Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 1 հունիսի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատմանն աջակցության երկրորդ վարկի առաջընթացն ապահովելու նպատակով գործադիրը հաստատել է սոցիալ-տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված 2005թ. որոշ միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը: Որոշման ընդունումը պայմանավորված է նաև ՀԲ-ի աղքատության կրճատման աջակցության երկրորդ վարկի ստացման համար ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների ժամկետների և պատասխանատու կատարողների հստակեցման անհրաժեշտությամբ:

Մեկ այլ որոշմամբ, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ 2006-2008թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը կներկայացվի ԱԺ՝ ի գիտություն:

Նիստում հաստատվել է «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման «Ջրի ազգային ծրագրի մշակման աշխատանքներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող աշխատանքների 2005թ. ծրագիրը: Որոշումն ընդունվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման հանձնարարականի, և նպատակաուղղված է պետական բյուջեով հատկացված միջոցների արդյունավետ օգտագործմանը: Հատկացված գումարի շրջանակներում կմշակվեն ջրի ազգային ծրագրի այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են ջրային ռեսուրսների դասակարգումը և գնահատումը, ազգային ջրային պաշարը և դրա պահպանմանն ու ավելացմանն ուղղված միջոցառումները, ջրի պահանջարկի գնահատումը՝ ըստ կարիքների, ջրերի ստանդարտների մշակման տեխնիկական առաջադրանքի և ժամանակացույցի կազմումը և այլն:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 249 մլն 730.6 հազար դրամ է հատկացրել ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին, որից 245 մլն 526.4 հազար դրամ՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, 1998թ. նոյեմբերի 25-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին տրամադրվող դրամական օգնության գծով պարտքի մարման, և 4մլն. 204.2 հազար դրամ՝ ՀՀ օրենքներով և կառավարության որոշումներով նշանակված կենսաթոշակների և ամենամսյա դրամական օժանդակության վճարումների գծով պարտքի մարման նպատակով: ՀՀ 2005թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, 2005թ. իր պահուստային ֆոնդի միջոցներից, կառավարությունը 13 մլն 660.8 հազար դրամ է հատկացրել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կանոնադրական հիմնական խնդիրների իրականացման համար պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ, կառավարությունն իր պահուստային ֆոնդից ևս 4 մլն 902 հազար 287.91 դրամ է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին, ԱՄՆ-ի Միացյալ հայկական հիմնադրամի կողմից տրամադրվող մարդասիրական բեռներ փոխադրող օդանավերի թռիչք-վայրէջքի, օդանավակայանում օդանավերի կանգառի և վերգետնյա սպասարկման ու մատուցված ծառայությունների դիմաց 4 մլն 153 հազար 671.98 դրամ և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին, աէրոնավիգացիոն սպասարկման դիմաց 748 հազար 615.93 դրամ գումարների փոխհատուցման համար:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջները: Մասնավորապես, սահմանվել է, որ ՀԴՄ-ները պետք է ունենան ֆիսկալային հիշողություն, դրանցում մուտքագրվող և ելքագրվող տեղեկությունները պետք է կազմվեն հայերեն: Սահմանվել են նաև ՀԴՄ-ների կտրոնների վրա տպագրվող հիմնական տեղեկությունները, ոչ ֆիսկալային ու ֆիսկալային ռեժիմները, ՀԴՄ-ների ֆիսկալավորման կարգը, ՀԴՄ-ների աշխատանքների կասեցման դեպքերը և այլն: ՈՒժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1998թ. մայիսի 15-ի «ՀՀ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 4-րդ կետը:

«Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի գլխավորությամբ: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2000թ. հունիսի 9-ի «ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 294 որոշումը:

Նիստում գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Առևտրի և ծառայությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովելու պահանջից: Օրինագծով նախատեսվում է ապահովել առևտրի ոլորտի հանդեպ պետական վերահսկողությունը՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից թույլ տրված խախտումների համար սահմանելով վարչական պատասխանատվություն, ինչն ուղղված է նաև սպառողների իրավունքների պաշտպանությանը:

«Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, հաստատվել են 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող Էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը, եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը և եզրակացության ձևը: Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հաստատել է նաև միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը:

ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի «Շահագործման տեխնիկական վերահսկողության վարչություն» կառուցվածքային ստորաբաժանումը «Էներգետիկայի պետական տեսչություն» առանձնացված ստորաբաժանման վերակազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով, գործադիրը համապատասխան փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 28-ի N2072 որոշման մեջ: Որոշմամբ հաստատվել են նաև ՀՀ էներգետիկայի նախարարության էներգետիկայի պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը: Հանձնարարվել է էներգետիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ վարչապետին ներկայացնել առաջարկություն՝ ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի աշխատողների թվի փոփոխության վերաբերյալ:

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների աշխատավարձի բազային պաշտոնային դրույքաչափը 2005թ. հունվարի 1-ից սահմանվել է 25000 դրամ: Մեկ այլ որոշմամբ, սահմանվել է, որ «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման «Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին նախատեսվում է ձեռք բերել 2414 դատական փորձաքննությունների կատարման ծառայություններ՝ դատարանի և քրեական հետապնդման մարմինների որոշումներին համապատասխան: Որպես նշված ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք՝ 2005թ. համար սահմանվել է փորձագիտական աշխատանքի մեկ ժամը 295 դրամ, ինչպես նաև հաստատվել է մեկ փորձաքննության կատարման նորմատիվային ժամանակածախսը, որը ներառում է դրա կատարման հետ կապված բոլոր ծախսերը:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում կառավարությունը սահմանել է ՀՀ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ինչպես նաև ավտոդողերի վազքի նորմաները:

Մեկ այլ որոշմամբ, նիստում հաստատվել է ՀՀ 2005թ. պետական բյուջեի «Պետական աջակցություն թանգարաններին» ծրագրով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը նախատեսված 16 մլն 963.6 հազար դրամի բաշխումը՝ ըստ առանձին կազմակերպությունների:

Լրացում կատարելով ՀՀ կառավարության 2005թ փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ, գործադիրը սահմանել է, որ ՀՀ 2005թ. պետական բյուջեի՝ ներքին սփյուռքի, այդ թվում Ջավախքի դպրոցների աշակերտներին դասագրքերով ապահովման, ինչպես նաև դպրոցների համար գույքի ձեռքբերման ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին միջոցառումների կազմակերպումը կիրականացվի «Ջավախք» հայրենակցական-բարեգործական միություն հասարակական կազմակերպության միջոցով:

Մեկ այլ որոշմամբ, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության օգոստոսի 5-ի N1489-Ն որոշման մեջ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը ս/թ. փետրվարի 22-ին լրանալու հանգամանքով: Որոշմամբ հաստատվում են պետական սեփականություն ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող շենքերն ու շինությունները կառուցապատողներին վաճառելու գները՝ ըստ դրանց նշանակության:

Նիստում փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի «Ոստիկանության կոչումների շնորհման կարգը սահմանելու մասին» N 2159-Ն որոշման մեջ՝ այն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ, լրացումներ և փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 3-ի «Համայնքներին անավարտ շինարարության օբյեկտներ հանձնելու մասին» N176-Ա որոշման մեջ, որով որոշմամբ հաստատված ցանկը լրացվել է տարբեր պետական կառավարման մարմինների տնօրինության մի շարք նոր անավարտ շինարարության օբյեկտներով:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է մրցույթով մասնավորեցնել «Վանաձորի նավթամթերք» ՓԲԸ-ի, ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 24 մլն 519 հազար դրամ գնահատված արժեք ունեցող, «Շափյուղա» ՓԲԸ-ի՝ 65 մլն 458 հազար դրամ գնահատված արժեք ունեցող բաժնետոմսերը: Որոշմամբ դասական աճուրդով կմասնավորեցվեն նաև «Զվարթնոց» պոլիգրաֆիական ձեռնարկություն» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերը, որոնց անվանական արժեքը կազմում է 20 մլն 500 հազար դրամ:

«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 5 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը՝ «Բնակարանային ապահովում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրի հետ կապված կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման նպատակով:

Նիստում գործադիրը հաստատել է ՀՀ Տավուշի մարզի Ենոքավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: Որոշվել է համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող 1007.7 հա պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝ 1003.9 հա, որից 60.9 հա վարելահող, 118.1 հա խոտհարք, 573.9 հա արոտ, 251 հա այլ հողեր, գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 10.5 հա արոտ աճուրդով օտարելու համար: 1.5 հա վարելահողերը փոխադրվել են բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար, իսկ 2.3 հա-ն, որից 2 հա խոտհարք, 0.3 հա արոտ, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու համար:

Մեկ այլ որոշմամբ, հաստատվել է Լոռու մարզի Կաթնաղբյուրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: Որոշվել է համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող 1169 հա պահուստային ֆոնդի հողերից փոխադրել 1166 հա, որից 38.8 հա վարելահող, 180.8 հա խոտհարք, 811.7 հա արոտ, 134.7 հա այլ հողեր, գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա: 1.25 հա այլ հողերը փոխադրվել են արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, իսկ 1.75 հա այլ հողերը էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: Գծային ենթակառուցվածքը այլ սեփականության իրավունքի սուբյեկտների հողամասերով անցնելու դեպքում սահմանվել է սերվիտուտի իրավունք:

Նիստում հաստատվել է նաև Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: Որոշվել է պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի 18510 հա հողերը փոխադրել՝ 18508.5 հա-ն, որից 858 հա խոտհարք, 7299 հա արոտավայր, 10351.5 հա այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա: 1.5 հա այլ հողերը փոխադրվել են էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայան կառուցելու և օժանդակ կառույցների շինարարության համար: Գծային ենթակառուցվածքը այլ սեփականության իրավունքի սուբյեկտների հողամասերով անցնելու դեպքում սահմանվել է սերվիտուտի իրավունք:

Այլ որոշումներով Գեղարքունիքի մարզի Վ. Գետաշենի, Վարդենիկի գյուղական համայնքների սեփականության գյուղատնտեսական նշանակության 4.5-ական հա համապատասխանաբար արոտավայրերը և այլ հողերը փոխադրվել են էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: Երկու դեպքերում էլ, գծային ենթակառուցվածքը այլ սեփականության իրավունքի սուբյեկտների հողամասերով անցնելու դեպքում սահմանվել է սերվիտուտի իրավունք: Լոռու մարզի Ուրասարի գյուղական համայնքի համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 2.4 հա արտովայրը փոխադրվել է էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբեյկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: Գծային ենթակառուցվածքը այլ սեփականության իրավունքի սուբյեկտների հողամասերով անցնելու դեպքում սահմանվել է սերվիտուտի իրավունք, ինչպես նաև գետի էկոլոգիական թողքի չափի և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտու ապահովում: Որոշվել է նաև ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 5-ի N 707-Ն որոշմամբ հաստատված Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 4 հա հողերը փոխադրել՝ 1 հա արոտավայրը բնակավայրերի հողերի կատեգորիա, հասարակական կառուցապատման համար, 1 հա արոտավայրը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, արդյունաբերական օբյեկտների կառուցման համար և 2 հա-ն, որից 1 հա արոտավայր, 1 հա այլ հողեր՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա, հանգստի գոտու կազմակերպման համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ