Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 30 մայիսի 2005

 

 

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի մոտ այսօր տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի, Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի ներկայացուցիչների և կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի (GRECO)-ի փորձագետների հանդիպումը: Հայաստանում հակակոռուպցիոն մոնիտորինգի շրջանակներում մեր երկիր ժամանած փորձագետների պատվիրակությունը մինչև հունիսի 3-ը բազմաթիվ հանդիպումներ է ունենալու ե՛ւ գործադիր, ե՛ւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ, նաև ԿԲ-ի, ՀՀ գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, Դատարանների նախագահների խորհրդի, Վճռաբեկ դատարանի, դատավորների միության, մի շարք հասարակական կազմակերպությունների և լրագրողների հետ: ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը ՀՀ վարչապետի և իր անունից ողջունել է պատվիրակության այցը, որն ըստ նրա, բավականին կարևոր առաքելություն է իրականացնում, և մոնիտորինգի արդյունքները կարող են անչափ օգտակար լինել ՀՀ կառավարության համար, որի գործունեության առանցքային ուղղություններից է հակակոռուպցիոն ռազմավարությունը: Նախարարը ներկայացրել է ՀՀ նախագահի հրամանագրով և վարչապետի գլխավորությամբ արդեն շուրջ մեկ տարի գործող ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքը, հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների կատարման ընթացքը, ընդգծելով, որ պետության համար կոռուպցիայի վտանգավորությունը քաջ գիտակցելով, Հայաստանի իշխանությունները դրա դեմ պայքարելու քաղաքական կամք են արտահայտել, ռազմավարական ծրագրերի ընդունումից հետո Հայաստանն անդամակցել է GRECO-ին, ակտիվացրել միջազգային համագործակցությունը և այլն:

Միջազգային համագործակցության մասին հյուրերին առավել հանգամանորեն տեղեկատվություն է փոխանցել ՀՀ նախագահի կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորհրդական, Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Բագրատ Եսայանը: Նա նաև խոսել է մոնիտորինգի հանձնաժողովի գործունեության մասին:

Կոռուպիպցիայի դեմ պայքարող երկրների խմբի փորձագետները նախ շնորհակալություն են հայտնել իրենց այցի մանրակրկիտ նախապատրաստման համար, ապա հետաքրքրվել են, թե ի՞նչ խնդիրներ են ծագել Հակակոռոիպցիոն ռազմավարության ծրագրի իրագործման ընթացքում, կոռուպցիայի ո՞ր տեսակներն են հատկապես վտանգավոր համարվում Հայաստանի համար, մոնիտորինգի հանձնաժողովի շրջանականերում ինչպե՞ս է ընթանում համագործակցությունը ներգրավված կողմերի միջև և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Հանդիպաման ավարտին երկուստեք համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնվել:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ