հինգշաբթի, 5 մայիսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Իրանի նավթի նախարարի տեղակալ Ասդոլահ Սալեհի Ֆորուզին և նրա գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Իրան-Հայաստան գազամուղի շինարարության ընթացքի և էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր: Գոհունակություն հայտնելով երկկողմ տնտեսական գործակցության ներկա վիճակից, այդ բնագավառում տարբեր ծրագրերի գծով ներկայումս ընթացող աշխատանքներից, որոնց խթանմանը, ըստ նրանց, մեծապես նպաստում է նաև միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը, Անդրանիկ Մարգարյանը և Ասդոլահ Ֆորուզին ընդգծել են նաև այդ ասպարեզում գոյություն ունեցող դեռևս չօգտագործված հնարավորությունները: