Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 31 մայիսի 2005

 

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հանրապետական Նորմ Քոլմանին՝ Մինեսոտա նահանգից, ԱՄՆ հայկական համագումարի և Գաֆէսճեան ընտանիք հիմնադրամի փոխնախագահ Ջոն Ուոթերզին, որոնց ուղեկցել են ԱՄՆ հայկական համագումարի Հայաստանի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը և «Արմենիա» հեռուստաընկերության նախագահ Բագրատ Սարգսյանը: Վարչապետը ողջունել է սենատորի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, ընդգծելով, որ բարձր է գնահատում սենատոր Քոլմանի և Հայաստանի բարեկամ նրա մի շարք գործընկերների հայանպաստ գործունեությունը, հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նրանց շարունակական ջանքերը, որի վկայությունն է նաև պարոն Քոլմանի այցը մեր երկիր:

ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական բանգավառներում երկու պետությունների կառավարությունների համագործակցությանը: Տնտեսական բնագավառում Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է մեր երկրի անկախացումից ի վեր ԱՄՆ կառավարության աջակցությամբ Հայաստանում հաջողությամբ իրականացված բազմաթիվ ծրագրերի կարևորությունը, իբրև արդյունավետ փոխգործակցության վկայություն համարելով նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում Հայաստանի ընգրկման փաստը: ՀՀ կառավարության համար անչափ կարևոր և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի բաղկացուցիչ համարվող այդ ծրագրի մշակման գործընթացն ու առաջարկվող հիմնական ուղղությունները և մոտեցումները սենատորին հանգամանորեն ներկայացրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Երկուստեք հույս է հայտնվել, որ մինչև աշուն ծրագիրը կհաստատվի:

ՀՀ վարչապետը բարձր է գնահատել նաև հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որն այս տարի արդեն Երևանում անցկացրել է իր հերթական նիստը և տարեվերջին պատրաստվում է ԱՄՆ-ում ևս մեկ նիստ հրավիրել:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև քաղաքական բնագավառում հայ-ամերիկյան գործակցությանը: Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ամերիկացի այն օրենսդիրներին, որոնք շահագրգիռ հետևողականությամբ ջանքեր են գործադրում Հայոց ցեղասպանության ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Թուրքիայի կողմից շրջափակման վերացման, ԼՂ հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորան գործում: Նա հույս է հայտնել, որ համատեղ ուժերով՝ Հայաստանի բարեկամների աջակցությամբ, այս հարցերում հնարավոր կլինի հաջողության հասնել:

Հանդիպման ընթացքում սենատոր Նորմ Քոլմանը դրվատանքով է խոսել ԱՄՆ-ում հայ համայնքի մասին, նշելով, որ այն բավականին ուժեղ է: Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին արդյունավետ հանդիպման համար, սենատորը նշել է, որ իր այցի նպատակն է տեղում ծանոթանալ մեր երկրի խնդիրներին, ճշտել այն մտահոգությունները, որ ունի Հայաստանը և փորձել իր գործընկերների հետ օգտակար լինել առկա խնդիրների լուծման գործում:

Մտահոգությունների հետ կապված, սենատոր Քոլմանը համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ՝ տարածաշրջանային համագործակցության ծրագրերում Հայաստանի ոչ լիարժեք ներկայացվածության, Թուրքիայի շրջափակմանը հավելվող տրանսպորտային և էներգետիկ այն խնդիրերի շուրջ, որոնք կարող են լրացուցիչ դժվարություններ առաջացնել ՀՀ տնտեսության համար: Սենատորը նշել է, թե վերադառնալուց հետո իրեն ևս մտահոգող այդ խնդիրների շուրջ անպայման կխոսի ԱՄՆ նախագահի, պետքարտուղարի և իր գործընկերների հետ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ