Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 4 մայիսի 2005


Պաշտոնական այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բելառուսում գործող երեք հայկական հասարակական կազմակերպություններից ամենախոշոր՝ Մինսկի քաղաքային «Հայաստան» մշակութային-լուսավորական ընկերության նախագահ Գեորգի Եղիազարյանը, որը նաև այդ երկրի Ազգային մշակույթների հանրապետական կենտրոնի ազգային միավորումների խորհրդի նախագահն է, համայնքի մյուս ներկայացուցիչները Հայաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը նշել են, որ իրենք անում են ամեն հնարավորը, համայնքի անդամների ազգային ոգին ու նկարագիրը պահպանելու, սերունդներին հայեցի կրթություն և դաստիարակություն տալու համար:


Մասնավորապես, ըստ նրանց, Մինսկում գործում են տարրական ուսուցման հայկական կիրակնօրյա դպրոցը, «Էրեբունի» ազգագրական պարի և երգի համույթը, որն ազգային փոքրամասնությունների համաբելառուսական փառատոնում գրավել է առաջին տեղը, մշակութային և հասարակական այլ կազմակերպություններ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նշելով ավելի քան 30 հազարանոց հայկական համայնքի նկատմամբ Բելառուսի իշխանությունների ցուցաբերած բարյացակամ վերաբերմունքը, նաև իր գոհունակությունն է հայտնել, որ համայնքի անդամներն իրենց դրսևորում են ոչ միայն որպես այդ երկրի օրինավոր քաղաքացիներ, ակտիվորեն մասնակցում Բելառուսի տնտեսական ու մշակութային կյանքին, այլև կարևորում են իրենց ազգային նկարագրի պահպանումը, հայրենիքի հետ կապերի սերտացումը, ջանում են հնարավորինս իրենց նպաստը բերել նաև հայ-բելառուսական ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Համայնքի անդամների խնդրանքով վարչապետը նրանց տեղեկացրել է Հայոց ցեղասպանության 90-ամյակի տարում հետագա միջոցառումների, աշխարհում ցեղասպանության ճանաչման ընթացքի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին: Նա գոհունակություն է հայտնել, որ Բելառուսի հայկական համայնքում ևս Ցեղասպանության 90-ամյակը նշվել է կարևոր միջոցառումներով: Վարչապետը նաև փոքրիկ նվերներ է հանձնել համայնքի անդամ պատերազմի երկու վետերաններին և համայնքի ղեկավարին:


Պաշտոնական այցի ավարտին Անդրանիկ Մարգարյանը մեկնել է «Խատին» հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում հանուն հաղթանակի զոհվածների հիշատակին: Ծաղկեզամբյուղի դրման արարողությունից հետո Հայաստանի վարչապետը գրառում է կատարել նաև հուշահամալիրի պատվավոր հյուրերի գրքում. «Խոնարհվում եմ հերոսական բելառուս ժողովրդի առջև, որը վիթխարի զոհեր է տվել մարդկությունը ֆաշիզմից ազատագրելու պայքարում: Հայ ժողովրդի անունից խաղաղություն, բարօրություն և բարգավաճում եմ մաղթում եղբայրական բելառուս ժողովրդին», - գրել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ