Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 մայիսի 2005

 

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի նիստ: Խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացվել 2005թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 12-ը Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 49-րդ նստաշրջանի աշխատանքների և այդ աշխատանքներին Հայաստանի պատվիրակության մասնակցության վերաբերյալ:

Նստաշրջանը, որին նախորդել էր նախապատրաստական միջոցառումների շրջանը, նպատակ ուներ վերլուծել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի (վեհաժողովի) 2000թ. կայացած 23-րդ հատուկ նստաշրջանից հետո անցած ժամանակամիջոցում Պեկինյան հռչակագրի և Պեկինյան գործողությունների պլատֆորմի կատարման ուղղությամբ ՄԱԿ-ի անադամ պետությունների ձեռքբերումները, խոչընդոտները և հետագա ռազմավարությունը:

ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի նախորդ նիստերում տրված հանձնարարականների և պատրաստվող զեկույցի շուրջ լայն քննարկումների արդյունքում Հայաստանի պատվիրակությունը հասցրել էր պատշաճ նախապատրաստվել նստաշրջանին: Պատվիրակության անդամները, որոնք և իշխանության, և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, կանանց խորհրդի նիստում, մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունից բացի, ներկայացրել են նստաշրջանի արդյունքում ձևավորված առաջարկները:

Այսօրվա նիստում կատարված աշխատանքի հաշվետվությունն են ներկայացրել նաև խորհրդի աշխատանքային խմբերը: Ըստ այդմ, խոսվել է կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ոլորտներում իրականացված միջոցառումների և այդ ոլորտներում կանանց խորհրդի անդամներին մտահոգող մի շարք խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների մասին:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ