմի գործունեության կարգավորմանը ևս, որի կապակցությամբ վարչապետը նշել է, որ երկկողմ ջանքերի դեպքում խնդիրը հնարավոր կլինի լուծել Վրաստանի օրենսդրության շրջանակներում:

ՀՀ վարչապետը հանգամանորեն խոսել է ե՛ւ էներգետիկ, ե՛ւ տրանսպորտային, ե՛ւ մշակութային հարցերի շուրջ հայկական կողմի մոտեցումների մասին՝ ներկայացնելով իր գործընկերոջ հետ դրանց քննարկման արդյունքները:

Այնուհետև Անդրանիկ Մարգարյանը և Նինո Բուրջանաձեն հանդիպել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Երեկոյան պետական ֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճում ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների պատվին կազմակերպվել է համերգ, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ:

Օրվա ծրագիրն ավարտվել է Մցխեթ կատարված այցով:

Վաղը՝ հունիսի 3-ին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և ՀՀ պատվիրակության անդամները կմասնակցեն ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, փաստաթղթերի ստորագրման արարողությանը, որից հետո տեղի կունենա նաև վարչապետների ասուլիս:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ