Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 մայիսի 2005

 

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի համակարգող Լիզ Գրանդեին՝ պաշտոնավարության ժամկետի ավարտի կապակցությամբ:

Բարձր գնահատելով տիկին Գրանդեի գործունեությունը մեր երկրում, վարչապետը նշել է, որ նրա պաշտոնավարման շրջանում ևս ՄԱԿ-ի շրջանակներում ծավալվող աշխատանքներին Հայաստանի մասնակցության ապահովման ուղղությամբ համագործակցությունը եղել է արգասավոր ու արդյունավետ:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Լիզ Գրանդեին՝ իր ղեկավարած գրասենյակի կողմից ՀՀ կառավարությանը ցուցաբերած աջակցության, Աղքատության հաղթահարման ծրագրի մշակմանը շահագրգիռ մասնակցության, հասարկական կազմակերպությունների հետ ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար:

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման մշտական ներկայացուցիչը մեծ փորձառություն է համարել մեր երկրում իր աշխատանքը, նշելով, որ այն անկասկած կօգնի իրեն հետագա աշխատանքում ևս: Տիկին Գրանդեն ընդգծել է, որ Հայաստանում իր պաշտոնավարման սկզբնական շրջանի համեմատ, այժմ զգալի դրական տեղաշարժ կա. կառավարությունը բավականին աշխատանք է իրականացրել և տնտեսության մեջ, և տարբեր ոլորտների բարեփոխումների առումով: Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ ՄԱԿ-ի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու և իր ներկայացրած կազմակերպության նկատմամբ ցուցաբերած վստահության համար:

Հանդիպման ավարտին Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել Լիզ Գրանդեին՝ հույս հայտնելով, որ նա հետագա աշխատանքում ևս նույնպիսի հաջողությամբ և արդյունավետությամբ կաշխատի, ինչպես Հայաստանում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ