Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 մայիսի 2005

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:


Հանձնաժողովը քննարկել է 16 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել ու հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայի կաթսայատան ՕԿՋ-ի, էլեկտրական ենթակայանի, գազամատակարարման — բարեկարգման նախագծման աշխատանքների իրականացման, Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի Լորդ Բայրոնի անվան դպրոցի սպորտհրապարակի բարեկարգում»  և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական շենքի Ա ևԲ մասնաշենքերի ու Գ, Դ և Ե մասնաշենքերի 2-րդ փուլի շինարարության ծրագրերը:


Հաստատվել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նոր կաթսայատան և ջրային տնտեսության համալիրի կաթսայատան համաշինարարական, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ավտոկայանատեղի շինարարության, Երևանի Հովսեփյան 8 հասցեի (նախկին մշակույթի պալատ)շենքի մուտքի մասի  և ձախ թևի հիմնանորոգման աշխատանքների, «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Գյումրիի տարածքային զարգացման ծրագրի տարածքում գտնվող մանկապարտեզների համար լոկալ կաթսայատան կառուցման», «Գյումրիի N 41 դպրոցի մարմնամարզության դահլիճի վերանորոգման»  և «Կապեր եկեղեցու, համայնքների  և կառավարության հետ» ծրագրերը: «Շարժական բժշկական խմբեր» ծրագրի նպատակն է բարելավել առաջնային բուժօգնությունը Լոռվա, Գեղարքունիքի, Տավուշի և  Սյունիքի մարզերի դժվար հասանելի համայնքներում:


«Բժիշկներ առանց սահմանների-Բելգիա» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը «Արտահիվանդանոցային աջակցություն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց» և «Բուժօգնության մատչելիության բարելավում» ծրագրերը կիրականացնի Վարդենիսի  և  Ճամբարակի շրջաններում, իսկ «Բժիշկներ առանց սահմանների հունական բաժանմունք» հասարակական միավորման հայաստանյան մասնա ճյուղը՝ «Սեռավարակների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելում, սեռավարակների դեպքերի կառավարում» ծրագիրը՝ Շիրակի մարզում:


«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի կողմից կիրականացվի «Մասնակցային մոնիտորինգի և  համայնքի կարողությունների հզորացում` ուղղված աղքատության հաղթահարմանը» ծրագիրը:


«Հայ դպրոց» հիմնադրամի կողմից 2005-2008թթ. իրականացվող ծրագրի նպատակն է դպրոցական աթոռ-գրասեղաններով, գրատախտակներով և ուսուցչական աթոռ-գրասեղաններով Հայաստանի կրթական պետական համակարգի բոլոր կարիքավոր դպրոցների ապահովումը:


Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման 12 ծրագրեր:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ