Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 4 մայիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայ ավետարանչական ընկերակցության նախագահ Էնդի Թորիկյանին, գործադիր տնօրեն Ժիրայր Սոգոմոնյանին և ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչ Ռընե Լևոնյանին: Բարձր գնահատելով ընկերակցության գործունեությունը Հայաստանում անկախության անցած տասը տարիներին, նրա աշխատանքը աղետի գոտում, Արցախում, կրթության բնագավառում, քրիստոնեական դաստիարակության հարցում, սոցիալական խնդիրների լուծման գործում, ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ Հայ ավետարանչական եկեղեցին մեր մյուս եկեղեցիների հետ կշարունակի իր ազգանվեր գործունեությունը՝ զորավիգ լինելով և աջակցելով պետությանը նրա առջև կանգնած խնդիրները լուծելու համար: Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից խոր վշտակցություն հայտնեց Հայ Ավետարանչական Համաշխարհային խորհրդի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձու Վերապատվելի Մովսես Ճանպազյանի անժամանակ մահվան կապակցությամբ՝ ընդգծելով նրա մեծ ներդրումը պետականության գաղափարի շուրջ աշխարհասփյուռ հայության համախմբման գործում: Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ ավետարանչականները նույն նվիրվածությամբ կշարունակեն Մովսես Ճանպազյանի գործը: Վարչապետի հետ հանդիպմանը Հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչները վստահեցրին, որ կշարունակեն իրենց ծառայությունները մատուցել հայրենիքին նույն խանդավառությամբ և հույսով: Վարչապետը կարևորեց պետության հետ համագործակցված աշխատանքն աղանդավորության դեմ պայքարում, ինչպես նաև առաջարկեց ընկերակցությանը իրենց ծրագրերում մեծ տեղ հատկացնել Հայաստանի սահմանամերձ և բարձր լեռնային շրջաններին: Հայաստանի ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին հետաքրքրեց նաև «Նորավանք» գիտակրթական համալիրի գործունեությանն իրենց մասնակցությունը բերելու՝ վարչապետի առաջարկը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ