Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 մայիսի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հաստատել է ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման՝ փոխադրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը: Կարգով սահմանվում է ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման՝ փոխադրման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները՝ «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան: Ըստ կարգի, լիցենզավորումն իրականացվում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմինը՝ օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

Նիստում հաստատվել են ջրային պետական կադաստրի վարման տեխնիկական իրականացումը մրցութային կարգով մասնավոր օպերատորին հանձնելու կարգն ու պայմանները ևս՝ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգի կիրարկումն ապահովելու և ջրային պետական կադաստրի վարման արդյունավետության բարձրացման նպատակով:

Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Հիշյալ նախագիծը օրենքի կատարելագործման, մասնավորապես՝ տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության դադարեցման դեպքերի ու ժամկետների, վճարման ժամկետների հստակեցման նպատակ ունի՝ նախատեսելով շահումով խաղերի, խաղատների բնագավառում պետական տուրքը գանձել 100 տոկոսի չափով: Օրինագիծը միաժամանակ սահմանում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն վճարված տուրքի համալրման գործընթացը և ժամկետները այն լիցենզավորված անձանց համար, որոնք լիցենզիա են ստացել նաև վերոհիշյալ օրենքի 19-րդ հոդվածի այլ մասերով և այդ լիցենզիայի ուժը կորցրած է ճանաչվել: Այս որոշման նախագծի հետ կապված մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին»ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, որը նպատակ ունի հստակեցնել հերթական տարեկան պետական տուրքի վճարման ժամկետները:

Մեկ այլ որոշմամբ, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներով սահմանված գործառույթներն իրականացնելու համար, ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին են ճանաչվել ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը: Վերջիններիս, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկին հանձնարարվել է քննարկել հիշյալ օրենքից բխող այլ օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակահարմարությունը և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկ ներկայացնել կառավարություն:

«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը, իր պահուստային ֆոնդի հաշվին, 4 մլն դրամ է հատկացրել Արմավիրի մարզպետարանին՝ մարզպետարանի վարչական շենքի մասնակի հիմնանորոգման նպատակով: Մեկ այլ որոշմամբ, փոփոխություն կատարելով «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ, գործադիրը «Պետական աջակցություն Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնին» ծրագրի իրականացումը ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության փոխարեն վերապահել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Փոփոխությունը կատարվել է ՀՀ 2005թ. պետական բյուջեով Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնի սուբսիդավորման նպատակով նախատեսված 20 մլն դրամ հատկացումը ՀՀ արտաքին գործերի նախարարության և Վրաստանում ՀՀ դեսպանատան միջոցով կատարելու նպատակով:

Կառավարությունը որոշել է նաև «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին ամրացված Երևանի Բայրոնի փողոցի N 3 հասցեում գտնվող կաթսայատան 6 մլն 470 հազար դրամ արժողությամբ սարքավորումները հետ վերցնել և ամրացնել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ին՝ դրանց նշանակությանը հապատասխան օգտագործելու պայմանով: Հանձնարարականներ են տրվել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի, ՀՀ կրթության և գիտության նախարարներին: Որոշումն ընդունվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ջեռուցման աշխատանքների կանոնակարգման նպատակով:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է հիմնադրման միջոցով ստեղծել «Քաջարանի արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ: Սահմանվել է, որ նշված կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է գույք՝ բացառությամբ շենքերի, շինությունների պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի: Անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են նաև շենքեր, շինություններ պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույք դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վաչության հետ կնքված պայմանագրի հիման վրա: Որոշմամբ «Քաջարանի արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Հանձնարարվել է Սյունիքի մարզպետին՝ նշված կազմակերպությանն ապահովել շենքով:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշման ընդունումը պայմանավորված է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի ընդունումից հետո, զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքում այլընտրանքային ծառայողների համար ևս քրեական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությամբ: Նշված հանցագործության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար նախատեսվում է խստացնել նաև ժամկետային զինվորական ծառայությունից խուսափող անձանց համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատիժը:

Գործադիրը քննարկել է Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Շվանիձոր-Վերիշեն-Ծավ հատվածի ծրագիծը՝ 40,056 կմ երկարությամբ և 109,5 հա մակերեսով: Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին՝ երկօրյա ժամկետում քննարկել բնապահպանության նախարարության առաջարկները, նկատի առնելով, որ ներկայացված նախագիծը պետք է անցնի նաև բնպահպանական փորձաքննություն, և անհրաժեշտության դեպքում հաշվի առնել այդ առաջարկները:

Կառավարությունը հաստատել է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք՝ դաստիարակության համար: Որոշումն ուղղված է պետական խնամքի տակ գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությանը, ֆիզիկական և մտավոր բնականոն զարգացման, ընտանիքում նրանց առողջության պահպանման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծմանը:

Այլ որոշումներով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 19-ի «Ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 2147-Ն, «Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ներքին և վերին սահմանները սահմանելու մասին» N 2148-Ն, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 28-ի «Ոստիկանության գլխավոր, ավագ և կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 2018-Ն որոշումների մեջ՝ դրանք «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով:

Այլ որոշումներով կառավարությունը հաստատել է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և որոշել է համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 1580 հա պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝ 1564.1 հա, որից 79 հա վարելահող, 4 հա խոտհարք, 367 հա արոտավայր, 1114.1 հա այլ հողեր՝ գյուղատնտեսության նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 4 հա արոտավայր աճուրդով օտարելու համար: 0.14 հա վարելահողը փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար, իսկ 15.8 հա այլ հողերը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ ընդերքօգտագործման նպատակով: Հաստատվել է ՀՀ Կոտայքի մարզի Ջրաբերի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 391.5 հա պահուստային ֆոնդի հողերից փոխադրել 382.5 հա, որից 33.5 հա վարելահող, 210 հա արոտավայր, 139 հա այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, իսկ 9 հա այլ հողերը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ ընդերքօգտագործման նպատակով: Որոշվել է հաստատվել Արմավիրի մարզի Լուկաշին գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 0.2 հա այլ հողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար: Քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողերից 0.1 հա վարելահողը փոխադրվել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա: Հաստատվել է ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման ևս, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 1.8 հա այլ հողերը փոխադրվել են հատուկ պահպանվող հողերի կատեգորիա՝ գերեզմանատան համար: Որոշվել է նաև ՀՀ Տավուշի մարզի Կողբի գյուղական համայնքի բնակավայրերի հողերից 1.5 հա-ն փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնելու համար:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասախան, կառավարությունը որոշել է մահվան պատճառով վաղաժամկետ դադարեցված համարել Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղական համայնքի ղեկավար Մուշեղ Խաչատրյանի, ինչպես նաև Սյունիքի մարզի Վերին Գյոդակլու գյուղական համայնքի ղեկավար Ռազմիկ Կոստանդյանի լիազորությունները և հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2005թ. բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին համապատասխանաբար 54 հազար 835 դրամ և 54 հազար 420 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ նշված գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:

ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման համապատասխան և դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված «Առլիս» տեղեկատվական համակարգի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով, կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» օրենքի «Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով ՀՀ արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերը՝ 166 մլն 7.5 հազար դրամը, բաշխելու վերաբերյալ:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական ՓԲԸ-ի անվճար, զեղչ գներով մատուցած ծառայությունների արդյունքում գոյացած և վիճարկվող 40 մլն 300 հազար դրամ պարտքի պահանջի իրավունքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանցել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը: Որոշվել է նաև նշված պետական ՓԲԸ-ի բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին՝ այն անվանափոխելով «Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» ՓԲԸ-ի: Հիշյալ պետական ՓԲԸ-ի բաժնետոմսերի՝ հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը սահմանվել է 81 մլն 788 հազար դրամ, իսկ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 20 մլն 447 հազար դրամ: Որոշմամբ սահմանվել են նաև մի շարք այլ ընկերությունների կամ դրանց գույքի մասնավորեցման պայմանները:

Մեկ այլ որոշմամբ, նկատի ունենալով «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի Լեոյի փողոց N 3 հասցեում գտնվող շենքի վթարային վիճակը, կառավարությունը թույլատրել է նշված կազմակերպությանը՝ կնքելու հիշյալ հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող 2396,11 քմ ընդհանուր տարածքով շենքերն ու շինություններն ամբողջությամբ «Ականաթ» ՍՊԸ-ին փոխանակման ճանապարհով օտարելու գործարք, օտարվող շենքի դիմաց Երևանի Արշակունյաց պողոտայի 39 հասցեում գտնվող 3699,3 քմ ընդհանուր տարածքով շենքերն ու շինություններն ամբողջությամբ սեփականության (օգտագործման) իրավունքով ստանալու պայմանով: Համապատասխան հանձնարարականներ են տրվել Երևանի քաղաքապետին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին: Վերջինիս հանձնարարվել է, մասնավորապես, հաստատել Երևանի Լեոյի փողոցի N 3 շենքին հարակից տարածքը պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) 379 քմ ընդհանուր մակերես ունեցող օտարման գոտին:

Կառավարությունը որոշել է «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Լոռու, Շիրակի մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման, ինչպես նաև Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վերականգնման ծրագրերի շրջանակներում ՀՀ պետական բյուջեից գումարների հատկացման գործընթացը կանոնակարգելու նպատակով, նշված ծրագրերի գծով բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունները վերապահել համապատասխանաբար «Լոռի ջրմուղկոյուղի», «Շիրակ ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ներին:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 18-ի «ՀՀ պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման մեջ, նրանում ամրագրված իրավական հարաբերություններ սահմանող որոշ դրույթները արդիական պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ