Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 2 մայիսի 2005

 


Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Ֆրանսիայի Բուրգ լե Վալանսի քաղաքապետ, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ, Սենատի՝ Հայաստանի հետ բարեկամության հանձնախմբի նախագահ Բեռնար Պիրասին և նրա առաջին տեղակալ Ժակ Կոլետին:


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի ընդունման կապակցությամբ, նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում նաև անձամբ պարոն Բեռնար Պիրասի ներդրումն այդ գործում: Մեր երկու երկրների նախագահների միջև բարձր մակարդակի հարաբերությունները, ըստ նրա, պարտավորեցնում են մեզ՝ շարունակելու և զարգացնելու հայ-ֆրանսիական ավանդական բարեկամությունը, այսօր նաև առանձին մարզերի ու քաղաքների մակարդակով: Կարևորելով Բուրգ լե Վալանսի և Թալինի միջև, իբրև քույր քաղաքներ, հարաբերությունների հաստատումը, վարչապետը նշել է, որ Թալինի բնակչության զգալի մասը, հենց Ցեղասպանության հետևանքով գաղթած արևմտահայեր են: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու այդ համագործակցության կայացմանը:


Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Բեռնար Պիրասն իր հերթին նշել է, որ եթե այսօր հայ ժողովուրդը շնորհակալություն է հայտնում Ֆրանսիային ու ֆրանսիացիներին, ապա ֆրանսիացիներն էլ շնորհակալ են հայերից՝ իրենց երկրի արժանավոր քաղաքացիները դառնալու, Ֆրանսիայի տնտեսական, մշակութային կյանքին ակտիվորեն մասնակցելու համար. «Եթե Ֆրանսիան մարդու իրավունքների պաշտպան երկիր է համարվում, ապա պարտավոր էր ընդունել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նույնիսկ շատ ավելի շուտ»,-նշել է պարոն Պիրասը:


Նա ընդգծել է, որ այժմ արդեն պետք է միասնաբար աշխատենք, որպեսզի Եվրոպական մյուս պետությունները ևս ճանաչեն Ցեղասպանությունը և ճնշում գործադրվի, որ Թուրքիան նույնպես ընդունի այն: Համագործակցության ներկա փուլում Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կարևորել է համատեղ ծրագրերի մշակումը:


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկ անգամ ևս հավաստել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը օժանդակելու Ֆրանսիայի  և Հայաստանի երկու քույր քաղաքների՝ Բուրգ լե Վալանսի և Թալինի միջև համագործակցության խթանմանը՝ հույս հայտնելով, որ քաղաքապետի հաջորդ այցելության ժամանակ խոսք կգնա արդեն մշակված որոշակի ծրագրերի իրականացման մասին:


 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ