Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 4 մայիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց քաղբանտարկյալ, պայմանական ազատմամբ Ֆրանսիայից Հայաստան արտաքսված Վարուժան Կարապետյանին: Վարչապետն իր ուրախությունը հայտնեց նրա ազատ արձակման և հայրենիք վերադառնալու կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով, իբրև կառավարության ղեկավար պետության կողմից հնարավորինս աջակցել նրան՝ Հայաստանում իր հետագա կյանքն ու գործունեությունը շարունակելու համար: Բարձր գնահատելով Վարուժանի հայրենանվեր գործունեությունը, Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ ազատազրկման օրվանից սկսած Հայաստանի քաղաքական ուժերը, պատգամավորներ, անհատ քաղաքացիներ, հասարակական կազմակերպություններ չեն դադարել իրենց ձայնը բարձրանել և հնարավոր միջոցներով նպաստել նրա ազատ արձակմանը: Վարչապետը հետաքրքրվել է Վարուժանի առողջական վիճակից և հանձնարարել առողջապահության նախարարին նրա հետազոտման և հարկ եղած դեպքում՝ բուժման խնդիրները վերցնել անձնական հսկողության տակ ու հնարավորինս արագ կազմակերպել պահանջվող աշխատանքները: Վարուժան Կարապետյանը շնորհակալություն հայտնելով վարչապետին ջերմ ընդունելության համար, նշել է, որ այսուհետ հայրենիքում ապրելով, ամբողջությամբ նվիրվելու է Հայաստանի հզորացման և բարգավաճման խնդրի իրագործմանը՝ ի սպաս դնելով իր բոլոր հնարավորությունները. «Ինձ համար գերագույն նպատակը իմ հայրենիքի և ոչ երբեք հատվածական ու նեղ կուսակցական շահը հետապնդելն է», - ընդգծել է Վարուժան Կարապետյանը, համաձայնելով ՀՀ վարչապետի տեսակետին, թե այսօր միայն ուժերի համախմբմամբ է հնարավոր նշված գերխնդրի իրագործումը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ