Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 մայիսի 2005

 

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամաբ այսօր տեղի է ունեցել «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ: Ներկայացվել է հիմնադրամի 2004թ. գործունեության և ֆինանսական ծախսերի մասին հաշվետվությունը, նաև 2005թ. գործունեության ծրագիրը: Տարեկան հաշվետվության համաձայն, Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնի ծրագրերը ներառել են մի քանի ուղղություններ՝ ծրագրեր, միտված Հայրենիք-Արցախ-Սփյուռք երիտասարդական կապերի ամրապնդմանը, միջազգային երիտասարդական համագործակցությանը, որը պետք է նպաստի Հայաստանի և Արցախի երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդական քաղաքականության և ծրագրերի միջազգային ինտեգրացիային, ինչպես նաև ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության զարգացմանն ուղղված ծրագրեր: Այդ ուղղությունների շրջանակում հավանության են արժանացել և Համահայկական երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվել «Բազե-ձմեռ 2004» և «Բազե-2004» երիտասարդական հավաքները, նաև Համահայկական երիտասարդական երկրորդ համաժողովը, միջազգային երիտասարդական ծրագիրը Լեռնային Ղարաբաղում, որին մասնակցել են 11 միջազգային և արտերկրյա կազմակերպությունների պատվիրակներ: Հիմնադրամի կողմից կազմակերպված միջազգային ուսումնասիրողական այցը ԼՂ կրել է «Երիտասարդական աշխատանքը հակամարտությունների տարածաշրջաններում. մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և մասնակցություն» խորագիրը:

Խորհրդի անդամներին ներկայացվել են նաև հաշվետու ժամանակաշրջանում իրականացված մի շարք այլ աշխատանքներ՝ ուղղված տեղական երիտասարդական հասարակական կազմակերպությունների աջակցությանը և այլն:

Հաշվետվությունը հաստատելուց հետո, խորհուրդը քննարկել է ընթացիկ տարում հիմնադրամի կողմից իրականացվելիք ծրագրերը և ֆինանսական ծախսերի նախահաշիվը: Նպատակ ունենալով շարունակել նախաձեռնած աշխատանքները, հիմնադրամը նախատեսում է ընդլայնել Համահայկական երիտասարդական համագործակցության առկա դաշտը, առաջնորդվելով երկրորդ համաժողովի որոշումներով, նախաձեռնել Համահայկական երիտասարդական երրորդ համաժողովի կազմակերպումը, շարունակել երիտասարդական աշխատանքը և համագործակցությունը ԼՂ-ում, նախաձեռնել ՀՀ երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների խորհրդաժողով, ակտիվ մասնակցություն ունենալ Հայոց ցեղասպանության 90-ամյակի և Հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի համապետական միջոցառումներին, ինչպես նաև մի շարք փոքր ծրագրեր իրագործել միջազգային երիտասարդական աշխատանքի և համագործակցության, ազգային երիտասարդական քաղաքականության տարբեր խնդիրներին նվիրված:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ