Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 31 մայիսի 2005

 

 

ՀՀ վարչապետ, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է ԶՀԳ խորհրդի նիստ: Քննարկվել են խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի, ընկերության 2005թ. առաջին եռամսյակում կատարած աշխատանքների, իրականացված և իրականացվելիք նոր ծրագրերի հետ կապված հարցեր:

Օրակարգի առաջին հարցի կապակցությամբ ԶՀԳ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահագն Մովսիսյանը զեկուցել է, որ նախորդ նիստում տրված բոլոր չորս հանձնարարականները կատարվել են: Մասնավորապես, սահմանված ժամկետում խորհրդի անդամների կողմից առաջարկություններ են ներկայացվել ԶՀԳ ՓԲԸ-ի 2005թ. գործունեության ծրագրի վերաբերյալ, որոնք հաշվի են առնվել: Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ քննարկվել է ընկերության 2005թ. բյուջեն, որն այսօրվա նիստում հաստատվել է: Նախարարին է ներկայացվել նաև «Օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանման» վարկային ծրագրի գործուղումների և դասընթացների կարգի հետ կապված առաջարկություն: Մեկ այլ հանձնարարականի համաձայն, գործակալությունում տեղի է ունեցել հանդիպում ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնի հետ, համատեղ կազմվել է շարունակական գործունեության նոր ծրագիր, որն այսօր ներկայացվել է խորհրդի քննարկմանը: Այն ընդհանուր առմամբ արժանացել է խորհրդի հավանությանը և որոշվել է ներկայացնել նաև ՀԲ-ի քննարկմանը:

Վահագն Մովսիսյանը զեկուցել է նաև «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2005թ. առաջին եռամսյակում կատարված աշխատանքների մասին: Նա նշել է, որ հաշվետու շրջանում զգալի աշխատանքներ են կատարվել արտահանման խթանման օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ: Մասնավորապես, գործակալությունը իրականացրել է Ճապոնիայի Աիչի քաղաքում 2005թ. մարտի վերջին մեկնարկած միջազգային ցուցահանդեսի, ապրիլին ԱՄՆ-ում WFSTEC արդյունաբերական ցուցահանդեսի անցկացման նախապատրաստական աշխատանքներ, DAFASME ընկերության հետ համատեղ Ուկրաինայում (Կիև) կատարվել է շուկայական հետազոտություն, իսկ Հունաստանի փոքր ու միջին գործարարության զարգացման կենտրոնի հետ համատեղ, Աթենքում իրականացվել է գինեգործության ոլորտի մարքեթինգային գործունության և գինեգործ ձեռներեցներին աջակցող վերապատրաստման ծրագիր: Ըստ հաշվետվության, ներդրումների խթանման ռազմավարության համաձայն, եվրոպական շուկան փորձարկելու առաջին ներկայացուցչական արշավը սկսվել է 2005թ. հունվարից: Մարքեթինգային նամակներ հղելու նպատակով ընտրվել են ընդհանուր առմամբ 1624 նպատակային ընկերություններ, որոնց ցանկը հաստատվել է ԶՀԳ ռազմավարական հարցերով խորհրդականի կոմից: Արդեն իսկ ստացվել է 50 պատասխան նամակ, որոնցից՝ ճշգրիտ սարքաշինության, էլեկտրոնիկայի, նուրբ օրգանական քիմիայի, դեղագործության, ծրագրային ապահովման ոլորտներն ընդգրկող 10 ընկերություններ դրական արձագանք են ներկայացրել: Սկսվել են նաև ԱՄՆ-ում կայանալիք մարքեթինգային արշավի նախապատրաստական աշխատանքները: Վահագն Մովսիսյանը նշել է, որ հաշվետու ամիսներին գործակալությունն ակտիվորեն համագործակցել է ԱՄՆ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD), գերմանական Siemens ընկերության հայաստանյան ներկայացուցչության, ամերիկյան, իրանական մի շարք այլ ընկերությունների հետ: Գործակալությունը մասնակցել է 2005թ. հունվարի 17-20-ը Լաս Վեգասում կայացած INFORMEX-2005 ցուցահանդեսին: Աշխատանքներ են տարվել նաև տեղական ընկերությունների, արտասահմանյան անհատ ձեռնարկատերերի հետ՝ արտահանման և ներդրումների խթանմանն աջակցելու նպատակով: Գործակալությունը, որպես ՀՀ վարչապետին կից գործարարության աջակցման խորհրդի քարտուղարություն, 2005թ. հունվարին ձեռնամուխ է եղել Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման գործում խորհրդի դերի ներկայացման աշխատանքներին, որի արդյունքում կազմվել է 2004թ. գործունեության մանրամասն հաշվետվությունը: Ըստ զեկուցողի, հունվար-փետրվար ամիսներին քարտուղարության կողմից նախապատրաստվել և ներկայացվել է 2006-2008թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որում արտացոլված են քարտուղարության խնդիրները, նպատակները, գերակայությունները, ինչպես նաև նոր նախաձեռնություններին առնչվող ծրագրերը: Քարտուղարության կողմից մարտ ամսին երկու անգամ կազմակերպվել են ԳԱԽ-ի մշտական գործող երեք աշխատանքային խմբերի նիստեր՝ դրանց ղեկավարների ռոտացիոն կարգով ընտրություն իրականացնելու նպատակով:

Հաշվետու եռամսյակում իրականացվել են կազմակերպչական բնույթի բազմաթիվ այլ միջոցառումներ ևս, պարբերաբար թարմացվել է գործակալության ինտերնետային էջը:

Նիստում խորհրդի քննարկմանն են ներկայացվել նաև ՀԲ-ի՝ ներդրումների և արտահանման խթանման (FIEF) վարկային եռամյա (2002-2005թթ.) ծրագրի իրականացման արդյունքները և ԶՀԳ ՓԲԸ-ի կողմից իրականացվելիք նոր ծրագիրը: Նշվել է, որ եռամյա ծրագրի իրագործման ընթացքում ԶՀԳ-ն կայացել է որպես զարգացման վստահելի գործակալություն: Ներդրումների խթանման, ներդրողների սպասարկման և արտահանման բաժինների աշխատակազմերը ձեռք են բերել աշխատանքային հմտություններ՝ միջազգային շուկաների ուսումնասիրության, ներուժային ներդրողներին ծառայությունների ամբողջական փաթեթի առաջարկման, ընկերություններին խորհրդատվության տրամադրման, միջազգային առևտրային ցուցահանդեսներին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպման և այլ ուղղություններով:

Դրական գնահատելով մինչ այժմ ԶՀԳ-ի կազմակերպած աշխատանքները և խնդիր դնելով կատարված մեծածավալ աշխատանքը պատշաճ ներկայացնելու, խորհրդի անդամները քննարկել են նաև գործակալության ապագա պլանները անմիջապես FIEF ծրագրի ավարտին՝ 2005թ. վերջին: Դրանք ընդգրկում են, մասնավորապես, ներդրումների խրախուսման ռազմավարության զարգացումը, արտասահմանյան զարգացման ռազմավարության, գովազդային նյութերի, արտասահմանյան երկրներում մարքեթինգի մշակումը և այլն: Խորհուրդը որոշել է նաև լավ աշխատանքի համար խրախուսել ԶՀԳ-ի ձեռնարկությունների և արտահանման զարգացման գծով տնօրենին:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ