Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 մայիսի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի երկրի տնօրեն Ալեքս Ռասինին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը մեր երկրում է գտնվում Հիմնադրամի շրջանակներում օժանդակության տրամադրման համար Հայաստանի ներկայացրած հայտի կապակցությամբ:

Հանդիպման սկզբում Ալեքս Ռասինը՝ Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի նախագահ Փոլ Էփըլգարդի անունից շնորհակալություն է հայտնել վարչապետին և կառավարությանը՝ հայաստանյան ծրագրի արագ և հստակ մշակման համար: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ներկայացնելով ծրագրի մշակման ընթացքը, իր գլխավորած հոգաբարձուների խորհրդի, աշխատանքային ու խորհրդատվական խմբերի գործունեությունը, հիմնական ուղղությունների ընտրության հարցում որդեգրված մոտեցումներն ու սկզբունքները, մեկ անգամ ևս նշել է, որ ծրագիրը համահունչ է նաև ՀՀ կառավարության կողմից ընդունված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի նպատակներին ու խնդիրներին: Ալեքս Ռասինը, իր հերթին, վարչապետին ծանոթացրել է հիմնադրամի գնահատման մեխանիզմին և հայաստանյան ծրագրի ընդունման, համաձայնագրի ստորագրման դեպքում նախատեսվող հետագա անելիքներին: Այդ ընթացքում նա կարևորել է, մասնավորապես, կարճ ժամկետում նոր երկկողմ աշխատանքային խմբերի ստեղծումը՝ անհրաժեշտության դեպքում հայաստանյան ծրագրի լրամշակման և հիմնադրամի ծրագրերին ու խնդիրներին առավելագույնս համապատասխանեցման, իր խոսքերով՝ համապարփակ ծրագրի ստեղծման և իրականացման նպատակով:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մոտ ժամկետում կներկայացնի իր աշխատանքային խմբի կազմը և եթե հայաստանը ընդգրկվի հիմնադրամի կողմից ֆինանսական օժանդակություն ստացող առաջին երկրների շարքում, ապա պատրաստ է կազմելու նաև հստակ ժամանակացույց՝ նախատեսված ծրագրերը արագ և արդյունավետորեն կյանքի կոչելու համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ